Բալզաթցիների նոր արկածները

Արդեն աշուն էր, բոլորը իրենց տներում էին, դրսում ցուրտ էր, անելու գործ չկար: Միայն առաջնորդն էր գնում-գալիս, նորից մտածում, որ մի հերոսական բան անեն, որ իրենց գյուղի անունը բոլորն իմանան: Բոլոր գյուղացիներին հավաքում է, ասում, որ բերեն իրենց գուաշ-ներկերը, բոլոր ծառերի բոլոր տերևներին նկարեն ծաղիկներ, որ իրենց գյուղում գարուն լինի: Ինքն էլ որոշում է բարձրանա ամպերին, որ երկինքը ներկի բաց կապույտ գույն: Այն էլ ամպերը անձրև են թափում իրենց նկարածների վրա: Էս առաջնորդը ջղայնանում է, թե եթե առաջինը  նկարեին անձրևանոց, ապա անձրևը տեղ չէր հասնի :

Jj, Vv, Xx, Zz, Ff

Jj jug-կուժ, jacket, jump, juice-հյութ, jeep, jam,joke-կատակ.
Vvvoice-ձայն, vase, violet, violin-ջութակ, volleybal, van, volcano-հրաբուխ, visit-այցելել, vest-ժիլետ.
Xx Zzexit, box, ox, fox, Zoo, zebra, zipper-շղթա, zoom-մեծացնել
Ff flag,-դրոշ, fall-1.ընկնել, 2.աշուն, flower, friend, funny, forest-անտառ, future-ապագա, farm-ագարակ, family, fly

Homework

I like juice.

I put a little flag in the box.

Joking is one of my hobbies.

We look at the zebra, fox and leopard in the Zoo.

My family is not large.

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Մեր բակի ամպը

Սա մեր բակի ամպն է: Նա ամեն օր տարբեր կերպարանք է ընդունում. մե՛կ թռչունի է նման, մեկ՝ կոկորդիլոսի, մեկ՝ հեռախոսի միջի խաղերի տեսարաններից է դառնում, մեկ՝ կտրտվում է ու դառնում մանր դետալներ հետո նորից միանում իրար ու ստանում արևի գույները: Մեկ-մեկ էլ անձրևի տրամադրություն է ունենում ու գոռգոռոցը կապում մեզ վրա: Բայց միշտ, ուր էլ հեծանիվով շրջեմ, ինձ հետ հավասար գալիս է հետո հետ դառնում մինչև մեր բակ: