Բալզաթցիների նոր արկածները

Արդեն աշուն էր, բոլորը իրենց տներում էին, դրսում ցուրտ էր, անելու գործ չկար: Միայն առաջնորդն էր գնում-գալիս, նորից մտածում, որ մի հերոսական բան անեն, որ իրենց գյուղի անունը բոլորն իմանան: Բոլոր գյուղացիներին հավաքում է, ասում, որ բերեն իրենց գուաշ-ներկերը, բոլոր ծառերի բոլոր տերևներին նկարեն ծաղիկներ, որ իրենց գյուղում գարուն լինի: Ինքն էլ որոշում է բարձրանա ամպերին, որ երկինքը ներկի բաց կապույտ գույն: Այն էլ ամպերը անձրև են թափում իրենց նկարածների վրա: Էս առաջնորդը ջղայնանում է, թե եթե առաջինը  նկարեին անձրևանոց, ապա անձրևը տեղ չէր հասնի :

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *