«Ելք» Ստուգատես

Բարև, ես Վաչեն եմ, ինը տարեկան եմ ու արդեն ավարտում եմ երրորդ դասարանը, շուտով շարունակելու եմ սովորել չորրորդ դասարանում։ Եթե նկատեցիք, բոլոր թվերը գրում եմ ոչ թե նիշով, այլ տառերով, քանի որ այս տարի շատ վարժ սովորել ենք գրել բոլոր թվերը մինչև հազարավոր ու միլիոնավորներ, ինչպես նաև շատ այլ հմտություններ ենք սովորել այս ընթացքում։ Դպրոցից հետո ես հաճախում եմ սպորտի՝ Թեքվանդոյի: էնտեղ ահագին շատ գոտիներ ու մրցանակներ ունեմ: Արդեն կանաչ գոտի եմ ու տասը հատ որակավորման վկայական ունեմ։ Ազատ ժամանակ հեծանիվ եմ քշում ու անգիր գիտեմ մեր թաղամասի բոլոր փողոցները ու անգամ նեղ արանքները։ Դպրոցի ընկերների հետ ևս գիտեմ բոլոր ճանապարհները, քանի որ տարվա ընթացքում շատ ենք ճամփորդում

ճամփորդություններ

Այս տարվա ընթացքում ունեցել ենք և՛ քաղաքային ճամփորդություններ ու գնացել ենք թատրոն, և՛ արշավային ճամփորդություններ ու գնացել ենք բարձունք հաղթահարելու , քայլքի և այլ տարածքային հմտություններ տիրապետելու: Եղել ենք Ապարանի ջրամբարում, ինչպես նաև եղել ենք ջրի, շոկոլադի և պաղպաղակի գործարաններում ու ավելի իրական պատկերացում կազմել ջրի նշանակության ու կազմության մասին, համտեսել մեր սիրած շոկոլադն ու պաղպաղակը հենց գործարանում պատրաստվող։

Մաթեմատիկա

Դպրոցում ամենասիրածս դասը մաթեմատիկան է ու հատկապես այն խնդիրները, որոնք ընկեր Լուսինեն կազմում է մեր անուններով, երբ խնդրի հերոսները Միան է, Վիկան, Հասմիկը, Էրիկը, ես ու մնացածը։ Հետո մենք էլ ենք նման խնդիրներ կազմում ու փոխանակում իրար, որ լուծենք։ Ինչպես նաև ռեբուսներ ենք լուծում, արդեն եռանիշ ու քառանիշ թվերով բազմապատկում ու բաժանում անում։ Մտքով արագ հաշվում ենք ուզածդ առաջադրանքը, քանի որ գիտենք թվերը տեղաշարժելով գումարել-հանելու գաղտնիքը։

Մայրենի

Մայրենիի դասի հետ կապված ինձ մոտ խնդիր է, որ չեմ սիրում ոչ գրել գիրք-տետրում, ոչ կարդալ։ Բայց քանի որ մայրենին ընկեր Լուսինեն է դասավանդում, իսկ ես իրեն շատ եմ սիրում մաթեմատիկա իմանալու համար, ստիպված մայրենին անում եմ, որ չնեղացնեմ իրեն։

Ռուսերեն

Ռուսերենի դասերը անելու կարիք անգամ չկա, քանի որ դասի ժամանակ ընկեր Էլինայի հետ էնքան արագ ենք ամբողջը հասկանում, կատարում, որ եթե անգամ մի շաբաթ անցած է լինում, անգիր հիշում եմ միասին արածը, մենք տղաներով խաղ խաղալուց հիմնական խոսում ենք ռուսերեն։ Տանը ես ուղղում եմ քույրիկին սխալ արտասանած բառերը ու ժամանակաձևերը։ Ու անգամ էն բառերը, որ ես հայերեն չգիտեմ, ռուսերեն հաստատ գիտեմ՝ ինչ է։

Անգլերեն

Այ անգլերենի մասին ոչին ասել չեմ կարող։ Ես ուղղակի չգիտեմ անգլերեն, իսկ մեր դասավանդողը հենց անգլիացու նման գանգուր մազերով սիրուն Ընկեր Վալենտինա է, ով խոսում է հենց անգլիացու նման։ Ես միայն գիտեմ անգլերեն թեյախմությունը, քանի որ ընկեր Վալենտինան բաժակներ էր բերել, քաղցրեղեն ու էդ բոլոր բառերը սովորում էինք անգլերեն։ էդ խաղն ինձ էնքան դուր եկավ, որ էդ օրվա բառերը միայն գիտեմ։

Ես և շրջակա աշխարհը

Սա ամենասիրուն առարկան է, քանի որ բոլոր մեր արածների հետ կապ ունի: Մենք ջրի հատկությունների մասին իմանալուց հետո գնում ենք ճամփորդության, արև ու լուսին սովորելու համար տարբեր հետազոտական նախագծեր ենք անում: Տեղեկություններ ենք հավաքում տեղանքների մասին ու գնում ճամփորդության, սերմեր ցանելուն, մշակելուն, թխելուն, հաշվելուն ու ամեն ինչին, ինչ հետքրքիր է մեզ, ուսումնաիսրում ենք: