«Իմ ազգանվան ծագումը: Տոհմածառ»

Այնպես է ստացվել, որ երկու ծնողներիս ազգանուններն էլ նույնն են՝ Հովհաննիսյան, բայց ես հայրիկիս ազգանունի Հովհաննիսյանն եմ կրում․ Հովհաննիսյան Վաչե։

Իմ ընտանեկան տոհմածառում շատ հետաքրքիր, ուժեղ մարդիք կան: Իմ հայրիկի պապիկը՝ #Ղալամքար պապը, համաշխարային պատերազմի մասնակից է եղել ու 9 տարի տուն չի եկել. հետո ծովերում թափառելով՝ Բեռլինից վերջապես գալիս է ու հետո ծնվում է իմ Վաչիկ պապիկն ու իր քույրիկ-եղբայրները: Լալա տատիկիս եղբայրը նույպես շատ ուժեղ, քաջ կռվող Սամվելն է, ով մասնակցել է Ղարաբաղյան կռվին: Դրանից հետո իրեն ասում են #Ադմիրալ_Սամվել: Ես ու նրա թոռնիկ Սամվելը իրար հետ ընկերություն ենք անում: Սուսո տատիկիս կողմից շատ հետաքրքիր պապ կա, ով մեր <<Սասուցի Դավիթ>> էպոսասածներից մեկն է՝ #Մանուկ_Թորոյան և էպոսագրքում կա ինքը: Իսկ Աբրահամ (նրան ես Աբա եմ ասում) պապիկիս քեռին գրող #Մուշեղ_Գալշոյանն է, ով շատ գրքեր է գրել Սասունից էկած բոլոր մարդկանց մասին: Նրա գրքերից ես շատ եմ տեսել Աբայի տանը, ուրիշների տանը և մի հատ էլ մեր տանը կա՝ Մամփրե Արքան: Այս հանգստյան օրերին մենք մեր ընտանիքով գնացել էինք Կաթնաղբյուր գյուղ, որտեղ ծնվել է Մ. Գալշոյանը: Էնտեղ իր անվամբ մեծ հուշահամալիր են կառուցել, մեջը շատ սյուներ, քարերով շարված նստարաններ, ու մեծ տուն, որի ներսում իր մասին լիքը բաներ էին դրված: Մենք մասնակցեցինք նրա տուն-թանգարան-հուշահամալիրի բացմանը: Ձեր բոլորին էլ հրավիրում եմ, որ մի օր միասին գնանք էնտեղ ու ձեզ պատմեմ նրա մասին ամեն ինչ, ինչ լսել եմ Աբայից:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *