Թվի կցագրում մաս 2

0
  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։
    424-24=400
  2.  Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։
    5520-520=5000
  3. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։
    95421-5421=90.000
  4. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։
    4767-767=4000
  5. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 8 թվանշանը։
    85.000-5000=80.000
  6. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից
    կցագրենք 7 թվանշանը։
    76.000-6000=70.000
  7. Նարեկը  Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ  թիվ, այդ  թվին  ձախից կցագրել 5,
    այնուհետև ստացված թվից հանել   մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին  պարզ էր։ Ո՞րն էր  արդյունքը։
    555-55=500
  8. Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    1213-21=1192
  9.  Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
    435-3=432
  10. 87 թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    600
  11. 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
    5126
  12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

Նապաստակն ու առյուծը

0

Առաջադրանքներ

1. Ուշադի՛ր կարդա առակը։ Նշի՛ր առակի հերոսներին և բնութագրի՛ր նրանց։

Առյուծ- իր ուժերի վրա վստահ մեկն է, ով չի մտածում մյուսների հարմար լինելու մասին։ Եթե իրեն հարմար է համարում, կարող է ուշ ժամի մռնչալ ու բոլորին անհանգստացնել, որովհետև իր անձն է կարևոր համարում, էգոիստ է, թագավորի իր պաշտոնը ու ձայնի ուժը օգտագործում է ու վատ դրության մեջ դնում կողքիններին։

Նապաստակ-անխելք է, քանի որ տեսնելով մի արարք , որ արդեն վատ է, ուզում է ինքն էլ կրկնի, իսկ եթե խելացի լիներ, կհասկանար, որ նույն վատ բանն անելով դու էլ ես նույնը դառնում, դա ուժ չի, իսկական ուժն այն կլիներ, որ տեսներ ու ավելի ճիշտ իրեն պահեր։

Աղվես-ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելու ճկունություն ունեցող կենդանի է, ով միշտ ցանկացած իրավիճակ օգտագործում է, որ իրեն հարմար լինի, իր որսը լինի։

կենդանիներ-ուժին ենթարկվող խումբ են, որ ինչպես իրենց թագավորը իրեն պահի, նույն տեսակ լինում է իրենց արձագանքը, ենթարկվում են։

2. Ո՞րն է այս առակի խորհուրդը։ Մեկնաբանի՛ր։

Առակը ուժը չարաշահող թագավորի մասին է, ով օրինակ է դառնում ու ցանկանալով իրեն կրկնել պատժվում են փոքրիկ ուժի տեր կենդանիները, քանի որ վատ արարքը ուժ ունենալու դեպքում տարածվում է բոլորի վրա որպես օրենք, իսկ թույլի պարագայում դառնում է վնաս ու անգամ կյանքի գինը դառնում։ Մեծամտանալ ցանկացած դեպքում չի կարելի, հատկապես, որ ուժ չունես։

3. Առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:

Բան արա, հետո պարծեցիր;

Շունը պառկել է սելի հովը, գիտե իր հովն է:

Շատ մի պարծենա, պարկը կը մտնես:

Շատ պարծեցող ջորին լեռը կմնա:

Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։