Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Որ իմանալ որոշ բաներ

2. Ւ՞նչ է դարը:
1դարը 100 տարին է

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Դարերով կամ 1000 տարիներով

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:
21

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    հողմ-քամի
    հալածական-տանջել
  2. Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    վաղուց-հիմա
    բարձր-ցածր
    չար-բարի
    բաժնել-միացնել
    լայն-նեղ
  3. Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝
    «Վաղուց թողած բարձր ու կանաչԳահը իրենց հանգըստության»
    այն վայրն է գահը, որտեղ իրենք ազատ են իրենց զգում, տիրակալ են ու ամեն բան այքան թագավորական լավ է, որ իրենց համար հանգիստ մնալու-ղեկավարելու հարթակ է։
  4. Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    ինձ դուր են գալիս սիպիտակ ամպերը, որովհետև նրանց մեջ չկա ամպրոպ, անձրև ու վատ տրամադրություն։
  5. Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

    Լինում են երկու եղբայրներ։ Ամեն օր մի սև ծրագիր իրենց մտքում արթնանում էին ու սկսում դես-դեն պտտվել ու վնասել մարդկանց․ մեկի պատուհաններին էին հարվածում , մյուսի մեքենան էին թրջում ու էսպես այնքան , մինչև իրենց քաղաքի մարդիկ երկուսին քաղաքից դուրս են շպրտում, բայց ուր գնում էին շուտով էդտեղի բնակիչները իրենց վտարում էին։ Այլևս տեղ չմնալով երկրի վրա, որ իրենց վատ արարքներով շրջեին, դեպի վերև են բարձրանում՝ դառնալով սև ամպեր։ Ու էնտեղ էլ չեն դադարում իրենց սովորությանը՝ ամեն օր մեկի պատուհաններին են ուժեղ կարկուտով հարվածում, մյուսի մեքենան թրջում անձրևով, երրորդին կայծակ ու ամպրոպի տակ գցում։

Твёрдый знак /31октября — 4 ноября/

Прочитай. Отгадай, какое это животное.

В дверь вошло животное
До того голодное:
Съело веник и метлу,
Съело коврик на полу,
Занавеску на окне
И картину на стене,
Со стола слизнуло справку
И опять пошло на травку.

Прочитай отрывок из книги «Секреты орфографии». О каком правиле в нём говорится?
Есть в алфавите ъ (твёрдый знак). Какую же работу он выполняет? Оказывается, твёрдый знак занимается подсказками: если в слове есть приставка, которая оканчивается на согласную, то перед буквами е, ё, я, ю ставится ъ. Например: съела, подъём, разъярённый, адъютант. Твёрдый знак называют разделительным: подсказчик разделяет приставки и корни.

Прочитай слова.

Сел — съел; пойдём — подъём; отец — отъезд;
Сёма — съёмка; ёж — съёжился; обязан — объяснил.

Найдите «лишнее» слово в каждой группе слов. Запиши в два столбика, вставляя пропущенные буквы.
Колосья, друзья, подъезд, вьюга.
Съедобный, подъём, шьём, въезд.
Коньки, пальцы, съел, тень, большой.

Вставь ъ или ь.

Съедобные грибы, верные друзmя, съёжился от мороза, быстрые ручьи, подъезд школы, объяснил задачу, съехал с горы, взъерошенный воробей, объявлении в газете, смешные обезьянки, тёмной ночью, сильная вьюга.

Ընթերցանություն

Վիկտոր Կլյուև

Գերժամանակակակից հեքիաթ

Մի օր մորեխին, գորտին և արագիլին ծնողները նույն վայր են բերում, որ խաղան մինչև երեկոյան աշխատանքից հետո վերցնեն։ Նրանք երեքն էլ նույն խաղն էին խաղում, ցատկում առվի այս ու այն կողմ, մինչև ծանոթացան իրար հետ ու պարզեցին , որ ամեն մեկը պիտի ուտի մյուսին։ Գորտը հիշեց, որ իր մայրիկն ասել էր, որ ինքը պիտի մորեխ ուտի, իսկ արագիլից պետք է զգուշանալ, քանի որ նրանք ուտում են գորտերին։ Բայց ոչ ոք միտք չուներ իրար ուտելու, չնայած նրան, որ մի ագռավ իրենց համոզում էր, որ բնության օրենքն է էդպես։ Նրանք որպես բնություն մոտեցան ծառին ու հարցրին , թե նա է՞ բնությունը, իսկ ծառը համաձայնեց, որ որոշ չափով՝ այո։ Այդ ժամանակ նրանք հարցրին, թե արդյո՞ք նրա սրտով է, որ իրար ուտեն։ Ծառն ասաց, որ ինքը հեչ էլ չի սիրում, երբ իրար են ուտում, և որ իրենք երեքն էլ նույնքան բնություն են ու նույն կերպ ունեն ինքնուրույն որոշելու հնարավորություն՝ ինչ անել։ Էստեղ բոլորն էլ ուրախացան, որ այդքան մեծ ու կարևոր է իրենց նշանակությունը ու շարունակեցին ընկեր մնալ, չանել այն հնարած բաները, որ, սովորության համաձայն, համարում էին պարտադիր։

Նյութը ստորև՝

Վաղ առավոտյան` աշխատանքի գնալուց առաջ, ծնողները մորեխիկին բերեցին մարգագետին ու ասացին. «Կխաղաս այստեղ` մինչ վերադառնանք»: Նրանց գնալուց անմիջապես հետո մորեխիկը սկսեց առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտել: Քիչ անց, փոքրիկ գորտի ծնողները նրան բերեցին մարգագետին:
«Լսո՞ւմ ես, այստեղից ոչ մի տեղ չգնաս, հենց այստեղ էլ կխաղաս»:
— Լավ,- ասաց փոքրիկ գորտը, ով տեսնելով առվի վրայով այս ու այն կողմ ցատկոտող մորեխիկին, հավեսի ընկավ ու ինքն էլ սկսեց նույնն անել:
Հետո` հայր ու մայր արագիլները բերեցին իրենց ձագուկին, հորդորելով` «Լաց մի լինիր, դու էլ խաղա այստեղ, իսկ մենք կաշխատենք շատ շուտ վերադառնալ»: Փոքրիկ արագիլը, տեսնելով առվի վրայով մի կողմից մյուսը ցատկող մորեխիկին ու գորտին, դադարեց հեկեկալ ու նույնն անելու անզուսպ ցանկություն ունեցավ: Առուն, սակայն, չափազանց նեղ էր նրա համար:
— Ոչինչ,- մտածեց նա, — ես էլ կքայլեմ առվի մի կողմից դեպի մյուսը:
Այսպես երեքով նրանք երկար ժամանակ խաղում էին: Ու մեկ էլ, խախտելով լռությունը, մորեխիկը դիմեց գորտին.
— Կդառնա՞ս իմ ընկերը, ընդմիշտ` մինչև կյանքիս վերջ:
— Կդառնամ, — վստահ պատասխանեց գորտը:
— Ես էլ,- արձագանքեց արագիլը: Եվ նրանք ընկերներ դարձան: Փաթաթվեցին, համբուրվեցին ու խոստացան` էլ երբեք իրարից չբաժանվել:
Մորեխիկն ու գորտը նորից սկսեցին թռչկոտել առվի վրայով, իսկ արագիլը անցավ իր «գործին»: Քիչ անց, նա կանգ առավ և մի ոտքը ծալելով (նա մտածելիս միշտ այդպես էր կանգնում) ընկավ մտքերի գիրկը: Հետո, փոքր-ինչ ուշքի գալով, նա դիմեց ընկերներին.
— Ինձ թվում է, որ մենք մի շատ կարևոր բան մոռացել ենք…Հա, հազիվ մտաբերեցի, մենք մոռացել ենք իրար հետ ծանոթանալ:
— Ասենք թե ծանոթացաք, հետո՞, — ծիծաղը հազիվ զսպելով ասաց ծառերի վրայից բարեկամների զրույցին ուշադիր հետևող պառավ ագռավը:
Ընկերները զարմացած վեր նայեցին, ապա, փոքր-ինչ վարանումից հետո, սկսեցին հերթով իրար ներկայանալ:
— Ես` գորտն եմ:
— Իսկ ես` մորեխիկը:
— Ես էլ` արագիլն եմ:
Ու հանկարծ, երբ արդեն ծանոթացել էին, նրանք սկսեցին սարսափած մեկմեկու նայել:
— Ուրեմն դու,- մտահոգ ասաց գորտը մորեխին,- նա ես, ում ես պետք է ուտե՞մ: Մայրիկս միշտ ասում է, որ ես շատ-շատ մորեխներ պիտի ուտեմ, որ շուտ մեծանամ, որ դուք շատ համեղ եք: Բայց ես մորեխ մինչ օրս չէի էլ տեսել: Ահա թե դու ինչպիսին ես:
Մորեխին երկար զննելուց հետո, նա դիմեց արագիլին.
— Ուրեմն, դու էլ նա ես, ով պետք է ի՞նձ ուտի: Մայրիկս ասում է, որ արագիլներից անպայման զգուշանալ է պետք…Բայց ես արագիլ կյանքումս տեսած չկայի:
— Ես էլ դեռ գորտ չէի տեսել: Գիտեի միայն, որ նրանք շատ համեղ են, հայրիկս է պատմել:
Հետո նրանք երկուսով շրջվեցին լաց լինող մորեխիկի կողմը:
— Ուրեմն, ստացվում է,- հեկեկալով ասաց մորեխիկը,- որ ինձ երկու անգա՞մ են ուտելու. առաջինն` ինձ անձամբ, իսկ հետո` էլի ինձ, բայց արդեն գորտի մե՞ջ,- ու նա սկսեց հոնգուր-հոնգուր արտասվել:
— Երբ քեզ մի անգամ ուտում են, դա էլ արդեն բավական է, — իր հերթին հեկեկաց գորտը:
Այստեղ արագիլն էլ չդիմացավ:
— Կարծում եք հե՞շտ է սեփական ընկերներին կուլ տալը: Ի դեպ ոմանց` երկու անգամ:
Նայելով հեծկլտացող եռյակին, պառավ ագռավը ծիծաղից մեռնում էր.
— Լացեք- չլացեք,- քրքջալով ասաց նա,- ուզեք, թե չուզեք, միևնույն է, վաղ թե ուշ` դուք պետք է իրար ուտեք: Բնության օրենքն է այդպիսին: Եվ ինչքան շուտ, այնքան ավելի լավ: Եվ հետո, ականջներիդ օղ արեք, մյուս անգամ` համբուրվելուց առաջ ավելի լավ է սկզբից ծանոթանաք:
— Ես չեմ ուզում ուտել իմ ընկերոջը,- արցունքների միջից ձայնեց գորտը:
— Ես էլ, — նրան միացավ արագիլը:
— Ախր ձեզ ոչ ոք չի էլ հարցնում, ուզո՞ւմ եք, թե՞ ոչ, մեկ է, դուք պետք է իրար ուտեք…Օրենքն է այդպիսին…
Հեծկլտոցներն ավելի ուժգնացան: Քիչ անց, մորեխիկը, մի կերպ զսպելով իրեն, մոտեցավ գորտին ու արցունքների միջից ժպտալով ասաց.
— Հարազատս, իմ անբաժան ընկեր, ես կյանքս քեզ համար չեմ խնայի, կեր ինձ, խնդրում եմ,- և նա կամացուկ պառկեց գետնին, կկոցեց աչքերն ու շշնջաց` «Բարի ախորժակ»:
— Էլ ում ես սպասում, հը՞, շուտ կեր դրան,- ասաց անհամբերությունից ճոճվող ագռավը:
Բայց գորտը չգիտեր էլ, թե մորեխ ինչպես են ուտում: Նա փակեց աչքերն ու բացեց բերանը: Չգիտես քանի րոպե այդպես նստելուց հետո, նա հանկարծ տեղից վեր թռավ.
— Լսեք, միևնույն է, արագիլն ինձ պետք է ուտի, այնպես չէ՞: Կարծում եմ, որ նրա համար միևնույն է, իմ մեջ մորեխ կլինի՞, թե՞ ոչ,- ու այդ մտքից նա շատ ուրախացավ: Փոքրիկ գորտը ժպիտը դեմքին մոտեցավ արագիլին, բռնեց նրա ոտքն ու նայելով նրա շփոթված դեմքին,ասաց.
— Սիրելի արագիլ, իմ անբաժան ընկեր, ես նույնպես կյանքս չեմ խնայի քեզ համար, որ այդպես է…կեր ինձ,- ու, կծկելով ձեռքերն ու ոտքերը, շշնջաց. «Բարի ախորժակ»:
Շփոթված արագիլը դիմեց պառավ ագռավին.
— Իսկ գորտին ուտելը պարտադի՞ր է:
— Պարտադիր է, — խստորեն պատասխանեց ագռավն ու ավելացրեց.- մեզ շրջապատող միջավայրն է դա պահանջում:
Արագիլն էլ չգիտեր, թե գորտ ինչպես են ուտում: Նա խորը հոգոց հանեց, բացեց կտուցն ու սարսափից անմիջապես աչքերը պինդ-պինդ փակեց:
Այդպես` փակ աչքերով նրանք նստել ու վախից երկար ժամանակ չէին շարժվում: Վերջապես մորեխիկի ձայնը խախտեց լռությունը.
— Հետաքրքիր է, ինձ արդեն կերե՞լ են…
— Դժվար թե,- խոսեց աչքերը փակ գորտը,- կերվածներն ընդհանրապես չեն խոսում:
— Այդ դեպքում, դու էլ այնքան նման չես կերվածի, ձայնդ ինչ-որ շատ մոտիկից է գալիս,- նկատեց մորեխիկը:
— Իսկ արագիլին երևի կերել են, նրա ձայնը վաղուց է, ինչ չի լսվում:
Նրանք բացեցին աչքերն ու նայեցին արագիլի կողմը: Նա խոնարհել էր աչքերն ու ճոճվում էր մի ոտքի վրա (ուրեմն` մտածմունքի մեջ էր):
Վերջապես արագիլն էլ խոսեց.
— Շատ հետաքրքիր է, թե ո՞վ է այդ Բնությունը:
— Բնությունը, — ասաց բարեկամների անվճռականությունից անասելի հոգնած ագռավը, — դա այն ամենն է` ինչ մեզ շրջապատում է, — ու թևերը թափահարելով ավելացրեց.
— Դե, եթե այստեղ դեռ ոչ ոք ոչ մեկին չի ուտում, ես գնամ այնտեղ` որտեղ դրա գիտակցումը կա: Դե, երևի մենք էլ չհանդիպենք, բայց ասածս հիշեք, մեկ է, վաղ թե ուշ` դուք իրար կուտեք:
Ու թևին տալով` ավելացրեց.
— Բնության օրենքն է այդպիսին…
Արագիլն իրեն թափ տվեց ու բացեց աչքերը: Հետո, երեքն էլ սկսեցին իրենց շուրջը նայել: Շրջապատում ուրիշ կենդանու չհանդիպելով, նրանք մոտեցան հաստաբուն կաղնուն:
— Ասացեք խնդրեմ, հարգարժան Ծառ,- դիմեց արագիլը կաղնուն,- Դուք մեզ շրջապատո՞ւմ եք:
— Դե, ինչ-որ չափով, այո, իսկ ի՞նչ է պատահել:
— Եթե Դուք ինչ-որ չափով մեզ շրջապատում եք, ուրեմն Դո՞ւք եք Բնությունը:
— Դե…, ասենք թե այո:
— Ուրեմն այդ Դո՞ւք եք ինձ ստիպում ուտել իմ ընկերներին` գորտին ու մորեխիկին, այն էլ` մորեխիկին երկու անգամ:
— Ինչե՞ր ես ասում, փոքրիկ, ես տանել չեմ կարողանում, երբ իրար ուտում են: Բացի այդ, եթե որոշ չափով ես շրջապատում եմ ձեզ, դուք էլ ձեր հերթին եք ինձ շրջապատում: Ուրեմն` դուք էլ այնքան բնություն եք, որքան` ես:
Արագիլը նորից սկսեց ճոճվել:
— Այ քեզ բան, պարզվում է, որ հենց մենք ենք Բնությունը, որ մենք ինքներս կարող ենք որոշել` ուտե՞լ իրար, թե՞ ոչ: Լսո՞ւմ ես գորտ, Բնությունը դու ես, մորեխիկը, ես, կաղնին,- թռչկոտում էր արագիլն ու գրկում ընկերներին:
Հանկարծ, ասես մի բան մտաբերելով, նա կանգ առավ.
— Բա ագռա՞վն ով է…
— Հիմար է նա, — վստահորեն պատասխանեց կաղնին:
— Ճիշտ որ,- համաձայնեցին նրանք, և ուրախ-ուրախ վազեցին դեպի մարգագետին:
Նորից խաղում էին նրանք, համբուրվում, գրկում իրար, խոստանում դառնալ` երեք անբաժան ընկեր, երեք փոքրիկ, կենդանի Բնություն…

задания на осенние каникулы /4-ый класс/

Проснулся я рано. Солнце только стало подниматься. Вдруг вижу: спешит паучок по дереву. Вот он прикрепил свою паутину к листочку и стал ждать. Солнце поднялось выше. Дунул ветер. Он оторвал паутину, и она полетела. Паутина поднималась всё выше и выше. Паучок сидел на маленьком листочке как капитан корабля. Он, наверное, знал, куда и зачем ему лететь.

Вопросы и задания.

  1. Какое время года описывается в этом рассказе?
    Осень
  2. Что делал паук?
    Паучок прикрепил свою паутину к листочку и стал ждать .
  3. Где сидел паучок?
    Паучок сидел на маленьком листочке.
  4. Почему рассказ называется «Капитан-паук»?
    Потому что он летел на листочке как на корабле.

Չափման միավոր մաս 2

9 ր 20 վ արտահայտիր վայկյաններով։

9×60+20=560

5 կիլոմետր 25 մետրը արտահայտիր մետրերով։

5×1000+25=5025

9 ժ 45 ր-ն արտահայտիր րոպեներով։

9×60+45=585

8 ժ 40 ր-ն արտահայտիր րոպեներով։

8×60+40=540

5 կմ 7 մ 3 դմ-ն արտահայտիր դեցիմետրերով։

10.000+7×10+3=50.073

6 կգ 400 գ –ը արտահայտիր գրամներով։

6×1000+400=6400

240000 մ-ը արտահայտիր կիլոմետրերով
240կմ

3 ժ 46 րոպեն արտահայտիր րոպեներով․

3×60+76=226

4000 կգ-ը արտահայտիր ցենտներներով:
40

8 տ 4 ց 60 կգ-ը արտահայտիր կիլոգրամներով։

8×1000+4×100+60=8460

6 տ 4 ց 5 կգ –ը արտահայտիր կլիլոգրամներով, ի՞նչ թիվ կստանանք:

6×1000+4×100+5=640

9 կգ 705 գ-ն արտահայտիր գրամներով։

9×1000+705=9705

6 կմ 75 մ-ն արտահայտիր մետրերով։

6×1000+75=6075

360 վայրկյանը արտահայտիր րոպեներով։

360վ=6ր

6 ժամ 35 րոպեն արտահայտիր րոպեներով․

6×60+35=360+35=395

5 դեցիմետր 20 սանտիմետրը արտահայտիր սանտիմետրերով․

5×10+20=70

8 կգ 200 գ –ը արտահայտիր գրամներով։

8×1000+200=8200

5 ժամ 25 րոպեն արտահայտիր րոպեներով․

5×60+25=325

8 կմ 6 մ 5 դմ-ը արտահայտիր դեցիմետրերով։

8×10.000+6×10+5=80.065

Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․

10 ց 740 կգ < 10ց 940կգ։

6 տ 3 ց < 6 տ 500 կգ:

8 տ 950 կգ > 8 տ 7գ:

20 դմ 320 սմ > 20 դմ 650 սմ։

8 կմ 30 դմ > 8 կմ 1 մ:

8 տ 640 կգ > 8 տ 450 կգ։

8 ց 840 կգ < 8 ց 940 կգ։

10 կմ 220 մ > 10 կմ 150 մ։

Շեշտ և հնչյունափոխություն

1. Գտեք սխալ շեշտադրված բառերը և կարմիր գույնով ուղղեք:

Ա. Կաղի´ն, մանչո´ւկ,լարախաղա´ց, վարդակակա´չ:

Բ. Մանուշա´կ, որսաշո´ւն, մրգատու´, լայնէկրա´ն

Գ. Պարտե´զ, ճապոնիա´, գաթա´, երեխա´

Դ. Դասագի´րք, սուսուփո´ւս, նրբերշի´կ, դասաժա´մ:

2. Հետևյալբառերինվերջիցավելացրեքնորմասնիկներևգրեք, թեբառնինչփոփոխությանենթարկվեց:

Ձու-ձվիկ ու>ը
միս-մսակեր ի>ը
տեր-տիրոջ ե>ի
մութ-մթնկա ու>ը
սուտ-ստախոս ու>ը
միրգ-մրգաման ի>ը
լիքը-լիարժեք ք-ն դուրս է մնացել

3. Գտեք բառերի առաջին արմատները և գրեք, թե բառերում ինչ հնչյունափոխություն է կատարվել: Օրինակ՝ մկնիկ- մուկ- ու>ը

Գունավոր-գույն յ-ն դուրս մնաց
հուսահատ-հույս յ-ն դուրս մնաց
տնակ-տուն ու>ը
գնացուցակ-գին ի>ը
սիրահարվել-սեր ե>ի
ձկնորս-ձուկ ու>ը
շրթներկ-շուրթ ու>ը
գնդակ-գունդ ու>ը
գրամեքենա-գիր ի>ը
ընկուզենի-ընկույզ յ-ն դուրս է մնացել
լուսամուտ-լույս յ-ն դուրս է մնացել
այգեպան-այգի ի>ե

Վ. Սարոյան «Թե ինչ է լինում, երբ փորձում են գոհացնել որոշ մարդկանց»

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:


Երբ մարդ հոգում գոհ չի, իրեն ամբողջ աշխարհի չափ միս էլ , հոգատարություն էլ նվիրես, միևնույնն է քիչ է լինելու։ Գոհ լինելը չի չափվում շատ ու քչի մեջ , ներսում մարդ պիտի ունենա հավատ և շնորհակալ լինել կարողանա։

  • Բնութագրի՚ր կույրին

  • Դժգոհ, անհավատ, շնորհակալ չլինող տեսակ

  • Նոր վերնագիր մտածիր:
  • Անշնորհակալին փոխելը հեշտ գործ չի

    ամեն ինչ ոսկեզօծվել է

    Հարցեր և առաջադրանքներ

    • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:
      Աշնան քամին հազար շարժումով այքան է պտտվում, ներս ու դուրս անում, պատկերներ ստեղծում, որ բոլորի ուշադրության առաջն է, ասես ներկայացում տեսնեն ու ծափահարեն։
    • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
      Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    • Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
      այս տեսարանը ամենաշատն է պատմում աշնան մասին, ուր միշտ կրակի նման է աշխարհի գույնը
    • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
      Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
    • Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
    • Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
    • Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
      ավելի շատ գույներ կան բանաստեղծության մեջ
    • Պատմի՛ր բանաստեղծությունը:
      Ոսկի բոց ու ծուխով լցված աշխարհ, ուր քամին է անվերջ պտտվում, ուր ծառերը, ջրվեժը, ծտերն ու առուն ենթարկվում են աշնան գույներին ու շարժմանը։
    • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

    Մշուշների շղարշի տակ

    Մշուշների շղարշի տակ
    Աշնան խաշամն է խշխշում,
    Քամու ձեռքերն անհամարձակ,
    Ամպի փեշերն են քաշքշում:
    Ամպը լեզուն կուլ է տվել,
    Հնար չունի որոտալու:
    Ցերեկն էլ է ցրտից կծկվել,
    Չէ, երևի ձյուն է գալու:

    Հարցեր և առաջադրանք

    Դուրս գրիր անծանոթ բառերը․

    Մշուշ — մառախուղ
    շղարշ — թափանցիկ քող
    խաշամ — ծառերից թափված աշնան տերևներ
    որոտոլ — Որոտի ձայն հանել՝ առաջացնել՝ տարածել

    Ինչպես ես հասկանում հետևյալ պատկերը.

    1. Մշուշների շղարշի տակ…-մառախուղի թաց խորքում
    2. Ամպը լեզուն կուլ է տվել…-էլ չի կարողանում ամպի նման իրեն պահել
    3. Ցերեկն էլ է ցրտից կծկվել…-ցերեկը այլևս առաջվա պես արևոտ չի
    • Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:
      Ինձ դուր եկած տեսարանը՝ մշուշի շղարշի տակ
    • Բացատրիր դեղինով նշված բառերը:
      Մշուշ-ոչ հստակ, պատկեր, մառախուղ
      խաշամ-թափված տերևներ
      անհամարձակ-վախկոտ
      որոտալ-դղրդալ, թնդալ

    4․Կարդալիս՝

    1.  ի՞նչ գույներ ես տեսնում,
      դեղին և սև
    2.  ի՞նչ ձայներ ես լսում:
      լուռ, մրսած օրվա խշշոց

    5․Նկարագրիր քո բակի աշունը։