Ուղիղ, հատված, Ճառագայթ, բեկյալ գծեր

Ուղիղը              ծայրակետեր չունի։ Ուղիղ-չունի       ո՛չ սկիզբ, ո՛չ էլ վերջ։ Օրինակ՝ հորիզոնը։

Գծապատկերով նշում ենք նրա մի մասը։

a ուղիղ


a

Հատվածը   ուղղի   մաս է։  Այն ունի  2 ծայրակետ։

a               A                                                    B

Հատվածը  ունի սկիզբ,  ունի վերջ։

  • Հատվածը գծելու համար  նշենք A և B կետեր, այնուհետև օգտագործելով քանոնը, դրանք միացնող գիծ տանենք: Կստանանք A և B ծայրակետերով հատված: Ասում ենք AB հատված:
  • Հատվածի ծայրակետերը նշանակում են լատիներեն մեծատառերով՝ A,B,C,D,…

Գծապատկերով նշում ենք հատվածն ամբողջությամբ։

AB հատված

Եթե  AC հատվածի   երկարությունը 3 սմ 2մմ է, իսկ  BC հատվածինը՝                            8 սմ 4 մմ, ապա  AB  հատվածի   երկարությունը   կլինի՝

| AB |=3 սմ 2 մմ+8 սմ 4 մմ=11 սմ 6 մմ

Ճառագայթը ուղղի   մաս է։  Այն ունի միայն մեկ ծայրակետ, որը նրա սկզբնակետն է։

Գծապատկերով նշում ենք նրա մի մասը։

Ճառագայթը ունի սկիզբ, բայց չունի վերջ։

A ճառագայթ

Օրինակ՝ արևի ճառագայթը։

Բեկյալ գծեր

                                            B

C
D

A

                                                                                                                         E

Հաջորդաբար իրար միացած հատվածները կազմում են մի պատկեր, որը կոչվում է բեկյալ գիծ, իսկ այդ հատվածների երկարությունների գումարը կոչվում է բեկյալ գծի երկարություն։

Եթե  AB հատվածի   երկարությունը 3 սմ 2մմ է, BC հատվածինը՝                            4 սմ 3 մմ,  իսկ  CD հատվածինը՝ 5 սմ 4 մմ,  ապա     բեկյալ գծի երկարությունը  կլինի՝

3 սմ 2մմ+4 սմ 3 մմ+ 5 սմ 4 մմ =12 սմ 9 մմ։

Առաջադրանքներ

  1. AC հատվածի   երկարությունը 4 սմ 7մմ է,  BC հատվածինը՝                      10 սմ 4 մմ: Գտիր  AB  հատվածի   երկարությունը :

14սմ 7մմ + 10սմ 4մմ=15 սմ 1մմ

  • AB հատվածի   երկարությունը 27 սմ 6 մմ է,  AC հատվածը՝                  8 սմ 4 մմ: Գտիր  CB   հատվածի   երկարությունը:

27սմ 6մմ- 8սմ 4մմ=19սմ 2 մմ

  • Որքա՞ն է CD հատվածի երկարությունը, եթե |AD|=125 մմ,            |AB|=25 մմ,  |BC|=55 մմ։

125-25-55=45մմ=4սմ 5մմ


A        B                                  C                        D

  • Հաշվիր BC հատվածի երկարությունը, եթե |AD|=150 մմ, |AB|=35 մմ, |CD|=52մմ։

150-35-52=63 մմ=6սմ 3մմ


A        B                                  C                        D

  • Քանի՞ ճառագայթ կառաջացնեն երկու հատվող ուղիղները։

4 ճառագայթ

  6.Լրացրու բաց թողնված բառերը։

Ճառագայթը ուղղի   մաս է։  Այն ունի միայն1ծայրակետ,    որը նրա սկզբնակետն է։ Ճառագայթը ունի սկիզբ, բայց չունի վերջ:

7. Լրացրու բաց թողնված բառը(բառերը):

Հատվածն ուղղի   այն   մասն է,  որն ունի  և սկիզբ, և վերջ։

8․  Հաշվեքբեկյալ գծի երկարությունը, եթե  AB հատվածի   երկարությունը            5 սմ 4 մմ է, BC հատվածինը՝ 5 սմ 8 մմ,  իսկ  CD հատվածինը՝                7 սմ 5 մմ։
5սմ +4մմ +5սմ +8մմ +7սմ +5մմ=18սմ 7մմ