Մագաղաթ

professor-claims-to-have-discovered-the-worlds-oldest-torah-scroll-in-italy

Հին ժամանակներում , երբ դեռ չկային թղթեր, մարդիկ գրում էին տարբեր միջոցներով։ Հայերը հիմնականում գրում էին կենդանու կաշվի վրա, որը ստանում էին, երբ մորթւմ էին կենդանուն, քերթում կաշին, հանում, մշակում այն և վրան գրում։ Դրա պատճառով այդ գրողների անվանում էին քերթողներ, իսկ այդ ժամանակվա ամենամեծ գրողին անվանում էին քերթողահայր Մովսես Խորենացի։ Շատ այլ ազգեր զարմանում էին, որ անգամ հաց չեղած տարում հայերը մորթում էին կենդանիներին, գիրք գրելու համար։ Բայց հայերից մի իմաստուն մարդ պատասխանում է, որ առանց հացի մարդու մարմինը կմահանա, իսկ առանց գրքի՝ հոգին․ Իսկ աշխարհի ամենակարևոր բանը մարդու հոգին է, այն պետք է միշտ կուշտ ու հարուստ պահել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *