Ավ․ Իսահակյան «Երջանիկ խրճիթը»

Առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
    Զմրուխտ-վառ կանաչ
    խրճիթ-հին տնակ
    սոսափում-շնկշնկոց
    շավիղ-կածան, ուղի
    հովասուն-սփոփիչ

  2. Վերնագրի՛ր առանձնացված մասերը:

    Կորած տղան
    Հարազատ տան կանչը

  3. Ընդգծված բառերը փոխարինի՛ր հոմանիշներով։
    շավիղ-կածան, ուղի
    մանուկ-փոքրիկ
    շքեղ-պերճ
    չքանալ-վերանալ
    հարուստ-ունևոր, մեծատուն
    վերջալույս-մայրամուտ, իրիկնամուտ
    մարմանդ-մեղմ, հանդարտ
    ալևոր-ծեր
    պես-նման

  4. Տրված արահայտությունները գրի՛ր մեկ բառով․ թևին տալ-թռչել, ներս ընկնել-մտնել, լաց լինել-լացել, թիկն տալ-թիկնել։
  5. Դուրս գրիր այն հատվածները, որտեղ երևում է խրճիթի երջանիկ լինելը:

    Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում է երջանիկ խրճիթը:
  6. Բնութագրի՛ր տղային։
    Տղան շատ ինքնամփոփ էր, մտածկոտ, տխուր։ Շատ խելացի էր։ Եվ որոշում կայացնող էր։
  7. Ո՞րն է պատմվածքի արտահայտած հիմնական իմաստը:
    Կարծում եմ պատումը հարազատ տան, հարազատ հոգու, հարազատ միջավայրի կարևոր լինելու մասին է, որ ինչքան էլ հարուստ, ապահով ապրես, միևնույնն է եթե քո հարազատ տանը չես, քո հարազատ մարդկանց կողքին չես, ոչ մի լիարժեք երջանկություն չկա, ավելի լավ է աղքատ խրճիթում լինես, բայց քո հարազատ մարդկանց միջավայրում։
  8. Ի՞նչ ես կարծում, տղան ճի՞շտ վարվեց, երբ թողեց իրեն մեծացրած ծնողներին:
    Կարծում եմ՝ ճիշտ չէր նաև նրաց էդպես թողնել ու անհայտանալը։ Եթե այդ մարդիկ չլինեին, հնարավոր է՝ ինքը մեծանար տարբեր կարիքների մեջ, վատ մարդկանց շրջապատում, չստանար ուսում ։ Այդ մարդիկ իրեն չէին խլել, այլ գտել էին ու տվել ամենալավը։ Նա պետք է ազնիվ ասեր իրենց, որ ուզում է գտնել իր հարազատ ծնողներին ու միաժամանակ կապ պահեր իրենց հետ։
  9. Ի՞նչ նմանություն ես տեսնում այս ու «Եղնիկը» պատմվածքի միջև։
    Երկու պատումների մեջ էլ նույն հարազատ միջավայրի, հարազատ հոգու մասին է, առանց որի կյանքը տխուր է, եթե անգամ հարուստ ու ապահով ձև է դասավորվում։ Ավելի լավ է վտանգներով լի անտառը, առանց սնունդ ու քամու բերան լինել, ավելի լավ է հին աղքատ խրճիթը, քան հարուստ, ապահով տուն ու ուսումը։ Ցանկացած դեպքում ամեն մեկը ձգտում է իր ծնված միջավայրում լինի, իր հարազատ մարդկանց կողքին, իր հարազատ բնության մեջ։

Հարցեր և առաչադրանքներ մայրցամաքներին

  1. Քանի՞ հատ օվկյանոս կա, նշիր բոլորը։

2) ո՞րն է ամենա խորը օվկյանոսը։

3) ո՞րն է ամենամեծ օվկյանոսը։

4)ո՞րն է ամենացուրտ մայրցամաքը։

5)եվրասիայում քանի հատ պետություն կա։

6)ո՞րն է եվրասյայում ամենափոքր պետությունը։