Հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբի քննարկում

0

1. Աննան 1-9 թվերը տեղադրեց 3×3 աղյուսակում այնպես, որ յուրաքանչյուր տողով, սյունով, անկյունագծով թվերի գումարը եղավ նույնը: Ինչի՞ է հավասար առաջին և երրորդ տողերում գրված թվերի գումարը:
1+2+3+4+5+6+7+8+9=45
45:3=15
15+15=30
2. Հյութի համար վերցրեցին 6 մաս խնձոր, 5 մաս տանձ և 3 մաս ջուր: Տանձի և ջրի զանգվածը միասին 2կգ 400գ է: Որքա՞ն է խնձորի զանգվածը:
5+3=8 (մաս)
2 կգ 400 գ =2400 գ
2400:8=300 գ
6×300=1800 գ =1 կգ 800 գ

3. Քառակուսու մակերեսը 121 է: Գտեք այն եռանկյան պարագիծը, որի բոլոր կողմերը հավասար են և հավասար են այդ քառակուսու կողմին:

4.  Մեծ ուղղանկյան պարագիծը 20սմ է: Այդ ուղղանկյան մաս կազմող փոքր ուղղանկյունների պարագծերը համապատասխանաբար 6սմ, 8սմ, 10սմ են: Գտեք մեծ ուղղանկյան մակերեսը:

Անխորագիր պատկեր

5. Հայկը երկու քույր ավելի ունի, քան եղբայր: Քույրերը եղբայրներից քանիսո՞վ են ավելի:

6. Ժամացույցը մեկ ժամվա ընթացքում կես րոպե առաջ է ընկնում: Այժմ այն ցույց է տալիս 14:57: Ժամը քանի՞սը ցույց կտա ժամացույցը 8 ժամ հետո:Ձեր պատասխանը

7.  Որդու տարիքը 3 անգամ փոքր է հոր տարիքից: Երբ հայրը 37 տարեկան էր, որդին 3 տարեկան էր: Այժմ քանի՞տարեկան է հայրը:

8. Յոթ տետրը միասին 700 դրամով ավելի է երեք տետրի ընդհանուր գնից: Ի՞նչ  արժե մեկ տետրը:Ձեր պատասխանը

9.  Մեծ խորանարդի կողը 5 անգամ մեծ է մեկ փոքր խորանարդի կողից: Քանի՞ փոքր խորանարդ կտեղավորվի մեծ խորանարդի մեջ:

10. Ամենաշատը քանի ծառ է հնարավոր տնկել 120մ և 70մ կողմերով  ուղղանկյունաձև հողամասում, եթե ծառերը գտնվում են իրարից 5մ հեռավորության վրա:

Մենք դասարանում քննարկել ենք եկրորդ մակարդակի խնդիրները։

Ավ․ Իսահակյան «Երգի հրապույը»

0

Առաջադրանքներ

  • Սևով ընդգծված բառերը դուրս գրիր և յուրաքանչյուրով մեկական նախադասություն հորինիր։

    /բյուրազան/-Բյուրազան ամպերի միջից երևաց առավոտվա լույսը։
    /անգութ/-Անգութ սրտերով մարդիկ չեն նկատում ոչինչ։
    /ամայի/-Գյուղ տանող ամայի ճանապարհներին միայն հասանքալարեր են։
    /անձավներ/-Պապիկի անձնվեր տեսակը միշտ ուղեկցում էր տղային։
    /ծածուկ/-Ծածուկ արարքները մարդուն դարձնում են չվստահող։
    /զննում/-Արծիվը ուշադիր զննեց տարածքը վերևից։
    /ապառաժ/-Ձորից ներքև՝ ապառաժների արաքում, ծաղկում է ուրցը։
    /եղեգ/-Լճի ամբողջ կողքերը եղեգներ են աճել։
    /խրատ/-Խրատները գալիս են մարդու մտքին ուշ տարիքում։
    /փող/-Փող փչելուց ծվում է երգը։
    /դյութական/-Դյութական երկինքներից կաթում է երաժշտություն։
    /տնակ/-Տնակների հին տանիքները միշտ լցված են արդար բարությամբ։
  • Դեղինով նշված բառերը դուրս գրիր և բառակազմորեն վերլուծիր /առանձնացրու արմատ ածանց, գրիր, թե կազմությամբ ինչպիսի բառ է/։
    հազարավոր-բարդ
    անտես-ածանցավոր
    քարսիրտ-բարդ
    ծովափ-բարդ
    լավության-ածանցավոր
    հոգեգրավ-բարդ
    մարդաշատ-բարդ
    մենություն-ածանցավոր

  • Տեքստի սկզբում երկու համեմատություն կա, դրանք դուրս գրիր և բացատրիր։

    Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու-մեզանից շատ տարիներ առաջ
    յոթ ծովերի մյուս ափում-մեզանից շատ հեռու
  • Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել «Երգի հրապույրը»։
    Քանի որ երգի միջոցով մարդիկ հրապուրվեցին, երգի զայնի ու բառերի միջոցով դարձան բարի, քար սրտերը փափկեցին։
  • Պատմվածքի երկու հատվածները վերնագրիր։
    Քար սրտերի մեջ ապրող տղան
    Երգի կախարդանքը

  • Ըստ քեզ իրակա՞ն, թե՞ հորինված է պատմությունը։ Պատասխանդ պատճառաբանիր։
    Կարծում եմ իրական է պոտումը, քանի որ միշտ երգը ազդեցիկ է լցվում մարդու սրտի մեջ, ու միշտ երգ լսելուց ինչ որ բան է ներսում կատարվում։ Նշանակում է՝ երգը հենց այդպես էլ ստեղծվել է։
  • Հիշիր իրական մի մարդու, ում կյանքում եաժշտությունը նույնքան կարևոր տեղ ունի, ինչպես այս պատմվածքի հերոսի կյանքում է։
    Կոմիտասը, ով հավաքում էր աշխարհի բոլոր կողմերի ձայները և դարձնում մեծ ազդեցությամբ հնչող երգ։
  • Ըստ քեզ երաժշտությունը կարո՞ղ է փոխել մարդուն, պատասխանդ հիմնավորիր։
    Այո, քանի որ իմ կյանքում էլ ամեն ոճի երգ իր կերպ է փոխում ինձ։ Երգ լսելուց ես անգամ իմ հագուկապն եմ հարմարաեցնում դրան, սանրվածքս, ոճս։ Վերջերս <<ՌՈք>> էի լսում, հետը հագնում էի գլխակով հուդի, իսկ երբ հատկապես ականջակալներով լսում եմ կիթառ կամ դաշնամուրային որևէ գործիք, ուզում եմ լինել խաղաղ, սկսում եմ հիշել երգի հետ ինչ որ բաներ։

Լեզվական աշխատանք

0
  1. Բառերից անջատեք նախածանցները:

Վերհանել-/վեր/-հանել, դժբախտ-/դժ/-բախտ, տհաճ-/տ/-հաճ, անհնար-/ան/-հնար, չկամ-/չ/-կամ, չգալ-/չ/-գալ, դժգոհ-/դժ/-գոհ, անհեռատես-//ան/-հեռատես, արտասահման-/արտա/-սահման, տգետ-/տ/-գետ, տհաս-/տ/-հաս, ցտեսություն-/ց/-տեսություն, դժկամ-/դժ/-կամ:

  • Վերջածանցներից յուրաքանչյուրով կազմեք ածանցավոր 3 բառ։

Եղեն, ուհի, ություն, իչ, որեն, արան, ավոր։

ընդեղեն, սպտակեղեն, կանաչեղեն /եղեն/
պարուհի, ուսուցչուհի, սպասուհի /ուհի/
խաղաղություն, բարություն, քաջություն /ություն/
մամլիչ, սրբիչ, դակիչ, կախիչ /իչ/
խստորեն, ազատորեն, հեշտորեն /որեն/
խաղարան, նստարան, խառնարան /արան/
կեղծավոր, գունավոր, գիսավոր / ավոր/

  • Բառերը բաժանեք արմատների, ածանցների և տեղավորեք աղյուսակում:

Բարձրաձայն, անգրագետ, լավամարդ, անհանգիստ, լեզվանի, մարդկային, հեռագրատուն, լուսարձակ, բառ, աստղադիտարան, պատուհան, հոգի, նավ, հանրագիտարան, գալուստ, սառը, դանակ, նավակ, գազանանոց, հեռուստատեսություն, հողագունդ, բուժքույր, բժշկուհի:

պարզածանցավորբարդԲարդածանցավոր
 բառ
հոգի
նավ
դանակ
գալուստ

անհանգիստ
մարդկային
սառը
նավակ
գազանանաոց
բժշկուհի
 պատուհան
լուսարձակ
բուժքույր
լավամարդ
բարձրաձայն
հողագունդ
անգրագետ
հեռագրատուն
աստղադիտարան
հանրագիտարան
հեռուստատեսություն
  • Պարզ բառերին արմատներ ավելացրեք և ստացեք բարդ բառեր:

Շուն, գինի, բույս, հույս, տարի, օր:
շնագայլ, գինետուն, բուսակեր, հասախաբ, տարեհաց, օրակարգ։