Category Archives: Ես և շրջակա աշխարհը

Համբարձման տոն

Համբարձման տոնին մենք դասարանով գնացին Ապարանի ջրամբար։ Ճանապարին մենք քնել էինք, իսկ հենց հասանք միանգամից արթնացանք տեսարանից․ էնքան տարբեր էր ամեն բան քաղաքից․ միայն կանաչ էր, ծաղիկներ ու ամպեր էիին։ Հետո ընկեր Սոնայի հետ գնացինք քայլու և նախաճաշեցինք մեծ եղևնիների տակ։ Ապարանի ջրամբարում մեծ շրջան կազմեցինք, աղջիկները ամեն տեսակ ծաղիկներից պսակներ հյուսեցին, մենք էլ օգնում էինք, որ քաղեինք տոնի համար անհրաժեշտ ծաղիկները։ Հետո ես ու Արամը երկար զրուցեցինք՝ պառկած կողք-կողքի։

Ծաղկազարդ

Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն Է (Զատկից մեկ շաբաթ առաջ): Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին, Գարնանը բնությունն սկսում է ծաղկել ,հետեւաբար, ծաղիկների առատության երեւալու հետ է կապված տոնի Ծաղկազարդ անվանումը:

Continue reading Ծաղկազարդ

Շոկոլադի պատմություն

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շոկոլադ սկսել են օգտագործել դեռևս 2500 տարի առաջ Կենտրոնական Ամերիկայում: Մայաների քաղաքակրթությունը կակաոն համարել է աստվածային պարգև, և ըստ այդմ այն բարձր է գնահատվել: Այն օգտագործվել է հանդիսավոր արարողությունների ժամանակ և երբեմն նաև ծառայել է որպես փողին համարժեք վճարման միջոց: “Կակաո” բառը մայաների լեզվից թարգմանաբար նշանակում է «Աստվածային սնունդ» 

Ամբողջ աշխարհի կակաոյի ավելի քան 66%-ն աճում է Աֆրիկայում, և ամբողջ կակաոյի միայն 98% -ն է մշակվում ընդամենը 15 երկրներում:

Յուրաքանչյուր տարի ավելի քան 7000 մլն ֆունտ շոկոլադե կոնֆետ են ուտում ամբողջ աշխարհում: Ամբողջ աշխարհում կակաոյի մոտ 90%-ը աճեցվում է փոքր ընտանեկան տնտեսություններում՝ ոչ ավել, քան 12 ակր տարածքով:

Շոկոլադը հազի դեմ բնական միջոց է համարվում:


Շոկոլադի օգտագործումը կարող է բարելավել տեսողությունը:

Ծիծեռնակ

  • Ծիծեռնակները տարածված են Եվրոպայում, Ասիայում, Իսրայելում, Աֆրիկայում։
  • Ծիծեռնակները ունենում են մկրատաձև պոչեր։
  • Քաղաքային ծիծեռնակների բույնը լինում է կլոր, իսկ գյուղական ծիծեռնակներինը բաժականաման։
  • Ծիծեռնակները վերադառնում են մարտ-ապրիլ ամիսներին։
  • Բույնը ափսեանման է, սարքում են ցեխից և ամրացնում ժայռերին, շենքերի պատերին, տանիքների անկյուններում, քիվերին և կամուրջների տակ։
  • Մայիս-հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ, կարմրագորշ պտերով ձվեր։
  • Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։
  • Գերադասում է բնադրվել մարդու հարևանությամբ՝ գյուղերում, ավաններում և քաղաքներում։
  • Թռիչքը սահուն է՝ թևերի արագ թափահարումով։
  • Եթե ծիծեռնակը բարձր է թռչում, որեմն արևոտ օր է լինելու, իսկ եթե ցածր է թռրում, ուրեմն անձրև է գալու:
  • Կան ծիծեռնակի  179 տեսակ, Հայաստանում կան դրանցից 5-ը։

«Փոքրիկ Էյնշտեյն» թանգարանում

Մենք դասարանով գնացել ենք «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան։ Էնտեղ կային տարբեր սարքեր, տարբեր հնարքներ, որոնք գիտնականների գյուտերն էր։ Այնտեղ կար ծանրաձող, հեծանիվը, որի ոտնակը պտտելիս, լույսերեր էին վառվում /էներգիա էր առաջանում, իսկ մյուս կողմում կար հայելիներով ֆոկուս, որ մյուս կողքից ծակ էր ու երբ մարդ էր մտնում, այն ցույց էր տալիս, որ մարդու մարմինը կորել է: Կար մի այնպիսի աթոռ, որ քաշում էինք մարդը բարձրանում էր վերև։ Մենք այդ բոլոր բաները փորձեցինք ու ինքներս դարձանք Էյնշտեյններ։ Ամենահետաքրքիրը կլոր գունդն էր, որին ով ձեռք էր տալիս, մազերը բարձրանում էր վերև, կային ուրիշ հետաքրքիր սարքեր ու բոլորը խաբուսիկ։ Շատ երևակայական աշխարհ էր։

Արև

Ամեն օր Արևը դուրս է գալիս, ու լույսը բացվում է, իսկ երբ մայր է մտնում, օրը մթնում է: Իրականում մեր երկրագունդը պտտվում է Արևի շուրջը, և Արեգակն է լուսավորում Երկիրը: Արևը նաև տաքություն է տալիս մեզ: Այն շիկացած գունդ է. նրա վրա ամեն ինչ հալված եռում է: Եթե Արեգակը չլինի, Երկրի վրա ամեն ինչ կսառչի: Ե՛վ բույսերը, և՛ կենդանիները, և՛ մարդիկ չեն կարողանա ապրել առանց լույսի և ջերմության, ինչպես և` առանց օդի:

Ուրեմն առանց Արևի Երկրի վրա չի կարող կյանք լինել:

Երբ մեզ մոտ մութ է, Արեգակը երկրագնդի հակառակ կողմն է լուսավորում: Բայց այդ ժամանակ իր լույսը տալիս է Լուսնին, Լուսինն էլ փոխանցում (անդրադարձնում) է մեզ, և գիշերը սարսափելի խավար չի լինում:

Մեր բակի ամպը

Սա մեր բակի ամպն է: Նա ամեն օր տարբեր կերպարանք է ընդունում. մե՛կ թռչունի է նման, մեկ՝ կոկորդիլոսի, մեկ՝ հեռախոսի միջի խաղերի տեսարաններից է դառնում, մեկ՝ կտրտվում է ու դառնում մանր դետալներ հետո նորից միանում իրար ու ստանում արևի գույները: Մեկ-մեկ էլ անձրևի տրամադրություն է ունենում ու գոռգոռոցը կապում մեզ վրա: Բայց միշտ, ուր էլ հեծանիվով շրջեմ, ինձ հետ հավասար գալիս է հետո հետ դառնում մինչև մեր բակ:

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը)։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա կան  նաև լեռներ։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։