Ամանորյա խաղեր

0

Ընկույզկոտրուկ

Խաղի ընթացք- գծում ենք շրջան, մեջտեղում ՝ հատակին դնում 20 ընկույզ, խաղացողները բաժանվում են երկու թիմի, վիճակահանությամբ որոշվում է՝ ով է ընկույզ կոտրող թիմը, ով՝ ընկույզպաշտպան թիմը ։ Սկսող թիմը շրջանի ծայրին կանգնած քարով հարվածում է ընկույզին, որ կոտրի, եթե հարվածից կոտրվեց, հաջորդ հարվածն էլ է ինքը անում և այսպես մինչև բոլոր ընկույզները կոտրվեն ու տվյալ թիմը համարվի հաղթող, իսկ մյուս թիմի մասնակիցները այդ պահին գնդակով հարվածում-խանգարում են խփողին, որ հնարավոր քիչ ընկույզներ կոտրեն։ Եթե հաջողվում է խանգարել ու քարի մեկ նետումից /հարվածից/ ընկույզ չի կոտրվում, ընկույզապաշտպան թիմը մի ընկույզ շրջանից դուրս է հանում։ Այսպես այնքան է տևում խաղը մինչև վերջին ընկույզը կամ դուրս գա շրջանից՝ ամբողջական-փրկված, կամ կոտրված մնա շրջանի մեջ։ Վերջում հաշվում են՝ ո՞ր թիմի ընկույզներն են շատ /կոտրված, թե՝ ամբողջական/ , այդ թիմն էլ համարվում է հաղթող։

Խաղի ասելուկ՝

Ընկույզկոտրուկ

Քարկոտրուկ

որ մին խփեմ՝

Տասը կոտրեմ,

Թե պաշտպանես՝

Քսանն ուտես։

Unity

0

Ես գնում եմ խաղերի ստեղծման։ Այնտեղ սովորել եմ խաղ ստեղծել և ամենա առաջին խաղս եղել ֆուտբոլ էր, պարկուր, տուն, ճանապարհ։ Unity assets store-ից շատ մոդելներ ներբեռնեցինք։ Մեզ սովորեցրել են բոլոր բլոկները ոնց գույն ավելացնել և սովորեցրել են խաղ ստեղծել։