լեզվական աշխատանք 296-299

0

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են: Նրանք շատ քիչ են պատահում ։ Հենց դրանով են նրանք հետաքրքիր։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ։ Խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

            Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
            Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Մի նախադասության մեջ իշխանը ձիուն է վերաբերում՝ իշխանի ձին, մյուսի մեջ իշխանի դռան

            Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
            Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
առաջինի մեջ հզոր-ը վերաբերում է շինությանը / հզոր շինություն/, մյուսի մեջ՝ ժամանակին հզոր ժամանակ։


            Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած         երգչուհու հետ:
            Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր             երգչուհու հետ:
մի տեղ երգչուհին էր հոգնած, մյուս տեղ աղջիկն էր հոգնած։

            Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
            Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Առաջինի մեջ ամբիոնի մոտ կանգնածը մարդն է, մյուսի մեջ ամբիոնի մոտ կանգն ածը պապն է։

298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:

            Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: – Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:

            Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա         ամրոցում։
Ստորգետնյա թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ամրոցում
            Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
տնօրենն ոջժւզում է զբոսաշրջիկի առաջ պատկերասրահի դուռը փակել։
            Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
մի մեծ բահով խաղալու ժամանակ տղան ավազի միջից խեցի հանեց։
            Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա          պատմություն ունեցող նկարներ:
ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են նկարներ։
            Պատահաբար ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը ձկնորսներին ավար դարձավ:
ափ դուրս գալով՝ հսկա խեցգետինը Պատահաբար ձկնորսներին ավար դարձավ:

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:

Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը: (ծանր ու հոգնեցուցիչ)
ծանր ու հոգնեցուցիչ Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը:

Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
ծռմռված ու ժանգոտ տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:
Տուփից հանեցինք ծռմռված ու ժանգոտ մետաղյա հին իրեր:


Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
տասը տարի հետո Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
Դահլիճ մտնողը տասը տարի հետո մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը տասը տարի հետո:

Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
անսովոր աղմուկից հոգնած Աղջիկն ու տատը ննջում էին:
Աղջիկն ու անսովոր աղմուկից հոգնած տատը ննջում էին:
Աղջիկն ու տատը ննջում էին անսովոր աղմուկից հոգնած:

Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
հանդեսի ժամանակ Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
Արևիկին հանդեսի ժամանակ խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես:
Արևիկին խոստացած նվերն այսօր հանդեսի ժամանակ տալո՞ւ ես:


Կարդում ենք Չարենց «Ես իմ անուշ Հայաստան»

0
  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
    Բանաստեղծություն Հայաստան աշխարհի մասին է, որովհետև ամբողջ տեսարանները մեր երկնքի, ջինջ ջրերի կարոտի, աղջիկների պարի, սարերի մասին է։
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։
    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

    Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
    Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,

    ընտրել եմ այս երկտողերը ամեն տնից, քանի որ այս մասի տեսարանը ինձ ավելի հարազատ է, որովհետև իմ առաջին անգամ ճամփորդած Արցախ աշխարհի նման են՝ երկինքը, լիճը, հանդիպած աղջիկները
  3. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։


    Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
    Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
  4. Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
    սազ-լարային կսմիթային նվագարան
    Ծիտը՝ սազը ձեռքին նվագում էր։
  5. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
    սազը լացակումած է, քանի որ կորուստներն է երգում իր նվագով
  6. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
    հեզաճկուն-հեզահամբյուր
    վիշապաձայն-վաշապաքար
    ողբանվագ-նվագարան
    արնանման-արնաքամ
    հնամյա-հնավուրց
    երկաթագիր-գրիչ
    արյունաքամ-արյունախում
    լուսապսակ-լուսանկար
  7. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քմանաչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
    քամանչա-սազ
    հոտ-բույրը
    նազելի-հեզաճկուն
    մաքուր-ջինջ
    ձյունամրրիկ-բուք
    սպիտակ-ճերմակ
  8. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։

    լացակումած աղջիկ
    ջինջ երկինք
    լուսե ժպիտ
    արնանման արև
    վիշապաձայն ժայռեր
    հեզաճկուն արտ
    անհյուրընկալ հարևան
    հազարամյա ամրոց
    ողբաձայն լաց
    երկաթագիր գիրք

լեզվական աշխատանք 291-295

0

ՇԱՐԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆ

Նախադասություն

291. Ա և Բ բառախմբերի տարբերությունը բացատրի՛ր: Ո՞ր բառախումբն ես նախադասություն համարում:

            Ա. Ջրի մի նա ամբողջ առանց դեգերել էր շաբաթ անապատում: – Բ. Նա մի            ամբողջ շաբաթ առանց ջրի դեգերել էր անապատում:
            Ա. Դիմավորեցին քարավանապետն ուխտավորին ուղտապանները ու             կատակով հյուծված: – Բ. Քարավանապետն ու ուղտապանները կատակով     դիմավորեցին հյուծված ուղտավորին:
            Ա. Դուրս գալ երկար սևամորուք ուխտավորի շտապեց հագուստով նեղ կիրճով          քաղաքից մարդը: – Բ. Ուխտավորի երկար հագուստով սևամորուք մարդը շտապեց նեղ կիրճով քաղաքից դուրս գալ:

Ա խմբում պարզապես բառեր են, որոնք միտք չեն արտահայտում, իսկ Բ խմբում միտք արտահայտող կազմվածքով են։

292. Տրված բառախմբերը վերածի՛ր նախադասությունների՝ առանց փոխելու բառերի հաջորդականությունը: Բացատրի՛ր, թե ինչպե՞ս կատարեցիր աոաջադրանքը:

            Թշնամի, բանակ, շրջապատել, քաղաք:

Թշնամու բանակը շրջապատեց քաղաքը։
            Մայրամուտ, արեգակ, պալատներ, կարմիր, ներկել:

Մայրամուտի արեգակը պալատները կարմիր ներկեց։
            Փախստական, բարձրանալ, ժայռեր, մեկ, վրա:

Փախստականները բարձերացան ժայռերից մեկի վրա։
            Այնտեղ, ժայռեր, մեջ, մարդիկ, իսկական, տներ, փորել:

Այնտեղի ժայռերի մեջ մարդիկ իսկական տներ էին փորել։

բառերի ուղիղ ձևերը փոփոխեցի, որ միտքը ճիշտ ստացվի։

293. Բացատրի՛ր՝ ինչո՞ւ տրված բառախմբերը նախադասություններ չեն: Դրանք վերածի՛ր նախադասությունների:

            Նրանց քաղաքները հինգ հազար տարի առաջ էին ստեղծվել։
            «Բիբլիա» հայերեն «գիրք» է նշանակում։
            Հին դարերում Հյուսիսային Աֆրիկայում մի քանի քաղաքակրթություններ   իրար էին բախվում։
            Եգիպտացիներից հետո այդ երկրում փյունիկցիները՝ հին աշխարհի հիմնական   առևտրականներն ու ծովագնացները դարձան։
            Կարթագենը Հռոմի գլխավոր ախոյանը մնաց։
            Փյունիկցիները Վասկո դե Գամայից երկու հազար տարի առաջ հարավից      Աֆրիկան հայտնաբերեցին։

Այս բառախմբերի մեջ բացակայում էր գործողություն անող տարրը, դրա համար լիարժեք միտք չէր արտահայտում։

294. Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է նախադասությունը:

Նախադասությունը միտք արտահայտող բառախումբ է։

295. Տրված տեքստում նախադասություններն առանձնացրո՛ւ (սկսի՛ր մեծատառով, վերջակետերը դի՛ր):

            Եզոպոսի առակներից մեկում այսպիսի բան է պատմվում։ Ընկերոջից շատ ձուկ      որսալու համար մեկը պղտորում է ջուրը։ Հավանաբար այդտեղից էլ առաջացել է «պղտոր ջրում ձուկ որսալ» արտահայտությունը։ Դա գործածվում է խառնաշփոթ դրություն ստեղծող ու դրանից օգուտ քաղող մարդու մասին:

ՀԱՅՈՑ ՎԻՇՏԸ

0

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստ ունեցող տողերը և բացատրեք դրանք։
    Հայոց վիշտը Անհուն մի ծով-այսինքն ծովի չափ վիշտ-ցավ ունեցող
    Խավար մի ծով-այսինքն ծովի չափ խավարա։
    Մերթ զայրացկոտ ծառս է լինում Մինչև երկինք կապուտակ-մինչև երկինք հասնող զայրացած լինել։
  2. Գրեք նշված բառերի հականիշներ։
    ահագին-սակավ
    սև-սպիտակ
    հոգնած-ակտիվ
    իջնում-ելնում
  3. Ինչի՞ մասին է բանաստղծությունը։
    Բանաստեղծությունը անհուն՝ մինչև երկնքի ու ծովի հատակը հասնող ցավի մասին է։
  4. Քո կարծիքով ինչո՞ւ է հայոց վիշտը ծովի հետ համեմատում։
    հայոց վիշտը ծովի հետ են համեմատում, որովհետև ծովի չափ անհուն խնթիրներ կան։
  5. Բանաստեղծությունը սովորեք անգիր։
  6. Ինչպե՞ս ես հասկանում այս տողերը․

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին…
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

Անգամ ծովի հատակի եզերքը չի երեվում ոչ ել երկնք հասնելը հա,եմատած, թե ինչքան ավելի շատեն խնթիրները

Լեզվական աշխատանք 284-290

0

Հրամայական Եղանակ

284. Հրաման արտահայտող նախադասությունները գտի՛ր և դրանց բայերն ընդգծի՛ր:

Կշրջես աշխարհից աշխարհ ու տուն կգաս:
Շրջի՛ր աշխարհից աշխարհ ու տուն արի՛:
Արծվի ճուտ ես պահում, որ մեծանա, արծիվ դառնա:
Արծվի ճուտ պահի՛ր, որ մեծանա, արծիվ դառնա:
Չես քնի, մինչև տատդ հեքիաթ չպատմի:
Մի՛ քնիր, մինչև տատդ հեքիաթ չպատմի:

285. Տրված բայերի հրամայական ձևերը կազմի՛ր:
           
Օրինակ՝
գրել – գրի՛ր – գրեցե՛ք, աղալ- աղա՛- աղացե՛ք:

Ա. Սիրել-սիրիր-սիրեցեք, կանչել-կանչիր-կանչեցեք, նկարել-նկկարի-նկարեցեք, լսել-լսիր-լսեցեք, նստել-նստիր-նստեցեք, կանգնել-կանգնիր-կանգնեցեք, զանգել-զանգիր-զանգեցեք, կապել-կապիր-կապեցեք, փրկել-փրկիր-փրկեցեք, կապկպել-կապկպիր-կապկպեցեք, կոտրատել-կոտրիր-կոտրեցեք, կապոտել-կապոտել-կապոտեցեք:
Բ. Խաղալ-խաղա-խաղեցեք, սողալ-սողա-սողացեք, կարդալ-կարդա-կարդացեք, գնալ-գնա-գնացեք, մնալ-մնա-մնացեք, գոռալ-գոռա-գոռացեք:

286. Տրված բայերը հրամայական դարձրո՛ւ և Բ շարքի բայերի հրամայական ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Ա. Հեռանալ-հեռացիր, գոհանալ-գոհացիր, վախենալ-վախեցիր, կամենալ-կամեցիր, հասնել-հասիր, թռչել-թռչիր, մեռնել-մեռիր, կորչել-կորիր, փախչել-փախիր:
Բ. Ուտել-կեր, գալ-արի, տալ-տուր, լինել-եղիր, տեսնել-տես, ելնել-ել:

Կե՛ր այս բլիթը և միանգամից կմեծանաս։

Արի՛ միասին հեծանիվ քծենք։

Տուր ինձ մի հատ մատիտ։

Եղիր միշտ իմ ընկերը։

Տե՛ս ՝ ուր եմ բարձրացել։

Ել ամենավերևի ճյուղի վրա։

287. Հրամայի՛ր և արգելի՛ր (տե՛ս օրինակը): Կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ:

            Օրինակ՝
հավաքել – հավաքեցե՛ք կամ հավաքե՛ք – մի՛ հավաքեք:
Մաքրել – մաքրեցե՛ք – մի՛ մաքրեք:
Գնալ – գնացե՛ք – մի՛ գնաք կամ մի՛ գնացեք:
Հեռանալ – հեռացե՛ք – մի՛ հեռանաք կամ մի՛ հեռացեք:

            Վճարել, հաշվել, հանել, գումարել, գողանալ, բարձրանալ, խաղալ, խոսել, փորել,  գիտենալ, մոտենալ:

Վճարել-վճարե՛ք, մի՛ վճարեք, հաշվել-հաշվե՛ք-մի՛ հաշվեք, գումարել-գումարե՛ք-մի՛ գումարեք, գողանալ-գողացե՛ք-մի՛ գողացեք, բարձրանալ-բարձրացե՛ք-մի՛ բարձրացեք, խաղալ-խաղացե՛ք-մի՛ խաղացեք, խոսել-խոսացե՛ք-մի՛ խոսացեք, փորել-փորե՛ք-մի՛ փորեք, գիտենալ-գիտեցե՛ք-մի՛ գիտեցեք, մոտենալ-մոտեցե՛ք-մի՛ մոտեցեք

Ժխտական խոնարհում

289. Նախադասությունները ժխտական դարձրո՛ւ: Ինչի՞ միջոցով արեցիր:

            Օրինակ՝
            Նա երեկոյան բակում էր: -Նա երեկոյան բակում չէր:
            Ձկների բնակարանը ծովն է:-Ձկների բնակարանը ծովը չէ։
            Հատուկ նշված տեղով անցավ փողոցը:-Հատուկ նշված տեղով չանցավ փողոցը
            Առանց ջրի կյանք կա:-Առանց ջրի կյանք չկա։
            Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր կան:-Ճահճուտներում փարթամ խոտ ու հսկա ծառեր չկան։
            Առակագիր Կռիլովը երկար ժամանակ աշխատեց Պետերբուրգի հանրային գրադարանում:-Առակագիր Կռիլովը երկար ժամանակ չի աշխատել Պետերբուրգի հանրային գրադարանում:

290. Նախադասություaնները ժխտական դարձրո՛ւ: Ի՞նչ փոփոխություններ կատարեցիր:

            Օրինակ՝
Մարդը թափահարում է դրոշակը: – Մարդը չի թափահարում դրոշակը:

            Խաչմերուկում շարժումը կառավարում է լուսակիրը:-Խաչմերուկի շարժումը չի կառավարում լուսակիրը։
            Այդ լճի ջրերը սառչում են:-Այդ լճի ջրերը չեն սառչում։
            Նա իր երգը հորինել է ժողովրդի համար:- Նա իր երգը չի հորինել ժողովրդի համար:
            Շունչը պահած մարդը կարողանում է ջրի տակ մի րոպեից ավելի դիմանալ:-Շունչը պահած մարդ չի կարողանում ջրի տակ մի րոպեից ավել դիմանալ:
            Նա հետաքրքրվում էր ամեն ինչով:-Նա չի հետաքրքրվում ամեն ինչով:
            Նրա հարցերի թիվը հիմա մեծացել:-Նրա հարցերի թիվը չի մեծացել:
            Երկու գրքերն իրարից տարբերվում են:-Երկու գրքերն իրարից չեն տարբերվում:

Նյութը կարդա, և հիշիր

Բայը ցույց է տալիս գործողություն: Բայի ուղիղ ձևերն ունեն -ել կամ -ալ վերջավորություն (խոսել, խաղալ): Բայն ունի երեք դեմք՝ (I, II, III), և երկու թիվ՝ (եզակի, հոգնակի), որոնք արտահայտվում են բայական համապատասխան վերջավորություններով կամ օժանդակ բայի ձևերով (եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք, էին):

Բայը կարող է ցույց տալ ներկայում կատարվող, անցյալում կատարված կամ դեռ չկատարված, կատարվելիք գործողություն: Ըստ դրա էլ բայն ունի երեք ժամանակ՝ ներկա (գրում եմ), անցյալ (գրել եմ, գրեցի, գրում էի) և ապառնի (գրելու եմ, գրեմ, կգրեմ, պիտի գրեմ):

Ընթերցանության նախագիծ

0

Յուլիսիսը /Վիլյամ Սարոյան/

Մի փոքր տղա էր Յուլիսիսը, ով առավոտյան դիտարկում էր իր շրջակա աշխարհը ու ամեն ինչը իր սրտով էր, իրեն ուրախացնում էր աշխարհի ամեն մի շարժը․ նա ուշադիր հետևում էր խլուրդի շարժին, հետո թռչունի երգին, ապա՝ գնացքի թշշոցին ու իր ուղևորներին։ Յուլիսիսը բոլորին ողջունում էր, բայց իրեն պատասխանեց գնացքի սևամորթ մեկը։ Հետո Յուլիսիսը փողոցում ընկած մի բանով ոտքվ տշելով ընկնելով բարձրանալով հասավ իրենց բակ, մտավ հավաբուն, ձու գտավ, տվեց մորը՝ իբր տես ինչ եմ անում ։

Հ․ Թումանյան «Արծիվն ու կաղնին»

0
  1. Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կնդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։ Ինչո՞ւ են հենց դրանք համարվում արքաներ։ 
    Առյուծը և առծիվը
    իրենց իմաստության և ուժի համար։

  2. Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։
    Հինգհարյուր տարին հինգ դար է։
  3. Բալլադից դուրս գրիր ածանցավոր 3 բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։/Լ՝
    անզոր-ան (զոր)-անխելք

  4. Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։
    Իմ կարծիքով կաղնին է ավելի դիմացկուն քանի որ հինգ հարյուր տարի ապրել Էր կանգուն դեռ հինգ հարյուր էլ կապրեր թիկնած, իսկ առծիվը վերջին շնչում էր։
  5. Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։
    տկար
    դիմացկուն
    պինդ
    հըպարտ
    համառ
    սաստիկ 
    Հըզոր
    վիթխարին
    թարմ
    կանաչ

    Վիթխարի անտառում ապրում էր մի դիմացկուն եղևնի։ Նրա թարմ կանաչ ճյուղերը մինչև ձմռան ավարտ հզոր հոտ էին արձակում և ցրում սաստիկ ցրտի քուլաները։ Եղևնին պինդ գրկում էր իր կողքի տկար ծառերին, որ դիմանային մինչև գարնան տաքանալը։

  6. Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
    Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի

Ինչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։

Սա այլ իմաստով է գրված, ուզում է ասել, որ երկաթի նման ամուր ճյուղերը փռում է և արմատի ծայրերը մեխի պես ամուր սեղմում հողի մեջ։

լեզվական աշխատանք 263-274

0

263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:

            Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: – Հիմա:

            Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ:-Հիմա
            Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու:-Հետո
            Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ:-Հետո
            Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում:-Առաջ
            Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝ «ծովային սատանայի»  ուսումնասիրությամբ:-Հիմա

264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք, գտնում են:
            Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք:
            Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք, գտնեն:

            Ա․ Շարքում ներկա ժամանակ է։
            Բ․ Շարքում  անցյալ ժամանակն էր։
            Գ․ Շարքում ապագա ժամանակն
է։

265. Նախադասությունը լրացրո՛ւ:

            Բայն ունի երեք ժամանակ՝ անցյալ, ներկա և ապագա:

269. Տեքստը փոխի՛ր՝ սկսելով այսպես. «Աչքերը բողոքում են ….»: Տեքստի արտահայտած մտքի մեջ ի՞նչ փոխվեց:

Աչքերը բողոքեցին, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

Աչքերը բողոքում են, որ իրենք դեմքի վրա բոլորից բարձր են, բայց ամեն մի քաղցր բան, ասենք մեղրը, բաժին է ընկնում ո՛չ թե իրենց, այլ բերանին: Բայց երբ մարդը նրանց մեղր տվեց, աչքերը կսկծացին ու արցունքոտվեցին:

Տարբերությունը այն է, որ Առաչին տեկստը ներկան է, իսկ եկրորդ տեկստը ներկան։

271. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:

Ծարավ ագռավը թռավ կճուճի մոտ ջուր խմելու: Կտուցը ջրին որ չհասավ, (փորձեց) կճուճը թեքել: Բայց կճուճն ամուր կանգնել էր տեղում, ու ագռավը թեքել չկարողացավ: Նա մի քիչ (մտածեց) ու մանր քարեր (լցրեց) կճուճի մեջ: Ջուրը (բարձրացավ), (հասավ) կճուճի բերանին: Ու ագռավը հագեցրեց ծարավը:

274. Տեքստը փոխիր՝ սկսելով այսպեսՀին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ ….»:

Հին ժամանակներում հույները կոչվեցին հելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրեցին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացրեց մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվեցին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսեցին: Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:


Հին ժամանակներում հույները կոչվում էին հելլեններ, իսկ նրանց երկիրը՝ Հելլադա:
Հելլենները փոքր ժողովուրդ էին: Նրանք ապրեցին բաժան- բաժան: Յուրաքանչյուր քաղաք ներկայացրեց մի ինքնիշխան պետություն՝ տարբեր օրենքներով ու սահմաններով: Սպարտան ամենանշանավոր քաղաքներից մեկն էր: Սպարտացիները կոչվեցին նաև լակոններ՝ իրենց ապրած վայրի անունով: Սպարտացիները սեղմ ու հակիրճ խոսեցին: Այն ժամանակներից սկսած՝ սեղմ խոսակցության ոճը կոչվեց լակոնական:

Տարբերությունը այն է, որ առաջին տեկստը ներկան է, իսկ եկրորդ տեկստը անցյալն է։

լեզվական աշխատանք 235-249

0

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին:

            – Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:-ես Տիգրանը
            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:-ես Նվարդը
            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:-դու տղա
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:-դու Ռուբեն
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:-վարորդ նա
            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:-նա Նվարդը

236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

Անձ են ցույց տալիս

237․Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
եզակի, հոգնակի

238. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:
սկզբում եզակի է հետո հոգնակի, երեք դեմքով

Տեքստն ուշադիր կարդա և հիշիր։

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Բայեր

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ-ամպել, ծաղիկ-ծաղկել, վար-վարել, կար-կարել, երգ-երգել, ժողով-ժողովել, օճառ-օճառել:
բ) Գող-գողանալ, վախ-վախենալ, քար-քարանալ, մահ-մահանալ, մանուկ-մանկանալ, էջ(իջ)-իջնել, մայր-մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ-գեղեցկանալ, հպարտ-հպարտանալ, տգեղ-տգեղանալ, մեծ-մեծանալ, փոքր-փոքրանալ, չար-չարանալ, չոր-չորանալ, թարմ-թարմանալ, խոնավ-խոնավանալ, սև-սևանալ, բարձր-բարձրանալ, մանր-մանրանալ, ճերմակ-ճերմակել, ծանր-ծանրանալ:

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ-բզզոց-բզզալ, դը՜ռռ-դռռոց-դռռալ, չրը՜խկ-չրխկոց-չրխկալ, խը՜շշ-խշշոց-խշշալ, ծի՜վ-ծի՜վ-ծվծվոց, ծվծվալ, տը՜զզ տզզոց-տզզալ, կը՜ռռ կռռոց, կռռալ, թը՜խկ-թխկոց, թխկալ, մը՜ռռ-մռռոց, մռռալ:

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստ-նստել, սահ-սահել, վազ-վազել, կարդ-կարդալ, խաղ-խաղալ, տես-տեսնել, հաս-հասնել, հագ-հագնել, փախ-փախչել, սառ-սառչել, թիռ-թռչել:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Ուշադրություն դարձրու բառի վերջավորությանը։  Ա և Բ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:-ել մասնիկն է ավելանում
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ: ալ մասնիկն է ավելանում

249. Ըստ նախորդ վարժության՝ բայերը բաժանի՛ր երկու խմբի և այդ խմբերն անվանի՛ր:

ել-ավորններ

ալ-ալավորներ