«Ելք» ստուգատես մաթեմատիկա առարկայից

Առաջին կանգառ:
Չափումներ, տեղից հեռացատկ։

Սովորողը բակում, մարզադահլիճում կամ իրեն հարմար այլ վայրում, կանգնում է  նախապես գծված  հորիզոնական գծի մոտ, ֆիքսում է ժամանակը՝ առաջադրանքի կատարման սկիզբը, հետո  բլոգում գրանցելու համար, նշում է իր կանգած սկզբնական տեղը, կատարում է տեղից հեռացատկ և նորից նշում է վերջնական կանգնած տեղը, այնուհետև, չափերիզով (կարող է չափել նաև ոտնաթաթով) չափում է սկզբնական  և վերջնական  կետերի հեռավորությունը, այն արտահայտում է սանտիմետրով, գրանցում է բլոգում՝  նշելով առաջադրանքի կատարման ավարտը։

Անհրաժեշտ պարագաներ
Չափերիզ, համակարգիչ, hեռախոս, կավիճ( կամ հատակին կետը ֆիքսող որևէ իր):
Իմ տեղից հեռացատկի երկարությունը  189սմ էր՝ 189սմ=1մ 89սմ:Իմ տեղից  հեռացատկ կատարելու, ինչպես նաև չափումներ կատարելու և բլոգում արդյունքները մուտքագրելու  ժամանակահատվածը  եղել է  5 րոպե:

Երկրորդ կանգառ։
Ուղղանկյունաիստ կամ  խորանարդ, մակերես

Իմ խորանարդիկը կազմված է 6 իրար հավասար 7 սմ կողմով քառակուսուց։ 1 քառակուսու մակերեսը՝

7*7=49 սմ քառ․

Ուրեմն խորանարդի ամբողջական մակերեսը կլինի 49*6 = 294 սմ քառ․
Երրորդ կանգառ։

Տվյալներ, պատկերումը աղյուսակի տեսքով, սյունակային դիագրամ

Սովորողը համակարգչային որևէ ծրագրով (word, paint, power pօint, …)  սյունակային դիագրամի և աղյուսակի  տեսքով պատկերում է իր մեկ օրվա անելիքները ․
օրվա քանի՞ ժամն է արթուն,
օրվա քանի՞ ժամն է խաղում բակում,
օրվա քանի՞ ժամն է աշխատում համակարգչով,
օրվա  քանի՞ ժամն է կարդում,
օրվա քանի՞ ժամն է  սպորտով զբաղվում,
օրա քանի՞ ժամն է օգտագործում իր  հեռախոսը,
հարցերի շարքը  սովորողն  իր ցանկությամբ կարող է համալրել։
Աշխատանքը պատկերում է աղյուսակի տեսքով, հետ սյունակային դիագրամի տեսքով։

Կատարում եզրակացություն։
Օրինակ՝ մեկ օրվա ընթացքում  սովորողն  նշվածներից ամենաքիչը ինչո՞վ է զբաղվում։
Սովորողը հարցերի ցանկը կարող է համալրել։

Անհրաժեշտ պարագաներ
Հեռախոս, համակարգիչ։

Օրվա  ընթացքում ամենաշատը աշխատում եմ համակարգով:

Չորրորդ կանգառ։
Բանավոր հաշվարկման  եղանակներ։

Սովորողը մենակ կամ դասըներոջ օգնությամբ պատրաստում տեսանյութ կամ ռադիոնյութ, թե ինչ եղանակ (եղանակներ) գիտի բանավոր արագ հաշվելու համար։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք» ստուգատես մաթեմատիկայից բաժնում։

 Ընկերներիս հետ  կատարել եմ  բանավոր հաշվարկներ: