Category Archives: Հայրենագիտություն 5

Ազգային փոքրամասնություններ․Ասորիներ

Հայրենագիտական նախագիծ
Ասորիները Մերձավոր Արևելքի շատ հին ժողովուրդներից մեկն են, նրանք ունեցել են հզոր պետություն, բայց ժամանակի ընթացքում բազմաթիվ պատճառներով, շատ պատերազմների, սխալ երկիրը կառավաևելու պատճառով կորցնում են իրենց երկիրը, այսօր չունեն անգամ սեփական պետություն:

Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք։

Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին և եկան Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (Հայաստանի Արարատի մարզ)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում։ Ասորիների վերջին մեծ տեղափոխությունը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում, Մոսկվայում և այլ քաղաքներում։
Արարատի մարզի Վերին Դվին գյուղի մոտ 2400 բնակիչներից 2000-ը ասորի են։ Ապրում են ասորական ավանդույթներով։
Չնայած այս պահին նրանք չունեն իրենց պետությունը, մեկ է իրենք ուրախ են, որ շարունակում ենք գոյություն ունենալ որպես ազգ, հնագույն ազգ։
«Մեր մեջ տխրություն չկա, ոչ էլ պիտի լինի: Ինչի՞ համար պիտի լինի, որ մենք ծնվել ենք իրար հետ, ապրել ենք իրար հետ», — ասում է տարեց գյուղացիներից մեկը:
Հայաստանաբնակ ասորիները Հայաստանն իրենց հայրենիքն են համարում։ Ասում են՝ շատ երկրներում ասորիներ կան, բայց այստեղ իրենց համար ամեն բան լավ է։

Երևանի իմ սիրելի անկյունը

Երևանում ամենաշատը պապիկիս այգին եմ սիրում, ուր միշտ գույներ են․ ամռանը այգին ծիրանի գույնն ունի, գարնանը ծիրանի ծաղկի հոտն է լցված այգով մեկ ու տարածված մինչև իմ դպրոց, դեռ այգի չհասած արդեն ծաղկած ծաղիկների գույնը տեսնում եմ ինձ հասած հոտի միջով, ձմեռն էլ ծյան խռխռթոցն է ընկնում այգով մեկ, երբ վազում ենք էս ու էն կողմ, իսկ հիմա աշուն օրերն են պապիկիս այգում, երբ միշտ արևի գույն են ամբողջ ծառերն ու բակը։ Ես սիրում եմ թափված տերևների խաղը, որ մենք ենք հնարել ու ձնագնդիկի պես տերևներն ենք իրար վրա լցնում։ էս այգում ես ամենաշատն եմ լինում, ամենաշատն եմ ֆուտբոլ խաղում։ Ես սիրում եմ Երևանում սարերի գույն առած պապիկի այգին։

«Իմ հայրենագիտական ամառը»

  1. Երկիր, որտեղ եղել եք, անուն, մայրաքաղաք
    Այս ամառ եղել եմ Վրաստանում /«Սաքարթվելո»/ , մայրաքաղաքը՝ Թբիլիսի
  2. Ո՞ր երկրներին էր հարևան այդ երկիրը/քարտեզով նայում եք, սա որոնողական աշխատանք է նաև/
    Արևմուտքում Վրաստանի ափերը ողողում են Սև ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հարավ-արևմուտքում՝ Թուրքիային, հարավում՝ Հայաստանին, հարավ-արևելքում՝ Ադրբեջանին։
  3. Ի՞նչ գետ, ծով, լիճ, ջրվեժ, լեռ, սար, լեռնաշղթա հանդիպեցիք ձեր ճամփորդության ընթացքում
    Խոշոր գետը Հայկական լեռնաշխարհի ամենահյուսիսային՝ Կուր գետն է՝ ՔվաբլիանիՄեծ և Փոքր ԼիախվիՄեջուտաԿասպիՔսանիԱրագվաԻորիԱլազանՓարվանաԹեձամԱլգեթիԽրամԴեբեդ և այլ վտակներով։ Կուրը թափվում է Կասպից ծով, ՌիոնըԻնգուրըԿոդորըՃորոխը՝ Սև ծով։
    Թբիլիսիով անցնելուց Կուր գետն եմ տեսել, մինչև ծով ձգվող ճանապարհին շատ գետեր եմ տեսել, բայց հստակ չգիտեմ՝ որը որ գետն էր վերը նշվածներից։
    Լեռներից են՝  Շհարա (5068 մ), Կազբեկ հրաբխային կոնը (5047 մ), Թեբուլոսմթա (4493 մ), Դոնոսմթա (4174 մ), Դիկլոսմթա (4285 մ),  Աբուլ լեռը (3301 մ)։
  4. Ո՞ր քաղաքներում, գյուղերում/Հայաստանում և Հայաստանից դուրս եղաք/
    Հայաստանում եղել եմ Հարթագյուղի տարածքում, բարձրացել մոտակա սրբատեղին, եղել եմ պապիկիս գյուղում՝ Կաթնաղբյուր, ինչպես նաև հայրիկիս հետ որսի ենք գնացել Գավառի Գյուղ Սարուխան, եղել եմ մատակա լեռներում, ինչպես նաև Գռի ձորում, ուր շատ ջրի ավազաններ կային գետնի տակից դուրս եկող, բոլորը տաք-եռացող։
  5. Ազգային ի՞նչ ուտելիքներ փորձեցիք
    Գավառում ազգային ուտեստներից միայն քյուֆթան եմ փորձել, քանի որ փախլավա և մնացյալ բաները չեմ սիրում, իսկ Վրաստանում ազգային ուտեսներից միայն խինկալի եմ կերել, մնացած ոչ մի բան չեմ սիրում։ Սովորաբար ես ուր գնում եմ ուտում եմ միայն ֆրի, պիցցա-պեպերոնի, պանկեյք-նուտելլայով։