Երևանի իմ սիրելի անկյունը

Երևանում ամենաշատը պապիկիս այգին եմ սիրում, ուր միշտ գույներ են․ ամռանը այգին ծիրանի գույնն ունի, գարնանը ծիրանի ծաղկի հոտն է լցված այգով մեկ ու տարածված մինչև իմ դպրոց, դեռ այգի չհասած արդեն ծաղկած ծաղիկների գույնը տեսնում եմ ինձ հասած հոտի միջով, ձմեռն էլ ծյան խռխռթոցն է ընկնում այգով մեկ, երբ վազում ենք էս ու էն կողմ, իսկ հիմա աշուն օրերն են պապիկիս այգում, երբ միշտ արևի գույն են ամբողջ ծառերն ու բակը։ Ես սիրում եմ թափված տերևների խաղը, որ մենք ենք հնարել ու ձնագնդիկի պես տերևներն ենք իրար վրա լցնում։ էս այգում ես ամենաշատն եմ լինում, ամենաշատն եմ ֆուտբոլ խաղում։ Ես սիրում եմ Երևանում սարերի գույն առած պապիկի այգին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *