Category Archives: Ճամփորդություններ

Ճամփորդում ենք Հարթագյուղ

1. Գծել Երևան֊Հարթագյուղ քարտեզ  maps_ ով, տեղադրեք սքրին շոթը բլոգում

2. Գտնել, մշակել և բլոգում տեղադրել տեղեկություններ Լոռվա մասին( քիչ, մշակված, քոփի արած չտեսնեմ աշխատանք ուղարկեք)

Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Վանաձոր քաղաքը համարվում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 80 հազար բնակչությամբ։ Բնակավայրերը գտնվում են ծովի մակերեվույթից 520-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։

3. Տեղեկություններ եք գտնում Հարթագյուղի մասին, Սուրբ Հովհաննես մատուռի մասին, մշակում, դնում բլոգում( կարող է լինել վիդեոհոլովակ, նկարներով)

Սուրբ Հովհաննես մատուռը գտնվում է 2157 մետր բարձրության վրա՝ Սրբի լեռան գագաթին։ Այնտեղ հասնել հնարավոր է Հարթագյուղ և Ծաղկաբեր  գյուղերից մոտ 3 կմ ոտքով լեռը բարձրանալով։
ես այն բարձրացել եմ երկու անգամ։

4.Գրում եք` թե ճամփորդին ի՞նչ է անհրաժեշտ երկօրյա գիշերակացով ճամփորդության համար,  ինչպե՞ս եք նախապատրաստվում։
Ուսապարկ, քնապարկ, ջուր, սնունդ, առաջին օգնության միջոցներ, տաք հագուստ, հարմար կոշիկներ /կարող է նաև փոխարինող կոշիկ ունենալ/, հեռախոսի լիցքավորիչ, գլխարկ,

Ճամփորդություն դեպի Թեղենյաց վանք

Թեղենյաց վանք, վանական համալիր պատմական Նիգ գավառում /ներկայումս Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում/` Թեղենիս լեռան լանջին։

Հնավայրի հնագույն կառույցը եղել է 6-7-րդ դարերով թվագրվող փոքր խաչաձև, եռախորան կենտրոնագմբեթ Սուրբ Աստվածածին եկեղեցին, որի հիմնային մասերը հայտնաբերվել են պեղումներով։ Այդ շինությունից մոտ 30 մ արևելք գտնվող կենտրոնագմբեթ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի առաջին կեսին։ Այն զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են հայկական խորշերով։
և կենդանական թեմաներով հարթաքանդակներ են։

Լուսանկարները՝ անձնական պահոցից

Ելքի ստուգատես 7-րդ առաջադրանք

Ճամփորդական հարցազրույց

  1. — Վաչե՛, ո՞րն է ամենասիրուն տեսարանը քո անցած ճամփորդություններից։
    — Աբարանի ջրամբարը։
  2. — Ճամփորդություներից որի ընթացքում եք ամենաշատը քայլել։
    — Փամբակի լեռները։
  3. — Ո՞րն է քո առաջին ճամփորդությունը։ Քո առաջին ճամփորդությունից ինչ զգացողություն ես ունեցել։
    — Առաջին անգամ դեպի Սևան՝ Մաշտոցներ ենք գնացել դպրոցով, հետո նույն տեղը ընտանիքով ենք եղել․ այդքան մեծ ու լայն աշխարհ միայն էդտեղից եմ տեսել
  4. — Գիշերակացով ճամփորդությունների մասնակցե՞լ ես։
    — Այո, անցած տարի ամռանը Արատեսում եմ եղել ընկերներիս հետ, խարույկի շուրջ հավաքված։
  5. — Հայաստանից դուրս ճամփորդե՞լ ես։
    — Այո, Վրաստանում ու Եգիպտոսում եմ եղել։
  6. — Իսկ դեպի գյուղեր ճամփորդել սիրո՞ւմ ես։
    — Ամռանը շատ եմ լինում գյուղում, ծառ եմ բարձրանում, ձորերում երկար ման գալիս։
  7. — Ո՞ւր ես ուզում ճամփորդել, որ դեռ չես եղել։
    — Արագած դեռ չեմ բարձրացել, բայց այս տարի գնալու եմ։
  8. — Ճամփորդական պայուսակի մեջ ո՞րն է քո ամենասիրած իրը։
    — Լապտերն ու բրդուճները։
  9. — Ո՞ւմ հետ կուզես քո բոլոր ճամփորդություններն անցնես։
    — Ընկերոջս հետ՝ Հայկի։
  10. — Այս ամռանը ո՞ւր ես ճամփորդելու։
    — Ուզում եմ նորից Արատես գնամ ու կրկնակի շատ օրերով։

Ճամփորդական պատումներ

Գարնան գալու հետ մենք դասարանով  միանգամից որոշեցինք ճամփորդել։ Մենք շատ ենք սիրում միասին ամեն տեղ լինել։ Այս անգամ գնացինք հազար ու մի եկեղեցիեր՝ Սպիտակավոր, Կարմրավոր, Ծիրանավոր, սուրբ Սարգիս, Մարիանե։ Էնտեղ  <<Հայր մեր, տուր մեզ․․․>> շարականը երգեցինք ու շատ սիրուն երգը լսվեց էնտեղ։ Հետո գնացինք ամենաքաղցր Շոկոլադի գործարան։ Էնտեղ ամեն ինչ շոկոլադի մասին էր, պատի նկարի մեծ ճանապարհ-քարտեզը ևս շոկոլադից էր, շրջեցինք ու հանդիպեցինք շոկոլադ ստեղծող աշխատողներին, ովքեր մեզ ցույց տվեցին ամենասիրուն գործերը՝ սունկ շոկոլադ, շոկոլադե նոկիա, ֆուտբոլի գնդակ․․․ ու էսպես ամեն բան շոկոլադից։ Հետո կինոթատրոնի պես մենք տեսանք շոկոլադի պատմությունը էկրաններին, ուր մանրամասն մեզ պատմեցին ամբողջ պատմությունը։ Մենք իհարկե նախապես մեր բլոգներում արդեն տեղեկացել ու որոշ նյութեր հավաքել էինք մինչ էնտեղ գնալը։ Օրը ընկերների հետ անցավ շատ հավես։

«Փոքրիկ Էյնշտեյն» թանգարանում

Մենք դասարանով գնացել ենք «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան։ Էնտեղ կային տարբեր սարքեր, տարբեր հնարքներ, որոնք գիտնականների գյուտերն էր։ Այնտեղ կար ծանրաձող, հեծանիվը, որի ոտնակը պտտելիս, լույսերեր էին վառվում /էներգիա էր առաջանում, իսկ մյուս կողմում կար հայելիներով ֆոկուս, որ մյուս կողքից ծակ էր ու երբ մարդ էր մտնում, այն ցույց էր տալիս, որ մարդու մարմինը կորել է: Կար մի այնպիսի աթոռ, որ քաշում էինք մարդը բարձրանում էր վերև։ Մենք այդ բոլոր բաները փորձեցինք ու ինքներս դարձանք Էյնշտեյններ։ Ամենահետաքրքիրը կլոր գունդն էր, որին ով ձեռք էր տալիս, մազերը բարձրանում էր վերև, կային ուրիշ հետաքրքիր սարքեր ու բոլորը խաբուսիկ։ Շատ երևակայական աշխարհ էր։

Դեպի Ծաղկեվանք

Մենք դասընկերներով երկար ճամփորդության էինք գնացել Արայի լեռ: Էնտեղ շատ և՛ սառն էր, և՛ արև էր: Քամի էլ կար, որը մեզ հետ բարձրանում էր նույն ուղղությամբ: Ես ճանապարհին ընկերներիս պատմում էի, որ երբ գնամ տուն տաք ջրեր եմ լցնելու վաննան ու մեջ ու երկար պառկեմ, որ էս սառը քամիի ցուրտը շոգից կարմրի:

Ճամփորդություն դեպի Մաշտոցներ

Սեպտեմբերի մեկին, հենց դպրոց գնալու առաջին օրը մենք գնացելէինք ճամփորդության, դեպի Սևան, դեպի Մաշտոցներ: Ես մի անգամ էլ էի էդտեղ էղել ծնողմներիս հետ ու մի անգամ էլ էի էդքան բաևձրից տեսել Սևանը: Հետո գնացինք լողափ, լողացինք,խաղացինք ավազներով: