իմ օրը

1․ Քո սովորական մեկ օրը նկարագրիր առավոտից մինչև երեկո, ամեն ինչ հերթով գրիր․ աշխատիր ոչինչ բաց չթողնել, քեզ ամենաշատը օրվա ո՞ր պահն է դուր գալիս, ո՞ր գործերդ ես սիրով անում, որո՞նք՝ ուղղակի որպես պարտականություն, առօրյայիդ մեջ ի՞նչը կուզես փոխել, ինչո՞ւ․․․

Ես ամռանը առավոտյան ժամը 5-ին զարթնում եմ գնում եմ դուրս իմ ընկերների հետ հեծանիվով տարածքը շրջելու։ Բայց մի օր պատահեց այնպես, որ մենք դուրս եկանք մեր թաղամասի տարածքից ու քշեցինք բանգլադեշով մեկ․ մեր առաջին կանգառը Ա1 փողոցում էր, մենք այգում բուլկիներ գնեցինք ու շարժվեցինք, հասանք տարածքի <<կինոթատրոն հայաստան>>-ի մոտ, հետո կայզրի մոտով գնացինք մայր դպրոցի մոտի այգի, արդեն համարյա հասել էի պապիկիս տուն բայց լույսը արդեն շատ էր լուսացել և ահավոր շոգ էր քլթքլթում ներսում, հետ եկանք տուն։ Երբ այդ մասին պապայիս ասեցի, ուրախացավ իմ էդքան ինքնուրույն ճամփա անցնելու համար, իսկ հենց մաման իմացավ, վախից գլուխը կորցրեց և չնայած երբեք չեմ հիշում, որ վրաս բարկացած լինի, այդ օրը ասաց, որ թույլ չի տա հեծանիվ նորից նստեմ, որ էսօրվա իր կարծիքով խառը երթևեկության մեջ հեծանիվով չգնամ հեռու տարածքներ։ Օրվա մնացած մասը անցնում է մե՛կ տանը համակարգչի դիմաց, մեկ՝ բակում շան հետ խաղալով, մեկ նորից ընկերներիս հետ արդեն դաշտում ֆուտբոլ խաղալով, էս ամենի արանքում մայրիկս պարբերաբար բերում է ինձ հաց կերցնելու իբր դաս անելու կամ գիրք կարդալու, բայց շատ արագ մի պատրվակ եմ գտնում, որ ծլկեմ տանից ու ամռան օրվա մեջ լինեմ։



2․ Համացանցից ձեր սիրելի ֆուտբոլիստի, գրողի, երգչուհու, դերասանուհու մասին տեղեկություն գտեք և այդ տեղեկության համաձայն երևակայական հարցազրույց վարեք նրա հետ։ Հարցազրույցն անհրաժեշտ է ձայնագրել։