Ազգային փոքրամասնություններ․Ասորիներ

Հայրենագիտական նախագիծ
Ասորիները Մերձավոր Արևելքի շատ հին ժողովուրդներից մեկն են, նրանք ունեցել են հզոր պետություն, բայց ժամանակի ընթացքում բազմաթիվ պատճառներով, շատ պատերազմների, սխալ երկիրը կառավաևելու պատճառով կորցնում են իրենց երկիրը, այսօր չունեն անգամ սեփական պետություն:

Մյուս կողմից ասորիները կազմում են Հայաստանում ապրող թվով երրորդ (մեծությամբ) ազգային փոքրամասնությունը, որոնց հետ մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք։

Մայրենի լեզուն համարվում է ասորերենը։ Նրանց թիվը հասնում է հինգ միլիոնի։ Ասորիները դավանում են միայն Քրիստոնեություն։ Հնում բնակվում էին Հյուսիսային Իրաքում, Սիրիայում, հյուսիսարևտյան Իրանում։ Այժմ բնակվում են հիմնականում Իրաքում, Սիրիայում, Իրանում և ԱՄՆ-ում։ Խոսում են սեմական լեզվախմբի նոր ասորերեն լեզվով։ Իրենց ասորի համարողների մեծ մասը քրիստոնյաներ են Ասորիները Ուրմիա լճի արևմտյան ափից տեղափոխվեցին և եկան Արևելյան Հայաստան։ Նրանք բնակություն հաստատեցին Ներքին Կույլասար գյուղում (Հայաստանի Արարատի մարզ)։ Հետագայում Կույլասարի Ասորիների մի մասը վերաբնակվեց Դվին-Ասորի և Արզնի գյուղերում։ Ասորիներ ապրում են նաև Արմավիրի մարզի Մեծ Շահրիար գյուղում։ Ասորիների վերջին մեծ տեղափոխությունը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանք հաստատվեցին Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում, Մոսկվայում և այլ քաղաքներում։
Արարատի մարզի Վերին Դվին գյուղի մոտ 2400 բնակիչներից 2000-ը ասորի են։ Ապրում են ասորական ավանդույթներով։
Չնայած այս պահին նրանք չունեն իրենց պետությունը, մեկ է իրենք ուրախ են, որ շարունակում ենք գոյություն ունենալ որպես ազգ, հնագույն ազգ։
«Մեր մեջ տխրություն չկա, ոչ էլ պիտի լինի: Ինչի՞ համար պիտի լինի, որ մենք ծնվել ենք իրար հետ, ապրել ենք իրար հետ», — ասում է տարեց գյուղացիներից մեկը:
Հայաստանաբնակ ասորիները Հայաստանն իրենց հայրենիքն են համարում։ Ասում են՝ շատ երկրներում ասորիներ կան, բայց այստեղ իրենց համար ամեն բան լավ է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *