լեզվական աշխատանք 317-322

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            … (ո՞վ) առայժմ մրցակից չունես:
            Բայց … (ո՞վ) շուտով կհայտնվի:
            … (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի … (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
            … (ո՞վ) է լինելու քո օգնականը:
            … (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

Աղջիկ, ծառ, բերան, արեգակ, վարորդ, աշակերտ, քամի, դանակ։

322․ 320 առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։

թուխիկըՎախթանգ Անանյան․ թուխիկը

Առաջադրանքներ

1․ Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
զառամյալ-ծեր

կիսանդրի- մարդու դեմքը, ինչպես նաև մինչև կուրծքը կամ գոտկատեղը պատկերող կլոր քանդակ

2․ Բացատրիր հետևյալ նախադասությունը. Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Քաղքաքում բոլորը Թուխիկի մասին էին խոսում

3․ Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:
Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին՝ վշտահար ու մոլոր կանգնած:

4․ Նկարագրիր Թուխիկին:
Թուխիկը սև փետրավոր թռչուն էր։

5․ Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը:
Կարծում եմ հենց իրական պատմության ու բժիշկի մասին է գրված։

6․ Տեքստից դուրս գրիր 4-ական գոյական, ածական, բայ, դրանք դիր ուղիղ ձևով։
սեղան, աթոռ, բժիշկ, ագռավ։
գորշ, կոշտ, խելացի, թանձ։
հանել, բերել, զվարճանալ, աղմկել։

Կարդում ենք Չարենց «Բրոնզ ես, հուր ես»

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Զգում եմ, Որ ինչ որ մեկին է դիմում, ինչ որ բրոնզե, արևավառ, կարևոր մեկին, ու կարոտ կա էդ դիմելու մեջ։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
    Բանաստեղծությունը նվիրված է ինչ որ աղջկա, բրոնզե հարազատ քրոջը։
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։
    սուր, քույր, ուրու
    Լեռներից բարձր երկինքներում ուրույի թռիչքի ձայնն էր լսվում, ով ազատ շրջում էր լեռների գլխին, հետո իջնում իր քույր թռչունների մոտ։ Ամեն իրար հանդիպելուց սուրը շողացնում էր, որ քույրերը վստահ լինեն՝ իրենց պաշտպանն է եկել, հետո նորից շրջվում էր ու կորում երկինքների հեռուներում։