լեզվական աշխատանք 348-353

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա:

            Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր        համարվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:
            Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր        համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում:
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ          դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին:
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է        ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին:
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում,      որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան:

349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:

            Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև ….
            Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե ..
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն ……
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ ……
            Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ …..
            Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ ………

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:

            Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է          փոխել Երկրի դեմքը:
            Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:
            Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է          փոխել Երկրի դեմքը:
            Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:

351. Ինքդ անուններ գտի՛ր և տրված նախադասությունը լրացրո՛ւ:

            Նախորդ վարժության Ա խմբում … նախադասություններ են, որովհետև …: Բ        խմբում … նախադասություններ են, որովհետև ….:

352. Նախադասություններն ավարտի՛ր: Գտի՛ր ստացված նախադասությունների արտահայտած մտքերի տարբերության պատճառը:

            Նա ամեն առավոտ վազում է, որ ….:
            Նա ամեն առավոտ վազում է, որպեսզի ….:
            Նա ամեն առավոտ վազում է, չնայած ….:
            Նա ամեն առավոտ վազում է, իսկ …..:
            Նա ամեն առավոտ չի վազում, այլ ….:

353. Նախադասություններն ավարտի՛ր: Ինչո՞վ են տարբերվում ավարտները:

            Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ ……
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի …..
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև ……
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որը …..
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին ……
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ ……
            Մի մարդ շուկայից ձեռնասուն կաք

Ստեփան Զորյան․ Ճանապարհորդ Ջեկոն

  1. Պատմվածքի համար ավարտ մտածեք։
    Մինչ այսպես լացուկոց էր կապել տատիկը,մենք էլ ձայն չհանելով նայում էինք մեկմեկու, գնացքը կանգնեց ճամփաբաժանին, որ դիմացի մեքենաները անցնեն, ճանապարհի ձողը նորից հետ գնա և շարժվենք։ Մեկ էլ տեսնենք նույն ծանոթ կլանչոցն ու հաչոցն է։Շունը իր կարճլիկ ոտքերով գնացքի հետևից հասել էր մեզ։ Մենք արագ սպիտաեղենը իրար միացրած դուրս գցեցինք պատուհանից և շանը բարձրացրեցինք մեր խցիկ։ Քիչ անց արդեն բոլորս իրար հետ խոսում էինք ,հարցնում՝ ով-ով է։ Շնիկը մեզ ընկերացրեց և թողեց իր մասին պատմությունը, որը ճանապարհին մեզ պատմեց տատիկը, թե ուր և ինչի է տանում շնիկին։

    2․ Ստեղծված իրավիճակում ո՞վ էր մեղավոր։ Պատասխանը պատճառաբանեք։
    Տատիկն էր մեղավոր, քանի որ եթե խոստացել էր հոգ տանել, պետք է շան հետ իջներ, որ նման բան չլիներ։

    3․ Նկարագրեք Ջեկոյին։
    Ջեկոն պստլիկ, սպիտակ, սև աչքերով, վզին էլ կապույտ ժապավոնով շնիկ էր;

    4․ Սևով ընդգծված նախադասությունները դուրս գրեք և կարմիրով նշեք այդ նախադասությունների ենթական և ստորոգյալը։

    Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան

    Պառավը նստեց , զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց, ակնոցը դրեց  աչքերին ու սկսեց կարդալ

    Մեր կուպեի ճամփորդները զարմացած իրար նայեցին

    Ճամփորդները եկան հավաքվեցին հաչոցի վրա

    Բարկացած կոնդուկտորը կռացավ և վախվխելով զամբյուղը բաց արավ

    նետվելով` նա մի ակնթարթ իր խոշոր, սև աչքերով նայեց անծանոթ դեմքերին և, պառավին նկատելով, թռավ նրա գոգը

    5․ Տեքստից դուրս գրեք 10 բայ և գրեք դրաց դեմքը, թիվը, ժամանակը։
    մտավ 
    կատարեցի 
    նստեց 
    դրեց 
    ծածկեց 
    հանեց
    կարդալ
    հարցնում 
    սիրում
    գնում ենք
    շարժվում