Մեր հայրենիքի անցյալն ու ներկան․Տարիների հաշվումը պատմության մեջ

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականք ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:
Որ իմանալ որոշ բաներ

2. Ւ՞նչ է դարը:
1դարը 100 տարին է

3. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:
Դարերով կամ 1000 տարիներով

4. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:
21

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    հողմ-քամի
    հալածական-տանջել
  2. Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    վաղուց-հիմա
    բարձր-ցածր
    չար-բարի
    բաժնել-միացնել
    լայն-նեղ
  3. Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝
    «Վաղուց թողած բարձր ու կանաչԳահը իրենց հանգըստության»
    այն վայրն է գահը, որտեղ իրենք ազատ են իրենց զգում, տիրակալ են ու ամեն բան այքան թագավորական լավ է, որ իրենց համար հանգիստ մնալու-ղեկավարելու հարթակ է։
  4. Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    ինձ դուր են գալիս սիպիտակ ամպերը, որովհետև նրանց մեջ չկա ամպրոպ, անձրև ու վատ տրամադրություն։
  5. Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

    Լինում են երկու եղբայրներ։ Ամեն օր մի սև ծրագիր իրենց մտքում արթնանում էին ու սկսում դես-դեն պտտվել ու վնասել մարդկանց․ մեկի պատուհաններին էին հարվածում , մյուսի մեքենան էին թրջում ու էսպես այնքան , մինչև իրենց քաղաքի մարդիկ երկուսին քաղաքից դուրս են շպրտում, բայց ուր գնում էին շուտով էդտեղի բնակիչները իրենց վտարում էին։ Այլևս տեղ չմնալով երկրի վրա, որ իրենց վատ արարքներով շրջեին, դեպի վերև են բարձրանում՝ դառնալով սև ամպեր։ Ու էնտեղ էլ չեն դադարում իրենց սովորությանը՝ ամեն օր մեկի պատուհաններին են ուժեղ կարկուտով հարվածում, մյուսի մեքենան թրջում անձրևով, երրորդին կայծակ ու ամպրոպի տակ գցում։

Твёрдый знак /31октября — 4 ноября/

Прочитай. Отгадай, какое это животное.

В дверь вошло животное
До того голодное:
Съело веник и метлу,
Съело коврик на полу,
Занавеску на окне
И картину на стене,
Со стола слизнуло справку
И опять пошло на травку.

Прочитай отрывок из книги «Секреты орфографии». О каком правиле в нём говорится?
Есть в алфавите ъ (твёрдый знак). Какую же работу он выполняет? Оказывается, твёрдый знак занимается подсказками: если в слове есть приставка, которая оканчивается на согласную, то перед буквами е, ё, я, ю ставится ъ. Например: съела, подъём, разъярённый, адъютант. Твёрдый знак называют разделительным: подсказчик разделяет приставки и корни.

Прочитай слова.

Сел — съел; пойдём — подъём; отец — отъезд;
Сёма — съёмка; ёж — съёжился; обязан — объяснил.

Найдите «лишнее» слово в каждой группе слов. Запиши в два столбика, вставляя пропущенные буквы.
Колосья, друзья, подъезд, вьюга.
Съедобный, подъём, шьём, въезд.
Коньки, пальцы, съел, тень, большой.

Вставь ъ или ь.

Съедобные грибы, верные друзmя, съёжился от мороза, быстрые ручьи, подъезд школы, объяснил задачу, съехал с горы, взъерошенный воробей, объявлении в газете, смешные обезьянки, тёмной ночью, сильная вьюга.