Ամանորյա առաջադրանքներ

  1. Պատմեք արձակուրդի օրերին ձեր տեսած ամենահետաքրքիր ֆիլմի մասին:

    Արդեն մի քանի տարի է, ինչ ամանորին նայում եմ նույն ֆիլմը ու շաատ եմ այն հավանում, ամեն նոր անգամ նայելուց նորից ներսս ազդվում է։ Խոսք <<снежная битва>> ֆիլմի մասին է։ Անպայման ուզում եմ այն իմ ընկերներով ևս նայել։ Այն ձմեռային ընթացում մի քաղաքի երեխաների մասին է, ովքեր երկու թիմերի բաժանված միշտ հակամարտության մեջ են, մի մեծ սառցե ամրոցի պաշտպանության կռվի են բռնվում, անընդհատ նոր հնարներ մտածում իրար վնասելու, մինչև իրենց երկու թիմերի շատ սիրելի շունն է տուժվում իրենց անկարգություններից ու մնալով ձյան տակ, սատկում։ Ափսոս, որ այդքան վատ ձև, բայց միանգամից բոլորը հասկանում են, որ ավելի լավ է ընկերներ լինել, իրար սիրել, չպատերազմել, որ տարածքը բոլորինն է, որ սահմաններ գծելուց միշտ զոհեր են լինում ու մեկը պակասում է։

  2. Ձայնագրեք ամանորյա ինքնատիպ բարեմաղթանքներ և կենացներ:

    Շնորհավորում եմ բոլորի նոր սկսվող տարին ու շատ եմ ուզում այս տարի պատերազմներ չլինեն ՝ ոչ ընկերների մեջ, ոչ աշխարհների։

  3. Գրեք նամակ 2022-ին կամ պատմեք 2023-ի ձեր նախագծերի մասին:

    Ամեն անգամ նոր եկող տարվա համար մի քանի նախագիծ եմ մտածում՝ ճամփորդել /գյուղ, երկրից դուրս, ուր էլ լինի/, նոր չափի հեծանիվ ունենալ, սպորտի մեջ նոր մրցանակ բերել։ Այս տարի դրանց ավելացնում եմ, որ խաղաղ լինեն երկրի բոլոր քաղաքներն ու գյուղերը։
  4. Պատմեք, թե ինչպես եք նշում Ամանորը, ինչպե՞ս եք ձևավորում ձեր տունը:

    Ամանորին միշտ միասին ենք լինում տատիկ-պապիկի հետ, սեղանի շուրջը, լիքը-լիքը նվերներ իրար պատրաստած։ Սովորաբար մայրիկի հետ ամեն տարի մի թեմա ենք ընտրում ու մանրամսն պատրաստում տունն ու տոնածառը այդ ոճի մեջ, մենք քույրիկի հետ խառնվում ենք այդ գործին, կտրտում տվարաթուղթ, ներկում թեյնիկ-բաժակները ըստ թեմայի պահանջված գույնի։ Իսկ Սուրբ Ծնունդին միշտ մայրիկը գաթա է թխում վիճակահանությամբ ու ամեն տարի հենց ինձ է բաժին ընկնում թաքցրած մանրադրամը։
Ոճավորումը՝ պարկի կտոր, սոսինձ, ֆոմ, սվարաթուղթ
Ոճավորումը՝ Սանտայի տունը
Ոճավորումը՝ գրքային
Ոճավորումը՝ 90 ական թվականներ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *