Category Archives: Բնագիտություն

Չափում․ Չափման միավորներ

untitled1

Բնագիտական ուսումնասիրության համար մեծ նշանակություն ունեն

. Քանոնով չափիր տետրի երկարությունը՝ արտահայտ­ված սանտիմետրերով և միլիմետրերով: Ստացված տվյալները գրանցիր տետրում:

  1. Չափիր քո քայլի երկարությունը: Այնուհետև քայլերով չափիր քո դասարանի, դպրոցի միջանցքի երկարու­թյունը: Ստացված տվյալները արտահայտիր մետրե­րով և սանտիմետրերով:
  2. Տանը բացիր պայուսակդ և որոշիր տվյալ պահին դրա­նում եղած առարկաների զանգվածները: Ստացված տվյալներն արտահայտիր կիլոգրամներով և գրամնե­րով:

որոտան գետի մասին

Որոտան գետը Սյունիքի մարզի ամենախոշոր գետն է: Սկիզբ է առնում Սյունիքի
հրաբխային բարձրավանդակի հյուսիս-արևմտյան լանջերից` 3045 մ բարձրության վրա գտնվող
երկու փոքրիկ լճերից: Երկարությունը կազմում է 119 կմ, իր երկարությամբ երկրորդն է Հայաստանի Հանրապետությունում:

Որոտանն ունի զարգացած գետային ցանց, միջին խտությունը կազմում է
1,09 կմ/կմ2: Նրա ավազանում կան 1133 գետակներ, որոնցից 37-ը ունեն 10 կմ-ից ավել
երկարություն: Կարևորագույն վտակներից են Սիսիանը, Այրիգետը, Լեռնաշենը, Շաքին և այլն:

Որոտանի սնումը ձնանձրևային է (52%), սակայն մեծ դեր ունեն նաև ստորերկրյա ջրերը (48%):  Այն ունի մեծ ջրաէներգետիկ և ոռոգիչ նշանակություն: Որոտանից
սկսվում են Սիսիանի և Որոտանի ջրանցքները, որոնցով ոռոգվում են Սիսիանի և Գորիսի
տարածաշրջանների գյուղատնտեսական հողային տարածքները:

Սովորողի առաջին շրջանի հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը
Բնագիտության բաժին

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

իմ ընտանի կենդանին՝ Իմ Ընկեր Արջուկը


Աշնան տերևներն ենք հավաքել, տարել-թափել ենք մի տեղ, որ հումուս դառնա /<<Մեզ սնող հողը>> դասի նման/
ինչ կուզենայիր ավելացնել-որ գնայինք ինքներս ուսումնասիրեինք հողի շերտերը, դասարանում բաժանվեինք թիմերի ու խաղ խաղայինք մեր անցած օվկիանոսների ու մայրցամաքների մասին, հետո հաղթող թիմը ճամփորդեր որևէ մայրցամաք։

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։

որն էր ավելի հետաքրքիր- Մեզ սնող հողը
որն էր ավելի դժվար – դժվար նյութ չկար
որն էր հեշտ- Մարմիներ, նյութեր, մասիկներ
Ինչ թեմաներ կուզենայիր լիներ որ չկա-այլ աշխարհների-մոլորակների բնաշխարհի մասին հետազոտեինք

Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։
Մեզ սնող հողը

Ավստրալիայի հայտնագործումը

Ճանապարհորդություն Աֆրիկայով

Եվրասիա

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Աշնան տերևներն ենք հավաքել, կույտով հավաքել մի տեղ, որ հումուս դառնա

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո, պապիկիս ու հայրիկիս ամբողջ օրը ցուցումներ եմ տալիս, թե այգու այս տերևները էստեղ հավաքենք, էսպես կույտ անենք, որ դառնա հումուս։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։
1 անգամ եմ մասնակցել

Մեզ սնող հողը

1. Ի՞նչ է հումուսը:
հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։
Երկրի ցամաքային տարածությունները ծածկված են փխրուն շերտով, որն անվանում են հող, այն մարդու համար առաջին հերթին սնունդի աղբյուր է․ հողի մեջ են աճում բերքը, ցորենը, որով սնվում են նաև կենդանիները։

3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։
Ամենալավ հողերը շատ հումուս պարունակող շերտերն են, սևահողերը։

Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունի։
Մանր էն հողում ապրող մանր օրգանիզմ է, որոնց միջոցով քայքայվում են բույսերն ու կենդանիների մնացորդները և դառնում հումուս։

Ավստրալիայի հայտնագործումը

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
    Նրանք կարծում էին, որ հյուսիսային կիսագնդում պետք է հսկայական ցամաքի պես մի բան լինի, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք։
  2. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնտգործել Ավստրալիան:
    1642 թվականին Աբել Թասմանը մոտեցավ նրա մանր կղզիներին և ափերին, սակայն Հոլանդացիները այն պահեցին գաղտնի, ապա  1769-1771 թվականին Ջեյմս Կուկը այն հայտնաբերեց և Անգլացիները այն դարձրին իրենց գաղութը։
  3. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:
    Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը տարբեր է մյուսներից իր յուրօրինակ պարկավոր կենդանիներով՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), ինչպես նաև այնտեղ են աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն:

Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850- ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­պացիների և ասիացիների համար:
    Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնականարգելքներ են հանդիսացել Աֆրիկայի Ներքին շրջանների հետազոտման հարցում: 
  2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին

Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ: Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները:

  1. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:
    Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

Հարցեր և առաչադրանքներ մայրցամաքներին

  1. Քանի՞ հատ օվկյանոս կա, նշիր բոլորը։

2) ո՞րն է ամենա խորը օվկյանոսը։

3) ո՞րն է ամենամեծ օվկյանոսը։

4)ո՞րն է ամենացուրտ մայրցամաքը։

5)եվրասիայում քանի հատ պետություն կա։

6)ո՞րն է եվրասյայում ամենափոքր պետությունը։

ԱՎՍՏՐԱԼԻԱ

Australia-climate-map_MJC01(hy)

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

 Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:Ա

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:Реклама

ԱՎՍՏՐԱԼԻԱ

Australia-climate-map_MJC01(hy)

Ավստրալիան միակ մայրցամաքն է, որի ողջ տարածքը պատկանում է մեկ պետության։ Այստեղ են բնակվում պարկավորները՝ կաթնասունները, որոնք իրենց ձագուկներին պահում են փորի վրայի պարկում։ Թռչուններից ամենամեծը էմու ջայլամն է, ամենագեղեցիկը՝ դրախտահավը։ Ավստրալիայի արևելյան ափի երկայնքով ձգվող Մեծ արգելախութն աշխարհի ամենամեծ կորալյան խութն է։

Այս տարածաշրջանը ներառում է Ավստիալիան, Նոր Զելանդիան, Պապուա Նոր Գվինեան և հազարավոր կղզիներ, որոնք ձգվում են Խաղաղ օվկիանոսում: Սա աշխարհի ամենանոսր բնակեցված շրջաններից է: Որոշ երկրներ կազմված են հարյուրավոր կղզիներից:

 Զարմանալի փաստեր

Ամբողջ տարածքը պատկանում է 1 պետության:

Մեծ արգելախութը աշխարհի ամենամեծ կորալյան խութն է:

Ուլուրուն ամենամեծ մերկ ժայռաբեկորն է:

Պապուա Նոր Գվինեայում ապրում են 700 ցեղեր:Ա

Բնիկներն Ավստրալիա են եկել 40.000 տարի առաջ:

Անտարկտիդա մայրցամաք

download

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:


Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Զարմանալի փաստեր
Ամենացածր ջերմաստիճանը եղել է 89* C:
Կա միայն 2 եղանակ՝ շատ կարճ ամառ և շատ երկար ձմեռ:
Ծածկված է 3կմ հաստությամբ սառույցի շերտով:
Մշտական բնակչություն, պաշտոնական լեզու չկա: