Category Archives: Բնագիտություն

Եվրասիա․առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. Եվրոպա և Ասիա: Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  Հնդկական օվկիանոս, հյուսիսում՝ Սառուցյալ, արևմուտքում`   Ատլանտյան և արևելքում՝ Խաղաղ: Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը`   Ջոմոլունգմա /Էվերեստ/ 8848մ, ամենախոշոր լիճը` Կասպից ծով և ամենախորը` Բայկալ:

Մարմիներ, նյութեր, մասիկներ

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:
    ապակուց, կավից, մետաղից, պլաստիկից,
  2. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
    մարմիններ- աթոռ, սեղան, բաժակ, պատուհան, մատանի, գրիչ, պայուսակ
    նյութեր-ոսկի, փայտ, պղինձ,
  3. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

գազային՝ գոլորշիթթվածին,

հեղուկ՝ ջուրնավթ

պինդ՝ ալյումիներկաթոսկիարծաթ , փայտապակի

Իմ ընկեր Արջուկը

Քանի որ ես տանը ունեմ հայկական գամփռ՝ Արջուկը, ուզում եմ կենդանիների հետ կապված նախագծում առաջինը պատմեմ իր մասին։ Արջուկը իմ հավատարիմ ընկերն է։ Արջուկը հայկական գամփռ է։ Մենք նրան պահում ենք դեռ մեկ ամսեկանից։ Հին ժամանակներում այս շներին կոչել են նաև Արալեզ; հայկական ժողովրդական հավատալիքներում շնաձև ոգիներ, որոնք ապրում են երկնքում (ըստ այլ պատկերացումների՝ Արարատ լեռան լանջերին)։ Հին Հայաստանում պաշտվել են Արա Գեղեցիկի և Շամիրամի հետ միասին։ Հայերը հավատում էին, որ արալեզներն իջնում են երկնքից ռազմադաշտում զոհված հերոսների վերքերը լիզելու և նրանց վերակենդանացնելու համար։ Կան գամփռի մի քանի տեսակներ՝ հովվաշուն, գելխեղդ, արջաշուն

Այս շները միշտ ունեցել են մեծ նշանակություն և թանկ գին

Հայկական լեռնաշխարհում փոխանակության հիմքը ոչ թե ոսկին և արծաթն էր, այլ բնամթերքը կամ անասունը։ Շան գինը ևս որոշվում էր այդ փոխարժեքներով։

Մնձուր լեռներում մեկ ցեղական շան գինն էր 40 կոտ (640 կգ) ցորեն, կամ մեկ ձի, կամ մեկ կթան կով՝ հորթը հետը, կամ 10 ոչխար՝ գառներով։ Այնտեղ մեկ ցեղական շան համար կարելի էր վճարել նաև 80 կգ մեղր, կամ 80 կգ յուղ, կամ նույնքան բուրդ։

Եթե մնձուրցի գյուղացին փոխանակության համար որևէ միջոց չուներ, բայց ցանկանում էր հայկական ցեղական գամփռ ունենալ, պարտավոր էր 80 օր անվճար աշխատել շան տիրոջ համար։

Սասունում մեկ գելխեղդ շան համար վճարում էին նոր ծնած 10-12 ոչխար[3]։

Մոտավորապես նույն գներն էին նաև Հայաստանի մյուս շրջաններում[2]։ Առանձնապես երևելի շների գները հասնում էր մինչև 30-40 ոչխարի[2]։

Գամփռը հազարամյակներ շարունակ եղել է Հայկական լեռնաշխարհի շուն և մնում է հայ ժողովրդի հպարտության առարկան։ Բազմաթիվ հետազոտությունները և ապացույցները թույլ են տալիս ենթադրել, որ այս ցեղատեսակը իր ներկա վիճակին է ձևավորվել մ.թ.ա. I հազարամյակում, այսինքն մոտ երեք հազարամյակ առաջ։

Տեսանյութում 6 տարեկան եմ