Թռչունի մտածմունքը. 22/09/21

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Անփույթանհոգ, անտարբեր, անուշադիր

Հարդ-ցորենի՝ գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրունքը, դարման

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Թռչունի մտածելու մասին է, թե ինչից է աշխարհը կազմված: Երբ շատ քիչ բան է տեսնում, իր համար այդքանն է աշխարհը, երբ ավելին է տեսնում, արդեն գիտի այդքանից է աշխարհը շինված, իսկ երբ ավելի հեռու է գնում ու տեսնում ամեն ինչ, ավելի է մտածմունքի մեջ ընկնում, էե ինչից է աշխարհը;

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ Առատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,

Կեղևը` կապույտ։

  1. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Ես կարծում եմ աշխարհը շինած է հրաբուխի լավայից ու ջրից, որոնցից սարքում են քարեր ու տան ամուր պատերը, աշխարհը կազմված է տներից, մարդկանցից, կենդանիներից , ծառերից, ավտոմեքենաներից: Երբ ճամփորդում ենք տարբեր տեղեր, լինում ծովում, անտառում, արդեն գիտեմ, որ աշխարհը կազմված է նաև անվերջ ջրերից, ծառերից, ամպերից ու ճանապարհներից:

  1. Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա՛: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:

Ձայնագրությունն՝ այստեղ:

  1. Թռչունին նամակ գրի՛ր:

Բարև , թռչուն, ես Վաչեն եմ, կուզեի իմանալ քո անունը, ու կուզեի մի օր քեզ տեսնեի, ընկերներ դառնայիչնք ու միասին ճամփորդեինք աշխարհով: Ես քեզ կպատմեի իմ տեսած աշխարհը, դու ինձ կպատմեիր վերևից ինչպիսին է աշխարհը:

  1. Դասավորի՛ր բառերն այնպես, որ ստանաս նախադասություններ:
  2. ապրում էի, փոքրիկ, ես, տան մեջ, մի

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ

  1. մտածում էր, թռչունը, ամբողջ օրը, փոքրիկ

Փոքրիկ թռչունը ամբողջ օրը մտածում էր

  1. ծառերի, կարմրաթուշ, կախվել են, ճյուղերից, խնձորները

Կարմրաթուշ խնձորները կախվել էին ծառերի ճյուղերից

  1. պատկերասրահում, նկարչի, ցուցադրվում են, կտավները

Նկարչի կտավները ցուցադրվում են պատկերասրահում

  1. ձմերուկ, երեկ, շուկայում, մեծ, գնեց, մի, մայրիկ

Երեկ շուկայում մի մայրիկ գնեց մեծ ձմերուկ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *