Մարյենիի հաշվետվություն

1․ Մայրենի բաժնի հղումը դնել և ներկայացնել, թե յուրաքանչյուր ամիս մայրենիից քանի նյութ եք հրապարակել։
https://vachehovhannisyan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

դեկտեմբեր
4 հատ

նոյեմբեր
14 հատ

հոկտեմբեր
10 հատ

սեպտեմբեր
9 հատ

2․ Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր լեզվական առաջադրանքների ո՞ր թեմաներն ենք ուսումնասիրել, յուրաքանչյուրից առանձնացրեք այն, ինչ ամենից լավ եք հասկացել։

Հնչունային համակարգ-այս առաջադրանքներից ամենաարագըկարողանում եմ անել, երբ պետք է հաշվեմ՝ տրված բառերի հնչյունների և տառերի քանակը։ Օրինակ՝ ոզնի- 5 հնչյուն, 4 տառ

Բառակազմություն-այս առաջադրանքներից հավանել եմ, երբ բառերը ըստ սյունակների պետք է առանձնացնեինք՝

պարզածանցավորբարդԲարդածանցավոր

3․ Ի՞նչ գրքեր եք կարդացել, դրանց մասին պատումները դրեք ըստ ամսաթվերի, չմոռանաք գրել հեղինակի և գրքի անվանումը։

Մաղադանոսի այգին /Վիլյամ Սարոյան/-իմ պատումը բլոգում 15. 09.2022

Ծերունին և ծովը /Էռնեստ Հեմինգուեյ/-իմ պատումը բլոգում 07.10.2022

Գերժամանակակակից հեքիաթ /Վիկտոր Կլյույեվ/ –իմ պատումը բլոգում 29.10.2022

Հարրի Պոտր /Ջ․ Ք․ Ռոուլինգ/-1.12.2022 հատված

Հարրի Պոտր /Ջ․ Ք․ Ռոուլինգ/-8.12.2022 հատված

4․ Մայրենիի դասընթացի ընթացքում ունեցած գործունեություններից ձեզ ամենից շատ ո՞ր գործունեությունն է հետաքրքրում, ինչո՞ւ։
Ես սիրում եմ գրքերի օրը, երբ ամեն մեկս մեր ընտրությամբ ենք որոշում՝ ինչ գիրք վերցնել, ինչպես կազմակերպել օրվա գործունեությունը ու այդ օրը ասես դու ես դառնում դասավանդող, հետո էլ տրված օրվա նյութը պատումի տեսքով դնում ենք բլոգում, ասես լինենք հեղինակ։

5․ Ի՞նչ նխագիծ կամ ինչպիսի՞ գործունեություն կավելացնեիք մայրենիի դասընթացին։ Հիմնավորեք առաջարկը։
Ես կավելացնեի խաղարկային որևէ բաժին, երբ բաժանվեինք թիմերի ու մրցեինք իրար հետ․ խաղը կարող է լինել ասենք բառակազմությունից, ունենա մեր կարդացած հերոսների մասին բաժին։ Հաղթող թիմն էլ կարող է մասնակցի իր ընտրած վայր ճամփորդության։

6․ Առաջին ուսումնական տարվա ընթացքում ի՞նչ բանաստեղծություններ եք սովորել, թվարկեք դրանք և ներկայացրեք ձեզ ամենից շատ դուր եկածները և հիմնավորեք ընտրությունը։

Ծառեր-թփեր լեցուն միրգ

Աշուն օր

Մշուշների շղարշի տակ

Ամեն ինչ ոսկեզօծվել է

Երկու սև ամպ

Առավոտ

Ա՜խ, ինչ լավ են սարի վրա

Եղևնին

Ամենաշատը հավանել եմ <<Ա՝խ, ինչ լավ են սարի վրա>> բանաստեղծությոունը, քանի որ իր նման երգ էլ կա ու ես ինքնիրան-երգելով սովորեցի անգիր։

7․ Գիրք-տետրով աշխատանքից ո՞ր էջերը չեք լրացրել, որ առաջադրանքներն են ձեզ դուր գալիս, որո՞նք դուր չեն գալիս և ինչո՞ւ։

Առաջադրանք տրվածներից բոլորը կատարել եմ, ճիշտ է, ընթացքում լինում է, որ սպորտի պարապմունքի կամ այլ պատճառով բաց եմ թողնում, բայց լան այն է, որ հետո այն լրացնում եմ։ Աեմանաշատը այն է դուր գալիս գիրք-տետրից, որ երևակայական հերոսի հետ հարցազրույց եմ վարում ու այդ էջում կարծես ես լինեմ հեղինակ ու գրքի այդ էջը իմ հնարած պատումն է լինում։

8․ Քանի՞ ստեղծագործական աշխատանք եք գրել սեպտեմբերից մինչև դեկտեմբերը ներառյալ։ Հերթով գրեք դրանց վերնագրերը և հղումները դրեք վերնագրերի վրա։

Կրթահամալիրի յոթ հրաշալիքները

Կոմիտասի թանգարանում

Կոմիտասի մասին պատում

Իմ ամառային հանգիստը

Հայտարարություն

Նամակ իմ հերոսին

Իմ ազգանվան պատմությունը

9․ Գնահատեք ձեր առաջին ուսումնական շրջանի մայրենիի գործունեությունը, անդրադարձեք նաև հետևյալ հարցերին՝

  • Մայրենիի դասերը ձեզ հետաքրքի՞ր են /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    5 միավոր եմ գնահատում, քանի որ այս տարի ինքնուրույն հասկացա ու կարողաանում եմ կատարել բառակազմության առաջադրանքները, ոնց ինքնուրույն անում եմ մաթեմատիկան։
  • Ինչպե՞ս եք կատարում մայրենիի առաջադրանքերը, ընտրեք պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, ձեր պատասխանը/
    Քերականական առաջադրանքները կատարում եմ ինքնուրույն, անգիրների ձայնագրությունը կատարում եմ քույրիկի հետ, պատումների առաջադրանքների հարցերի մի մասը ինքս եմ անում ՝ օրինակ բառերի դւրս գրումը, բառարանի օգնությամբ բացատրելը, հոմանիշ կամ հականիշ բառեր գտնելը, իսկ որոշ առաջադրանքներ, որ պետք է համեմատեմ կամ պատմեմ՝ քւյրիկիս օգնությամբ։
  • մայրենիի ուսուցչուհին որքանով է արդյունավետ անցկացնում դասընթացն ըստ ձեզ /գնահատեք 1-5 միավորով/ լավ կլինի կցեք պատճառը։
    Մայրենիի դասավանդողը դասընթացի ամբողջ ուսումնական նյութը հավասար բաժանել է մասերի ու ամեն օր մի բան ենք անում, օրինակ՝ երկուշաբթի բառակազմության առաջադրանքներ անելու օրն է, իսկ երեքշաբթի՝ նյութ կարդալ-առաջադրանքները անելու, չորեքշաբթի գիրք-տետրով ենք աշխատում, հինգշաբթի մեր ընտրած գիրքը տանել-ընթերցելու օրն է և այսպես ամեն շաբաթ։ Այսպես ամեն ինչ միանգամից համակարգված անում ենք։ Ուսուցչուհու աշխատանքը գնահատում եմ 5;

10․ ի՞նչ կավելացնեք մայրենիի հաշվետվությանը։

Այստեղ ուզում եմ թողնել Կոմիտասի թանգարան ճամփորդության նյութը, քանի որ այն ամենաշատն է տպավորվել այս ուսումնական ընթացքի ժամանակ․ մինչև հիմա հիշում եմ էնտեղի հոտը, գործիքների զնգոցը ու մեծ սրահները։ Այդ օրը առաջին անգամ զգացի կարդացածի ու իրականի իրականություն լինելը, դրանից հետո ինչ կարդում եմ, պատկերացնում եմ՝ նույն այդ օրվա պես մի օր տեսնելու եմ այն իրականում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *