All posts by Վաչե Հովհաննիսյան

Դեպի Ծաղկեվանք

Մենք դասընկերներով երկար ճամփորդության էինք գնացել Արայի լեռ: Էնտեղ շատ և՛ սառն էր, և՛ արև էր: Քամի էլ կար, որը մեզ հետ բարձրանում էր նույն ուղղությամբ: Ես ճանապարհին ընկերներիս պատմում էի, որ երբ գնամ տուն տաք ջրեր եմ լցնելու վաննան ու մեջ ու երկար պառկեմ, որ էս սառը քամիի ցուրտը շոգից կարմրի:

Լուսին

Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված (հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը)։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։

Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։ Լուսնի վրա կան  նաև լեռներ։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։ Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի, այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է Արևի՝ իր վրա ընկած լույսը։

Թռչունի մտածմունքը. 22/09/21

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Անփույթանհոգ, անտարբեր, անուշադիր

Հարդ-ցորենի՝ գարու և այլ հացահատիկների ցողունների՝ կալսելով գոյացող մանրունքը, դարման

  1. Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:

Թռչունի մտածելու մասին է, թե ինչից է աշխարհը կազմված: Երբ շատ քիչ բան է տեսնում, իր համար այդքանն է աշխարհը, երբ ավելին է տեսնում, արդեն գիտի այդքանից է աշխարհը շինված, իսկ երբ ավելի հեռու է գնում ու տեսնում ամեն ինչ, ավելի է մտածմունքի մեջ ընկնում, էե ինչից է աշխարհը;

  1. Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ Առատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,

Կեղևը` կապույտ։

  1. Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Ես կարծում եմ աշխարհը շինած է հրաբուխի լավայից ու ջրից, որոնցից սարքում են քարեր ու տան ամուր պատերը, աշխարհը կազմված է տներից, մարդկանցից, կենդանիներից , ծառերից, ավտոմեքենաներից: Երբ ճամփորդում ենք տարբեր տեղեր, լինում ծովում, անտառում, արդեն գիտեմ, որ աշխարհը կազմված է նաև անվերջ ջրերից, ծառերից, ամպերից ու ճանապարհներից:

  1. Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա՛: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:

Ձայնագրությունն՝ այստեղ:

  1. Թռչունին նամակ գրի՛ր:

Բարև , թռչուն, ես Վաչեն եմ, կուզեի իմանալ քո անունը, ու կուզեի մի օր քեզ տեսնեի, ընկերներ դառնայիչնք ու միասին ճամփորդեինք աշխարհով: Ես քեզ կպատմեի իմ տեսած աշխարհը, դու ինձ կպատմեիր վերևից ինչպիսին է աշխարհը:

  1. Դասավորի՛ր բառերն այնպես, որ ստանաս նախադասություններ:
  2. ապրում էի, փոքրիկ, ես, տան մեջ, մի

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ

  1. մտածում էր, թռչունը, ամբողջ օրը, փոքրիկ

Փոքրիկ թռչունը ամբողջ օրը մտածում էր

  1. ծառերի, կարմրաթուշ, կախվել են, ճյուղերից, խնձորները

Կարմրաթուշ խնձորները կախվել էին ծառերի ճյուղերից

  1. պատկերասրահում, նկարչի, ցուցադրվում են, կտավները

Նկարչի կտավները ցուցադրվում են պատկերասրահում

  1. ձմերուկ, երեկ, շուկայում, մեծ, գնեց, մի, մայրիկ

Երեկ շուկայում մի մայրիկ գնեց մեծ ձմերուկ

Ճամփորդություն դեպի Մաշտոցներ

Սեպտեմբերի մեկին, հենց դպրոց գնալու առաջին օրը մենք գնացելէինք ճամփորդության, դեպի Սևան, դեպի Մաշտոցներ: Ես մի անգամ էլ էի էդտեղ էղել ծնողմներիս հետ ու մի անգամ էլ էի էդքան բաևձրից տեսել Սևանը: Հետո գնացինք լողափ, լողացինք,խաղացինք ավազներով:

Ես արդեն բլոգավար եմ

Բարև, ես Վաչե Հովանիսյանն եմ: Ծնվել եմ հունվարի 20-ին, ութ տարեկան եմ։ Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոց֊պարտեզում: Ավարտում եմ երկրորդ դասարանը։ Ունեմ շատ ընկերներ։ Սիրում եմ խաղալ մանր լեգոներով։