Թեսթ 7

էքզյուպերի

Փոքրիկ իշխանը (հատված)

Ես շատ ուշ հասկացա, թե նա որտեղից էր եկել: Փոքրիկ իշխանն անընդհատ հարցեր էր տալիս, իսկ իմ հարցերը կարծես չէր լսում: Ինձ համար ամեն ինչ հետզհետե պարզ դար□ավ պատահական և հենց այնպես ասված նրա խոսքերից: Այսպես, երբ փոքրիկ իշխանն առաջին անգամ (տեսնել) իմ ինքնաթիռը, հարցրեց ինձ.

– Սա ի՞նչ առարկա է:

– Սա առարկա չէ: Սա թռչում է: Սա ինքնաթիռ է: Իմ ինքնաթիռը:

Եվ ես հպարտ-հպարտ հասկացրի նրան, որ թռչել գիտեմ:

– Ո՞նց թե,- բացականչեց նա,- դու երկնքի՞ց ես իջել:

– Այո՛,- համեստորեն պատասխանեցի ես:

– Ի՜նչ ես ասում, շատ հետաքրքիր է…

Եվ փոքրիկ իշխանն այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն ծիծաղեց, որ տրամադրությունս լրիվ փչացավ: Ես չեմ սիրում երբ իմ ձախորդություններին անլուրջ են վերաբերվում: Հետո նա ավելացրեց.

 – Ուրեմն դու էլ ես երկնքից իջել: Իսկ ո՞ր մոլորակից ես եկել:

Ինձ թվաց, թե ես կռահեցի նրա խոր□րդավոր հայտնության գա□տնիքը և, առանց այլևայլության, հարցրի.

– Ուրեմն դու այլմոլորակի՞ց ես եկել:

Բայց նա չպատասխանեց: Նա գլուխը մեղմորեն օրորում էր՝ հայացքը չկտրելով իմ ինքնաթիռից.

 – Հնարավոր չէ. Դու սրանով չէիր կարող շատ հեռվից գալ…

Նա (ընկնել) երազանքների գիրկը, և դա երկար տևեց: Այնուհետև, գրպանից հանելով իմ նկարած գառնուկը, սկսեց խորասուզված հիանալ իր գանձով:

Չեք կարող պատկերացնել, թե որքան ինձ հետաքրքրեց «այլմոլորակների» մասին նրա կիսախոստովանությունը: Եվ ես փոր□եցի որքան հնարավոր է շատ բան իմանալ:

– Որտեղի՞ց ես եկել, սիրելի՛ մանչուկ: Որտե՞ղ է քո տունը: Ո՞ւր ես ուզում տանել իմ գառնուկին: Երկար ու լուռ մտորելուց հետո նա պատասխանեց.

 – Լավ արեցիր, որ ինձ արկղ տվիր. գիշերներն իմ գառնուկը հենց նրա մեջ էլ կքնի:

– Դե իհարկե՛: Եվ եթե դեմ չես, քեզ կտամ նաև մի պարան, որպեսզի ցերեկվա ժամերին նրան (կապել): Ցից էլ կտամ:

– Նրան կապե՞մ… Դու էլ հո չասի՜ր:

 – Ախր, եթե չկապես, գառնուկը կարող է գնալ՝ ուր խելքին փչի, ու մի տեղ կկորչի…

Եվ իմ բարեկամը նորից զրնգուն ծիծաղեց.

– Բայց ո՞ւր կարող է գնալ:

– Ուր խելքին փչի: Կգնա ուղիղ, մինչև…

Փոքրիկ իշխանը լուրջ տեսքով ընդհատեց ինձ.

– Ոչինչ, թող գնա, իմ տունը շա՜տ փոքր է:

Նա կարծես մի քիչ (տխրել), հետո շարունակեց.

– Եթե անընդհատ ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա…

2. Ի՞նչ է նշանակում անընդհատ բառը.

ա/ չընդհատվող

բ/ ընդհանուր

գ/ ընդհանրապես

դ/ հատ-հատ

3. Դու՛րս գրիր թավ և ընդգծված բառերի հականիշները.

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը:

ա/ մեղմորեն – ածանցավոր

բ/ ինքնաթիռ – բարդ

գ/ մանչուկ – ածանցավոր

դ/ տուն – ածանցավոր

5. Տրված բառերը դարձր ո՛ւ հոգնակի.

ա/ հարց – հարցեր

բ/ նկար – նկարներ

գ/ գառ – գառներ

դ/մոլորակ – մոլորակներ

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞րն  է  սխալ.

ա/երկար – ածական

բ/մոլորակ – գոյական

գ/ինքնաթիռ – գոյական

դ/փոքրիկ – գոյական

7. Դու՛րս  գրիր այն նախադասությունները, որոնցում առկա են փակագծերում  առնված  բայերը  և  դի՛ր անհրաժեշտ ձևով(համապատասխանեցրո՛ւ տեքստին):

Տեսավ

Ընկավ

Կապես

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և ստորոգյալը:

Նա գլուխը մեղմորեն օրորում էր:

ենթակա – նա

ստորոգյալ – օրորում է

10. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրո՛ւ:

11. Դո՛ւրս գրիր Փոքրիկ իշխանի ծիծաղը բնութագրող բառերը:

այնքա՜ն գեղեցիկ, այնքան զրնգուն

12. Ինչո՞ւ հեղինակի տրամադրությունը փչացավ.

ա/ ինքնաթիռը գեղեցիկ չէր նկարել

բ/ նա չէր սիրում, որ իր ձախորդություններին անլուրջ էին վերաբերվում

գ/ Փոքրիկ իշխանը իր նկարած ինքնաթիռը չէր հավանել

դ/ Փոքրիկ իշխանը չհրավիրեց իր մոլորակ

13. Փոքրիկ իշխանը ի՞նչ հարցրեց, երբ առաջին անգամ տեսավ ինքնաթիռը.

– Սա ի՞նչ առարկա է:

14. Հեղինակի կարծիքով ո՞ւր կարող էր գնալ գառնուկը.

Ուր խելքին փչի

15. Բացատրի՛ր «Ուղիղ գնաս, շատ հեռու չես գնա» միտքը:

Թեսթ 4

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որըն դհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքնիրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց ձգվեց հենվեց արմունկին և Թոմի ննայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչէ պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝մտահոգ նայելով դեմքին:

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էիննրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դժբախտ, շաբաթ, փորձել, համբերություն


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ             երջանիկ
բ/ ատելի                   սիրելի
գ/ հիվանդ                 առողջ
դ/անհետանալ         հայտնվել

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե բառը: 

ա/ աստիճանաբար-հետզհետե
բ/   կարգին
գ/ ավելիուշ
դ/շատուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը. 

ա/ դժբախտ-պարզ /սխալ տարբերակ/ ածանցավոր
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական /սխալ/
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության մեջ գործողություն կատարող բառը:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը
դ/ իր

վերցրել ու գնացել էր , կանչելու

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբախտ զգաց:

Լսի՜ր, Թո´մ, ի՞նչէ պատահել, Թո´մ:

8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջդնել
դ/բնական – արհեստական /սխալ պատասխան/

9.Վերնագրի´ր տեքստը:

Փախուստի հնարքներ


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:   Լրացրո՛ւ դրանք:

Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմի ննայեց:

11.Գրի´ր մեկ բառով.
ա/ մոր քույրը                  մորաքույր

բ/ միտք անել                  մտորել
գ/ ման գալ                      շրջել

դ/ որոշում կայացնել  որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Թոմն իրեն դժբախտ զգում:

Թոմն իրեն դժբախտ էր զգում երկուշաբթի օրերին, որովհետև այդ օրով էին սկսվում նոր շաբաթվա տանջալից օրերը դպրոցում։


13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Թոմն ուզում էր հիվանդ լինել, որ դպրոց չգնար։

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև


ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ /ճիշտ պատասխան/
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր