Ջաննի Ռոդարի․ «Հասած երկինքը»

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 7 գոյական և դրանց այնպիսի բառեր ավելացրու, որ գոյականները տրամադրություն ունենան, օրինակ՝ երկինք- հուզված երկինք։

    Երեխաներ-ծիծաղելի երեխաներ
    Ինքնաթիռ-բարի ինքնաթիռ
    ծիծեռնակ-մտածկոտ ծիծեռնակ
    տանձ-երազկոտ տանձ
    խնձոր-նեղացկոտ խնձոր
    ամպ-լացկան ամպ
    երկվորյակ-ժպտացող երկվորյակ

  • Նախորդ առաջադրանքում գրածդ զույգերից որևէ մեկով հեքիաթ հորինիր։

    Լինում է, չի լինում, մի ծիծեռնակ։ Էս ծիծեռնակը ամեն օր առանձնանում է բույն սարքող ու աղմուկով թռչող իր ընկերներից, նստում է ծառերի օրորվող ճյուղերին ու միտք է անում։ Ախր ծառերն էնքան սիրուն են ծաղկում, էնքան սիրուն են խաղում քամու օրորից, ինչու՞ են իր ընկերները միայն ծեփերի արանքում բույն դնում ու ոչ ծառերի ծյուղերին։ Ամեն օր մի նոր ծաղկած կամ կանաչած ծառ է գտնում ու վրան նստած ճամերով միտք անում՝ ոնց համոզի ընկերներին, որ ժայռերի ծեփերից ու կտուրների տակից հանեն իրենց բները ու գան այս ճախրող ծառերին ապրեն․ այստեղ այնքան շատ գույներ ու ձայներ կան։ Մինչև այսօր էլ հանդիպում ենք երամից անջատվող միայնակ մտածկոտ ծիծեռնակին, ով միշտ մի պահ կտրվում նստում է ճյուղին, վայելում քամու շարժը, մտածում այդ ճյուղերին տուն ունենալու մասին։
  • «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասության մեջ։

Ե —եղնիկ

ր —րոպե

կ —կանաչ

ի —Իտալյա

ն —նավ

ք —քնել

Եղնիկը ամեն րոպե կանաչ Իտալյայում նավի վրա քնում էր։

  • Փորձիր նախադասությունների համար ավարտ մտածել։

    Եթե ժամացույցները առաջ գնալու փոխարեն հետ գնային,առավոտյան կքնեինք, երեկայան կարթնանայինք։
    Եթե ընձուղտի վիզը նապաստակի վզի նման կարճ լիներ, իր բերանն էլ գազարին կհասներ ու ծառի տերև չէր ուտի։
    Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, կենդանիները չէին վախենա ու հյուր կգնային իր բերան։
    Եթե երկնքից անձրևի փոխրեն ամպիկներ թափվեին, բակը փափուկ խաղարան կդառնար։
    Եթե շան փոխարեն մարդիկ կենգուրու պահեին, գրպանների մեջ կլցնեի իմ լեգոները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *