Ընթերցանության նախագիծ

<<Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծեց կրկեսի վագրը>> Վ․Սարոյան

Պատումը 11 տարեկան մի տղայի մասին է , ով շատ խիտ ու երկար մազեր ուներ, որի պատճառով գլուխը այնքան մեծ էր թվում, որ տեղի ամենհարուստ մարդկանցից մեկը, ով իրենից թերթ էր գնում , ստիպում էր մի քանի փողոց կտրել անցնել իր աշխատողներին, որ գային ու տեսնեին այդ հսկա մազերով գլուխը։ Բոլորը անընդհատ ասում էին, որ նա կտրի իր մազերը՝ իր եղբայրը, ընկերները, հարուստ թերթ գնողը, ամբողջ աշխարհը։ Բայց տղան կտրողը չէր։ Նա սիրում էր աշխարհը, սիրում էր ապրելը՝ որտեղ էլ որ մարդ ապրեր․ լավ է, երբ մարդ ունի իր բաժին տունը, իր բաժին սեղան-աթոռը, մի պատշգամբ, իր բաժին ապրելու ժամանակն ու տեղը, լավ է, երբ կա մի փողոց , ուր մարդ քայլում է ու լցնում աշխարհը իրենով։ Այս մտքերով ու սիրով քնած էր մի օր տղան, երբ մի ճնճղուկ իր մազերի մեջ փորձեց բույն հյուսել։ Ու այդ օրը նա կտրուկ որոշում կայացրեց ու գնաց մի հայ վարսավիրի մոտ, որ անցնելիս միշտ տեսել էր։ Վարսավիրը սկզբից սուրճ առաջարկեց, միասին հայերեն ծիծաղեցին, ապա վարսավիրը անշտապ անցավ գործի՝ երկար զրույց սկսելով տղայի հետ։ Նա պատմեց իր մշեցի քեռու մասին, ով ըմբշամարտիկ էր, սակայն փող չէր սիրում և իր մենամարտով վաստակածը բաժանում էր երեխաներին։ Իսկ արդեն մեծ տարիքում երբ փող չուներ, անցավ քաղաքից քաղաք, աշխարհից աշխարհ՝ սոված-անփող, մինչև հանդիպեց մի ծաղրածուի, ով առաջարկեց իրեն աշխատել կրկեսում որպես հերոս, ով իր գլուխը պետք է դներ վագրի բերանի մեջ միջոցառման ժամանակ; Այսպես նա աշխատեց ու շրջեց կրկեսի հետ այնքան ժամանակ, մինչև Պարսկաստանում վագրը կրծեց իր գլուխը։ Պատմության ընթացքում տղան անընդհատ հայլու մեջ տեսնում էր իրեն անծանոթ մի կերպարով, իսկ քեռու մասին պատմության ավարտին արդեն լրիվ խուզած գլխով էր։ Մազերը շատ վատ էին կտրված, բայց նա վստահ էր, որ ոչ մի վարսավիր, անգամ բոլոր վարսավիրները միասին վերցրած այսքան շատ պատումներ իրեն չէին պատմի։ Իսկ այս վարսավիրը իրականում ուղղակի այս գործն էր անում, որ կնոջը գոհացնի, թե աշխատում է, բայց իր նպատակը զրույցի բռնվելն էր իրեն հարազատ մարդկանց հետ։ Եվ տղան, ինչքան էլ բոլորը ծիծաղում էին, թե անշնորք է կտրած մազերը, սպասում էր՝ երբ է նորից կարիք լինելու, որ գնա նույն վարսավիրի մոտ, նորից զրույցի բռնվեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *