Սուրբ Հարության տոն

Զատիկը կամ՝ Սուրբ հարության տոնը մեր ընտանիքում կարևորվում ու նշվում է, ինչպես ամանորը ու մյուս տաղավար տոները։ Զատկին մեծ իարարանցում է՝ օրվա խորհրդով ուտեստներ պատրաստելու, եկեղեցի շտապելու, որ լույս բերվի և արդեն պատրաստ սեղանի շուրջ բոլորով հավաքվելու։ Ես այդ օրը տարբեր տերևներ եմ գտնում, որ մայրիկս ու քույրիկը այն դնեն ձվի վրա, որ ներկելիս իր հետքը թողնի ձվերի վրա ու դառնան նախշուն ձվեր։ Ես, ճիշտն ասած, այդ օրվա ավանդական ուտեստներից ոչ մեկը չեմ սիրում՝ ոչ՛ չամիչով փլավ, ոչ՛ կանաչեղեն ու բանջար, ոչ էլ ձուկ, բայց այ ձու շատ եմ սիրում՝ հատկապես՝ այդ օրվա ձուն, քանի որ այն այդ օրը կռվաձու է դառնում։ Իսկ ես շատ եմ սիրում բոլորին հաղթել ու հաջորդ օրն էլ նույն-հաղթած ձվով դպրոցում բախտս փորձել ընկերներիս հետ։