Մայրը․ թեստ 11

Մի  գարնան  իրիկուն  դռանը  նստած  զրույց  էինք  անում,  երբ  այս  դեպքը  պատահեց։  Էս  դեպքից  հետո  ես  չեմ  մոռանում  էն  գարնան  իրիկունը:

Ծիծեռնակը  բույն  էր  շինել  մեր  սրահի  օճորքում։  Ամեն  տարի  աշնանը  գնում  էր,  գարնանը  ետ  գալի,  ու  նրա  բունը  միշտ  կպած  էր  մեր  սրահի  օճորքին:

Ե՛վ  գարունն  էր  բացվում,  և՛  մեր  սրտերն  էին  բացվում,  հենց  որ  նա  իր  զվարթ  ճիչով  հայտնվում  էր  մեր  գյուղում  ու  մեր  կտուրի  տակ:

Եվ  ի՜նչ  քաղցր  էր,  երբ  առավոտները  նա  ծլվլում  էր  մեր  երդիկին  կամ  երբ  իրիկնապահերին  իր  ընկերների  հետ  շարժվում  էին  մի  երկար  ձողի  վրա ու ,,կարդում  իրիկնաժամը,,:

Եվ  ահա  նորից  գարնան  հետ  վերադարձել  էր  իր  բունը։  Ձու  էր  ածել,  ճուտ  էր  հանել  ու  ամբողջ  օրը  ուրախ  ճչալով  թռչում,  կերակուր  էր  բերում  իր  ճուտերին:

Էն  իրիկունն  էլ,  որ  ասում  եմ,  եկավ,  կտցում  կերակուր  բերավ  ճուտերի  համար։  Ճուտերը  ծվծվալով  բնից  դուրս  հանեցին  դեղին  կտուցները:

Էդ  ժամանակ,  ինչպես  եղավ,  նրանցից  մինը,  գուցե  ամենից  անզգուշը  կամ  ամենից  սովածը,  շտապեց,  ավելի  դուրս  ձգվեց  բնից  ու  ընկավ  ներքև:

Մայրը  ճչաց  ու  ցած  թռավ  ճուտի  ետևից։  Բայց  հենց  էդ  վայրկյանին,  որտեղից  որ  է,  դուրս  պրծավ  մեր  կատուն,  վեր  թռցրեց  փոքրիկ  ճուտը:

—  Փի՛շտ,  փի՛շտ,  —  վեր  թռանք  ամենքս,  իսկ  ծիծեռնակը  սուր  ծղրտալով  ընկավ  կատվի  ետևից՝  նրա  շուրջը  թրթռալով  կտցահարելով,  բայց  չեղավ։  Կատուն  փախավ  մտավ  ամբարի  տակը։  Եվ  այս  ամենն  այնպես  արագ  կատարվեց,  որ  անկարելի  էր  մի  բան  անել:

Ծիծեռնակը  դեռ  ծղրտալով  պտտում  էր  ամբարի  շուրջը,  իսկ  մենք՝  երեխաներս,  մի-մի  փայտ  առած  պտտում  էինք  ամբարի  տակը,  մինչև  կատուն  դուրս  եկավ  ու  փախավ  դեպի  մարագը,  դունչը  լիզելով:

Ծիծեռնակը  դատարկ  կատվին  որ  տեսավ,  մի  զիլ  ծղրտաց  ու  թռավ,  իջավ  դիմացի  ծառի  ճյուղին։  Այնտեղ  լուռ  վեր  եկավ։  Մին  էլ  տեսանք՝  հանկարծ  ցած  ընկավ  մի  քարի  կտորի  նման։  Վազեցինք,  տեսանք՝  մեռած,  ընկած  է  ծառի  տակին:

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։  Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝

լրացնելով բաց թողած տառերը:

Զվարթ
քաղցր
վերադարձ
իջավ

2. Ի՞նչ է նշանակում ծղրտալով բառը.

ա/ծիծաղելով

բ/թռչկոտելով

գ/ճչալով /ճիշտ պատասխան/

դ/մկկալով

3. Դու՛րս գրիր տեքստում ընդգծված բառերը̀ դիմացը գրելով դրանց հոմանիշները (իմաստով մոտ բառեր):

դեպք-առիթ, եղելություն, պատահար

ուրախ-խնդուն, ծիծաղկոտ

վայրկյան-պահ,

զիլ-բարձր, սուր

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/իրիկնապահ-բարդ

բ/անզգույշ-ածանցավոր

գ/փոքրիկ-պարզ /սխալ պատասխան/-ածանցավոր

դ/այնտեղ-բարդ

5. Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով չորս գոյական և դարձրու՛ հոգնակի:
ծիծեռնակ-ծիծեռնակներ

սրահ-սրահներ

կատու-կատուներ

ծառ-ծառեր

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

ա/վազեցինք-գոյական /սխալ պատասխան/

բ/երկար- ածական

գ/կտուց-գոյական

դ/դեղին-ածական

7. Գտի՛ր տրված նախադասության մեջ գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

Մայրը ճչալով թռավ ներքև ընկած ճտի ետևից:

մայրը-գործողղություն կատարող

ճչալով թռավ-կատարած գործողությունը

8. Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողած կետադրական նշան: Լրացրո՛ւ:

Մի  գարնան  իրիկուն  էր,  որ  այս  դեպքը  պատահեց։ 


9. Դու՛րս գրիր ստեղծագործության գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ  տարիներ  են  անցել,  բայց  ես  չեմ  մոռանում  այն  գարնան  իրիկունը,  երբ  ես  առաջին  անգամ  իմացա,  որ  ծիծեռնակի  մայրն  էլ  մայր  է,  ու  սիրտն  էլ  սիրտ  է,  ինչպես  մերը:

10. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները:

բույն շինեն, ձագուկներին կերակրեն, իրիկնաժամին երգեն

11.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

բ/ամենից անվախը կամ ամենից չարաճճին

գ/ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

դ/ամենից անզգույշը կամ ամենից սովածը / ճիշտ պատասխան/

12.Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

բ/հանգիստ նստեց ծառի ճյուղին

գ/քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից /ճիշտ պատասխան/

դ/ծլվլում էր երդիկին

13. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

Երեխաները չկարողացան փրկել ձագին, քանի որ այնքան արագ ստացվեց պատահարը, նույն պահին եղավ ընկնելն ու կատվի տանելը։

Սխալ արձագանք

  • Փորձիր հեքիաթը կարդալ երկու երկու ձայնով՝ մի դեպքում լինելով հեքիաթի հերոս, մյուսում՝ արձագանք։ Կարդացածդ ձայնագրիր, բլոգում հրապարակիր։
  • Փորձեք պատմությունը վերապատմել, բայց հարցերն այնպես ձևակերպեք, որ արձագանքի պատասխանները ճիշտ լինեն։
  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
  • Հեքիաթի օրինակով մտածիր այնպիսի 5 հարցական նախադասություն, որ արձագանքի դրանց տրված պատասխանները ծիծաղելի լինեն։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, արձագանքը որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․

ածական

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալով ներքևի ածականներից որևէ մեկը:

Փոքրամարմին աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:

Անսպառ երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Ճամփորդները հասան մի ստվերախիտ անտառ և սպասեցին իրենց ուղեկցին:

Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հնություն-հին, մեծություն-մեծ, լավություն-լավ, երջանկություն-երջանիկ, հնչեղություն-հնչեղ, ագահություն-ագահ, ստորություն-ստոր, հաջողություն-հաջող, լայնություն-լայն, երկարաություն-երկար:

թեստ 9

  Դավթի կյանքը գրեթե հրաշալի էր. նա իրենց բակում շատ ընկերներ ուներ, որոնց հետ ամեն օր,  դասերից հետո, գնում էր գնդակ խաղալու: Միայն թե Դավիթը մի մեծ խն□իր ուներ. դա նրա փոքր քույրն էր` Լիլին: Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ (լինել): Հենց տղաները դուրս էին գալիս բակ, Լիլին իր փոքրիկ ոտիկներով վազում էր նրանց մոտ և ուրախ-ուրախ ցատկոտելով` ասում.

  – Ես եկա˜…

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

  Դավիթը փոր□ում էր մորը համոզել որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

  – Ինչո՞ւ պիտի իմ քույրը միշտ մեզ հետ լինի,- հարցնում էր նա,- ինչո՞ւ Արմենի քույրը չի գալիս, Հակոբի քույրը չի գալիս:

  Մայրը ծիծաղում էր.

  – Արմենի քույրը ըն□ամենը վեց ամսական է, Հակոբը ընդհանրապես քույր չունի… Քո բա□տն այդ հարցում չի բերել:

  Մի օր Դավիթը ուզում էր տղաների հետ գնդակ խաղալ: Սկզբում նրանք մի ծանր գնդակ ունեին: Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց: Ի˜նչ պատմության մեջ ընկան: Գնդակն էլ այլևս հետ (չստանալ): Հիմա արդեն թեթև գնդակով էին խաղում: Այդ օրը տղաները դեռ նոր էին դուրս եկել, երբ Լիլին սովորականի պես վազեց նրանց մոտ ու ասաց.

  – Ես եկա˜…

  Տղաները, ինչպես միշտ, ձևացրին, թե նրան չեն նկատում: Նրանք սկսեցին խաղալ: Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ (ընկնել) Սարգիս քեռու բակը: Նրանք վազելով մոտեցան ցանկապատին և տեսան գնդակը խոտերի մեջ` այնքան հեռու, որ ձեռք չէր հասնի: Հակոբը փորձեց անցնել ցանկապատի ճաղերի արանքով, բայց չկարողացավ:

  – Ես չեմ կարող անցնել,- հուսահատ ասաց նա,- ցանկապատը շատ խիտ է: Եվ մեզանից ոչ մեկը չի կարող:

  Իրավիճակն անելանելի էր բոլորից շատ Դավիթն էր տխրել:

  – Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

  – Մի նայե´ք Լիլիին, տեսեք, թե նա ինչ փոքրիկ է,- ասաց Արմենը, – Լիլի´, այստե´ղ արի:

  Լիլին վազելով եկավ.

  – Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  – Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

     1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝                  

         լրացնելով բաց թողած տառերը:
        խնդիր
փորձում
ընդամենը
բախտն

2.Ի՞նչ է նշանակում մագլցել  բառը:

  ա/արագ վազել

  բ/ծառեր տնկել

  գ/ճյուղերը կոտրել

  դ/բռնելով բարձրանալ (ճիշտ)

       3.Դուրս  գրիր  տեքստում  ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները

հրաշալի-Սքանչելի
ցատկոտ-թռվռալ
ուժգին
բարկացել-Վրդովվել

       4.Տրված  բառերից  որի՞  դիմաց  է սխալ  նշված  նրա  տեսակը.

         ա/ պատմություն  –  ածանցավոր

          բ/ շատախոս – բարդ

          գ/ սովորական –  ածանցավոր

          դ/ փոքրիկ – պարզ(սխալ)

       6.Տեքստից  դուրս  գրիր եզակի  թվով  գործածված  չորս  գոյական:
բակում
գնդակ
քույրը
ցանկապատին

7. Տեքստից  դու´րս գրիր փակագծերի  մեջ  դրված բայերը նախադասություններով և  բայերը համապատասխանեցրու´ տեքստին.

Լիլին ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, որ Դավթին ու նրա ընկերներին բոլորովին դուր չի գալիս, որ ինքը միշտ նրանց հետ լինի:

Գնդակն էլ այլևս հետ չստացավ։

Տղաներից մեկը այնպես ուժգին հարվածեց գնդակին, որ այն այս անգամ էլ ընկավ։

  – Ես քեզ գնդակ խաղալ սովորեցնեմ:

8.Ո՞րն է տրված նախադասության ենթական.

          Բայց մի անգամ այդ գնդակը Սարգիս քեռու պատուհանը կոտրեց:

ա/գնդակը (ճիշտ)

բ/Սարգիս

գ/քեռու

դ/պատուհանը

       9.Վերականգնի´ր «քանդված» առած-ասացվածքները:

Գիտունի հետ քար քաշիր, 1              սուտը աշխարհը կքանդի 4

Լեզուն չլիներ, 2                                     խրատն ինչ կանի չարին 3

Անձրևն ինչ կանի քարին, 3                 ագռավները աչքերը կհանեին 2

Մինչև ճիշտը գա, 4                                անգետի հետ փլավ մի կեր 1

10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ դի՛ր բաց թողած կետադրական նշանը:

  Դավիթը փորձում էր մորը համոզել, որ Լիլիին թույլ չտա իրենց հետևից գալ:

 11.Տեքստում Լիլիին նկարագրող արտահայտությունները գտի՛ր:

  Բոլորը հոգոց էին հանում: Իրականում աղջիկը առանձնապես նեղություն չէր տալիս նրանց. շատախոս չէր, չէր նվնվում, չէր խառնվում նրանց խաղերին: Ճիշտն ասած, շատ բան չէր էլ կարող անել: Այնքան փոքրիկ էր, որ ո´չ կարող էր գնդակ խաղալ, ո´չ ծառերը մագլցել. միայն իր սև աչիկներով լուրջ նայում էր տղաներին, և ուր նրանք գնում էին, ինքն էլ նրանց հետևից գնում էր:

 12.Ո՞րն էր Դավթի հիմնական խնդիրը.

ա/հարևանը գնդակը հետ չէր տալիս:

բ/քույրն ամեն տեղ ուզում էր նրա հետ գնալ: (ճիշտ)

գ/ընկերը կորցրել էր Դավթի միակ գնդակը:

դ/մայրը բարկանում էր, երբ ինքը քրոջ հետ կոպիտ էր վարվում:

        13. Ուշադի՛ր կարդա տեքստի երկխոսությունները և պատասխանի՛ր տրված հարցերին.

            ա.Ի՞նչ է պատասխանում մայրը տղայի հարցին.

  1. Նրա ընկերներից ոչ մեկը քույր չունի:
  2. Ընկերների մայրերը աղջիկներին թույլ չեն տալիս բակ դուրս գալ:
  3. Նրանցից մեկը քույր չունի, իսկ մյուսինը դեռ շատ փոքր է: (ճիշտ)
  4. Լիլին իրենց բոլորովին չի խանգարում, չի նվնվում:

            բ.  Ըստ Դավթի՝ ինչո՞վ էր մեղավոր Լիլին, որ գնդակը հարևանի բակն էր ընկել:

                 Տեքստից   ճիշտ պատասխանը դու՛րս գրիր:

Այս ամենը Լիլիի պատճառով եղավ,- ասաց նա,- Տիգրանը այդքան ուժեղ խփեց գնդակին, որովհետև Լիլիի վրա էր բարկացել:

             14.Ինչո՞վ օգնեց փոքրիկ աղջիկը տղաներին:

  Լիլին վազելով եկավ.

  – Ես եկա˜…

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

            15. Ինչի՞ց ես  իմանում, որ եղբոր վերաբերմունքը Լիլիի  նկատմամբ փոխվեց:

  Հեշտությամբ մտնելով ճաղերի արանքից` Լիլին դուրս բերեց գնդակը ու հանձնեց հիացած տղաներին: Դավիթը հպարտությամբ նայում էր նրան, հետո ասաց.

  – Ես քեզ գնդակ խաղալ (սովորեցնել):

Ընթերցանության նախագիծ

<<Վարսավիրը, որի քեռու գլուխը կրծեց կրկեսի վագրը>> Վ․Սարոյան

Պատումը 11 տարեկան մի տղայի մասին է , ով շատ խիտ ու երկար մազեր ուներ, որի պատճառով գլուխը այնքան մեծ էր թվում, որ տեղի ամենհարուստ մարդկանցից մեկը, ով իրենից թերթ էր գնում , ստիպում էր մի քանի փողոց կտրել անցնել իր աշխատողներին, որ գային ու տեսնեին այդ հսկա մազերով գլուխը։ Բոլորը անընդհատ ասում էին, որ նա կտրի իր մազերը՝ իր եղբայրը, ընկերները, հարուստ թերթ գնողը, ամբողջ աշխարհը։ Բայց տղան կտրողը չէր։ Նա սիրում էր աշխարհը, սիրում էր ապրելը՝ որտեղ էլ որ մարդ ապրեր․ լավ է, երբ մարդ ունի իր բաժին տունը, իր բաժին սեղան-աթոռը, մի պատշգամբ, իր բաժին ապրելու ժամանակն ու տեղը, լավ է, երբ կա մի փողոց , ուր մարդ քայլում է ու լցնում աշխարհը իրենով։ Այս մտքերով ու սիրով քնած էր մի օր տղան, երբ մի ճնճղուկ իր մազերի մեջ փորձեց բույն հյուսել։ Ու այդ օրը նա կտրուկ որոշում կայացրեց ու գնաց մի հայ վարսավիրի մոտ, որ անցնելիս միշտ տեսել էր։ Վարսավիրը սկզբից սուրճ առաջարկեց, միասին հայերեն ծիծաղեցին, ապա վարսավիրը անշտապ անցավ գործի՝ երկար զրույց սկսելով տղայի հետ։ Նա պատմեց իր մշեցի քեռու մասին, ով ըմբշամարտիկ էր, սակայն փող չէր սիրում և իր մենամարտով վաստակածը բաժանում էր երեխաներին։ Իսկ արդեն մեծ տարիքում երբ փող չուներ, անցավ քաղաքից քաղաք, աշխարհից աշխարհ՝ սոված-անփող, մինչև հանդիպեց մի ծաղրածուի, ով առաջարկեց իրեն աշխատել կրկեսում որպես հերոս, ով իր գլուխը պետք է դներ վագրի բերանի մեջ միջոցառման ժամանակ; Այսպես նա աշխատեց ու շրջեց կրկեսի հետ այնքան ժամանակ, մինչև Պարսկաստանում վագրը կրծեց իր գլուխը։ Պատմության ընթացքում տղան անընդհատ հայլու մեջ տեսնում էր իրեն անծանոթ մի կերպարով, իսկ քեռու մասին պատմության ավարտին արդեն լրիվ խուզած գլխով էր։ Մազերը շատ վատ էին կտրված, բայց նա վստահ էր, որ ոչ մի վարսավիր, անգամ բոլոր վարսավիրները միասին վերցրած այսքան շատ պատումներ իրեն չէին պատմի։ Իսկ այս վարսավիրը իրականում ուղղակի այս գործն էր անում, որ կնոջը գոհացնի, թե աշխատում է, բայց իր նպատակը զրույցի բռնվելն էր իրեն հարազատ մարդկանց հետ։ Եվ տղան, ինչքան էլ բոլորը ծիծաղում էին, թե անշնորք է կտրած մազերը, սպասում էր՝ երբ է նորից կարիք լինելու, որ գնա նույն վարսավիրի մոտ, նորից զրույցի բռնվեն։

գոյականի հոլովում

1. Որոշեք՝ ընդգծված բառերը որ հոլովով են դրված:

Նրանք մետեցան կախարդական ծառին:

ծառին-տրական

Հայրենիքից հեռու ապրող մարդը միշտ տխուր և միայնակ է:

Հայրենիքից-բացառական

Մարդը-ուղղական

Դա մի շքեղ շինություն էր, որը գտնվում էր քաղաքից հեռու բլրի վրա:

Քաղաքից-բացառական

Բլրի-սեռական

Մոտենալով կարկաչուն գետակինտղան փայտով ստուգեց խորությունը և զգուշորեն ոտքը մտցրեց ջրի մեջ:

Գետակին-տրական

Փայտով-գործիական

Ջրի-սեռական

Երկնքի կապույտ անդորրության մեջ երևում էին արևի առաջին շողերը, որոնք ավետում էին պայծառ օր:

Երկնքի-սեռական

Շողերը-հայցական

2. Հոլովեք հետևյալ բառերը՝

Քար-քարի-քարին-քարը-քարից-քարով-քարի մեջ-քարում,

Քաղաք-քաղաքի-քաղաքին-քաղաքը-քաղաքից-քաղաքով-քաղաքի մեջ-քաղաքում

սահնակ-սահնակի-սահնակին-սահնակը-սահնակից-սահնակով-սահնակի մեջ-սահնակում

մայր-մայրիկի-մայրիկին-մայրիկը-մայրիկից-մայրիկով-մայրիկի մեջ

 աշուն-աշնան-աշնանը-աշունը-աշնանից-աշնանով-աշնան մեջ

գլուխ-գլխի-գլխին-գլուխը-գլխից-գլխով-գլխի մեջ-գլխում

բնություն-բնության-բնությանը-բնությունը-բնությունից-բնությունով-բնության մեջ-բնությունում

Հարցական բառ3 գոյականՀոլովի անունը
Ո՞վ տղա, աղջիկ, հայր ուղղական
Ո՞ւմ /մոտենալ/ տղան, աղջիկը, հայրիկը հարցական
Ինչի՞ց տղայից, աղջկանից, հայրիկից բացառական
Ինչո՞վ տղայով, աղջկանով, հայրիկով գործիական
Ո՞ւմ մեջ տղայի մեջ, աղջկա մեջ, հայրիկի մեջ ներգոյական
Ինչի՞ տղայի, աղջկա, հայրիկի սեռական
Ինչի՞ն տղային, աղջկան, հայրիկին տրական

Թեսթ 8

Կամակոր թագավորը

Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

– Թագավորն  ապրած  կենա, -ասում  է նա,- ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 – Լավ, -ասում է թագավորը,-բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է  դերձակը̀  գլուխ  տալով, – քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, – ասում է դերձակը, – ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառիփոխարեն վանդակ է դրված,
դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բացթողած տառերը:

դերձակներին 
կարճ 
թախտին
մարդ

2.Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը.
դերձակ-Կարուձև անող արհեստավոր

3.Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.

    ա/ գլուխը  դատարկ   –  հիմար, անխելք, տգետ

     բ/ թև առնել  –  ոգևորվել, ոգեշնչվել

     գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի

     դ/ ձեռք մեկնել –  ձեռքով անել, հեռանալ /սխալ պատասխանել/

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ հարցերի են պատասխանում տեքստում նշված բառերը, օրինակ՝ որսորդ- ո՞վ։
երկար-ինչպիսի՞
երկրի -ինչ՞
դերձակ-ո՞վ
ճիպոտը -ինչը՞
Թագավորն -ո՞վ
ամիջապես  -ե՞րբ
ոտքերն  -ի՞նչը
իրեն-ու՞մ
քաշում-ի՞նչ է անում
թաքցնում -Ի՞նչ է անում
վերմակի-ինչի՞
  տակ -ու՞ր

6.Տեքստից  դու՛րս  գրիր  մեկական  պատմողական  և  հարցական   նախադասություն:
  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, –  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

7․Կետադրի՛ր  հետևյալ  նախադասությունը.

    Դերձակը  հասկացավ, որ  թագավորը  հիմար է:

8.Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը   ծաղկին   նայելով  է  բացվում:

     բ/Թթու  է, թան  չի,  ամեն մարդու բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, չի  գնա շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  սարեր:

   / սարեր,չի  գնա, մարդու, ծաղկին/

9.Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:

Թագավորի բնավորությունն է կամակոր ու նա այդ տեսակ է իրեն պահում, նման կամակոր հրամաններ տալիս։

10.Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

11.Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:
ամեն  մարդ  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի

12.Ուրիշ ո՞ր հեքիաթի  հերոսին  ես  նմանեցնում  թագավորին:

Սուտասանը

13.Կամակոր  թագավորին  պատժելու  մի  հնարք  էլ  մտածիր  դու:
Վերմակի մեջ բուրդի փոխարեն փշեր կլցնեի, որ վրան գցելուց ծակեր ու ստիպված կուչ գար ու էլ նման առաջարկներ չաներ

14.Ի՞նչպես  ինքդ  կվերնագրեիր  տեքստը:
Պատժված թագավորը

Ջաննի Ռոդարի․ «Հասած երկինքը»

  • Հեքիաթից դո՛ւրս գրիր 7 գոյական և դրանց այնպիսի բառեր ավելացրու, որ գոյականները տրամադրություն ունենան, օրինակ՝ երկինք- հուզված երկինք։

    Երեխաներ-ծիծաղելի երեխաներ
    Ինքնաթիռ-բարի ինքնաթիռ
    ծիծեռնակ-մտածկոտ ծիծեռնակ
    տանձ-երազկոտ տանձ
    խնձոր-նեղացկոտ խնձոր
    ամպ-լացկան ամպ
    երկվորյակ-ժպտացող երկվորյակ

  • Նախորդ առաջադրանքում գրածդ զույգերից որևէ մեկով հեքիաթ հորինիր։

    Լինում է, չի լինում, մի ծիծեռնակ։ Էս ծիծեռնակը ամեն օր առանձնանում է բույն սարքող ու աղմուկով թռչող իր ընկերներից, նստում է ծառերի օրորվող ճյուղերին ու միտք է անում։ Ախր ծառերն էնքան սիրուն են ծաղկում, էնքան սիրուն են խաղում քամու օրորից, ինչու՞ են իր ընկերները միայն ծեփերի արանքում բույն դնում ու ոչ ծառերի ծյուղերին։ Ամեն օր մի նոր ծաղկած կամ կանաչած ծառ է գտնում ու վրան նստած ճամերով միտք անում՝ ոնց համոզի ընկերներին, որ ժայռերի ծեփերից ու կտուրների տակից հանեն իրենց բները ու գան այս ճախրող ծառերին ապրեն․ այստեղ այնքան շատ գույներ ու ձայներ կան։ Մինչև այսօր էլ հանդիպում ենք երամից անջատվող միայնակ մտածկոտ ծիծեռնակին, ով միշտ մի պահ կտրվում նստում է ճյուղին, վայելում քամու շարժը, մտածում այդ ճյուղերին տուն ունենալու մասին։
  • «Երկինք» բառի սկզբնատառերով գոյականներ գրիր։ Գրածդ բառերը փորձի՛ր միավորել մեկ նախադասության մեջ։

Ե —եղնիկ

ր —րոպե

կ —կանաչ

ի —Իտալյա

ն —նավ

ք —քնել

Եղնիկը ամեն րոպե կանաչ Իտալյայում նավի վրա քնում էր։

  • Փորձիր նախադասությունների համար ավարտ մտածել։

    Եթե ժամացույցները առաջ գնալու փոխարեն հետ գնային,առավոտյան կքնեինք, երեկայան կարթնանայինք։
    Եթե ընձուղտի վիզը նապաստակի վզի նման կարճ լիներ, իր բերանն էլ գազարին կհասներ ու ծառի տերև չէր ուտի։
    Եթե կոկորդիլոսի ատամները շաքարից լինեին, կենդանիները չէին վախենա ու հյուր կգնային իր բերան։
    Եթե երկնքից անձրևի փոխրեն ամպիկներ թափվեին, բակը փափուկ խաղարան կդառնար։
    Եթե շան փոխարեն մարդիկ կենգուրու պահեին, գրպանների մեջ կլցնեի իմ լեգոները։