Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։
    Կարծում եմ շատ բան չէր փոխվի, քանի որ հիմարությունը սիրելու հետ չի փոխվում։ Եթե անգամ ամուսինը շատ սիրով լիներ կնոջ հետ, միևնույնն է ձիուն փոխանակելուց իր մտքի պատճառով սխալվեց, նույնն էլ կինը, եթե ավանդույթ ու ծոսը իմանար , հիմար չլիներ, տոն օրվա մասին չէր մտածի որպես մարդ։
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
    Բարեկենդանը խնջույք-ուրախության տոն է, որին պիտի հաջորդեր պահքի օրերը։ Մինչև պահքի օրը մարդիկ հավաքվում էին, ձմռանից մնացած բոլոր աղանդերով, մսային ուտեստներով սեղան դնում, ուտում ,քեֆ անում, ազգային խաղեր խաղում։ Պատրաստում էին տիկնիկներ՝ Ուտիս տատին և Ակլատիզ պապիկին, նրանց օրվա ավարտին կռվացնում էին, ուտիս տատիկին ձորը գլորում, որ պահքի օրերին էլ իր փեշերի գրպաններից քաղցր աղանդեր չբաժանի երեխաներին ու չխախտի պահքը, իսկ Ակլատիզ Պապիկին կախում էին տան կենտրոնում, որ հսկեր պահքի ընթացքը։ Բարեկենդանի օրվա խորհրդի մեջ նաև բնության կենդանություն առնելու, գարնան գալու լուրն է։
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։
    Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է՝ չհասավ, ետ է դառնում։ Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա։ Գալիս է տուն։ Նորից սկսում են կռվել, մարդը՝ եղ ու բրինձի համար, կնիկը՝ ձիու։
  4. Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։

    Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է-Անցվորը նկատում է, որ էս կնիկը խելք չունի։
    ծալը պակաս /դարձվածք/

    սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը։-շրջվում է ու գնում դեպի իրենց գյուղ։
    կրունկը դեսն է անում /դարձվածք/
  5. Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։

    կնիկ-կնիկներ
    ախպեր-ախպերներ
    բրինձ-բրինձներ
    ձի-ձիեր
    կրունկ-կրունկներ
  6. Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերանալ, փախչել։
    ծիծաղել-ծիծաղ
    կռվել-կռիվ
    ճանապարհել-ճանապարհ
    վազել-վազք
    փոփոխել-փոփոխ
    ծերանալ-ծեր
    փախչել-փախուստ