Տեարնընդառաջ

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:
    նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից
  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:
    Այո։ Ամեն տարի մեր բակում վառում ենք կրակ, իմ հորաքրոջ ընտանիքն է գալիս, մեր հարևանները, շրջան կազմած պտտվում ենք կրակի շուրջը , ես ու քույրս երգում ենք մեր ընդհանուր պարապմունքին սովորած երգերը <<Տերընդեզ, դարմանը կես․․․>>, մայրիկը սովորաբար այդ օրը շատ քաղցր բաներ է պատրաստում՝ գաթա, հալվա, փոխինձի գնդիկներ, աղանձ ու շատ գունավոր ադիբուդի-կոնֆետներ, միասին հավաքվում ենք սեղանի շուրջ տոնում ազգային ավանդույթով փոխանցված օրը։ Իսկ այս տարի նշված տոնին մենք Գավառում էինք, հայրիկս հարսանիքի քավոր էր, ու օրվա խորհուրդը ավելի մեծ տոնակատարությամբ արվեց, սկզբում եկեղեցում, քահանան պարզաբանեց՝ ինչ է տեարընդառաջը, ասեց, որ նորապսակները պետք է թռնեն կրակի վրայով, որը կնշանակի, որ մերժում են կրակի պաշտամունքի շրջանը և հավատում են տիրոջը։ Ապա բակում մեծ կրակի շուրջ եղավ արարողությունը, քաղցր աղանձների ու տարոսների առատ բաժանումը։
  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:
    Նշված օրվա սովորույթներից է կրակ վառելը, շրջան բռնելը, աղանձի ու այլ հատիկների շաղ տալը, որ հաջորդ տարի առատ բերք լինի, քաղցր աղանդերի պատրաստումը։

Գիրքը՝ որպես ամենանվեր

Այս տարի (պարզվում է) քննություն ունենք մայրենի-մաթեմատիկա առարկաներից։ Ու այդ պատճառով մայրիկն ու բոլորը անընդհատ հիշեցնում են, որ պետք է գիրք կարդամ, շատ կարդամ, որ կարողանամ հաղթահարել առաջադրանքները։ Հնարավոր է՝ ճիշտ են ասում, բայց ես ընդհանրապես չեմ սիրում կարդալ ու հատկապես եթե տրված նյութը շատ երկար է լինում, խնդրում եմ, որ այն ինձ համար քույրիկը կարդա ու հետո, երբ ծանոթ եմ լինում նյութին, ես կարողանում եմ պատասխանել հարցերին, մտածել նյութի համար նոր վերջաբան, բայց այն գրել նորից օգնում է քույրիկը։ Բայց օրերս մտածում եմ, որ կարդալը հեծանիվ քշելու նման է, երբ փոքր-փոքր ես քշում անընդհատ ընկնում ես, ու վախենում ես նորից փորձել, բայց երբ մի անգամ շատ երկար ես քշում, միանգամից ստացվում է։ Երևի պետք է միանգամից մի անգամ շատ երկար կարդամ ու հեծանիվի պես արդեն միշտ հեշտությամբ ստացվի։ Անցած օրը ընկերոջս նվիրել եմ Օսկար Ուալդի հեքիաթների գիրքը, այն չեմ կարդացել, իսկ ինձ երկուշաբթի են նվիրելու գիրք, որը պետք է կարդամ, քանի որ նախագիծն է այդպիսին, որ կարդանք, փոխանակենք իրար կարդացած գրքերը ու նորից կարդանք այն։ Այս անգամ վերջնական որոշել եմ, որ պետք է կարդամ ինքս, ու հենց ստացվի ինքնուրույն կարդալ ու հասկանալ ամբողջը մի անգամ կարդալով, կդարձնեմ սովորություն ու անընդհատ իրար գիրք կնվիրենք ավելի լավ ու մեծ չափի, ոնց հեծանիվ փոխելն ենք սիրում, որ այն լինի ավելի լավ մոդելի, ավելի մեծ չափ։