Գիրքը՝ որպես ամենանվեր

Այս տարի (պարզվում է) քննություն ունենք մայրենի-մաթեմատիկա առարկաներից։ Ու այդ պատճառով մայրիկն ու բոլորը անընդհատ հիշեցնում են, որ պետք է գիրք կարդամ, շատ կարդամ, որ կարողանամ հաղթահարել առաջադրանքները։ Հնարավոր է՝ ճիշտ են ասում, բայց ես ընդհանրապես չեմ սիրում կարդալ ու հատկապես եթե տրված նյութը շատ երկար է լինում, խնդրում եմ, որ այն ինձ համար քույրիկը կարդա ու հետո, երբ ծանոթ եմ լինում նյութին, ես կարողանում եմ պատասխանել հարցերին, մտածել նյութի համար նոր վերջաբան, բայց այն գրել նորից օգնում է քույրիկը։ Բայց օրերս մտածում եմ, որ կարդալը հեծանիվ քշելու նման է, երբ փոքր-փոքր ես քշում անընդհատ ընկնում ես, ու վախենում ես նորից փորձել, բայց երբ մի անգամ շատ երկար ես քշում, միանգամից ստացվում է։ Երևի պետք է միանգամից մի անգամ շատ երկար կարդամ ու հեծանիվի պես արդեն միշտ հեշտությամբ ստացվի։ Անցած օրը ընկերոջս նվիրել եմ Օսկար Ուալդի հեքիաթների գիրքը, այն չեմ կարդացել, իսկ ինձ երկուշաբթի են նվիրելու գիրք, որը պետք է կարդամ, քանի որ նախագիծն է այդպիսին, որ կարդանք, փոխանակենք իրար կարդացած գրքերը ու նորից կարդանք այն։ Այս անգամ վերջնական որոշել եմ, որ պետք է կարդամ ինքս, ու հենց ստացվի ինքնուրույն կարդալ ու հասկանալ ամբողջը մի անգամ կարդալով, կդարձնեմ սովորություն ու անընդհատ իրար գիրք կնվիրենք ավելի լավ ու մեծ չափի, ոնց հեծանիվ փոխելն ենք սիրում, որ այն լինի ավելի լավ մոդելի, ավելի մեծ չափ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *