Դեպի Թեղենիս

Առաջին օրը, երբ նորից պիտի դպրոցում հանդիպեինք իրար, մենք միասին սկսեցինք ճամփորդությամբ։ Գնացինք դեպի Թեղենյաց վանք։ Ճանապարհը երկար էր՝ մեքենայով գնալը և ոտքով տեղ հասնելը ևս։ Եկեղեցին կիսաքանդ էր և համարվում էր խոնհարված եկեղեցի, քանի որ իր գմբեթը չկար։ Վանքը սպիտակ երանգներով էր ու երևում էր, որ շատ հին ժանակների շինվածք էր։ Էնտեղ մենք հասանք անտառի միջով, գետի վրայով անցնելով։ Բայց ամբողջ կարևորությունը ինձ համար այն էր, որ ընկերեներիս հետ էի, իրենց շատ կարոտած էի ու շատ հավես էր հենց առաջին օրով ճամփորդության մեջ իրար հետ ֆուտբոլ խաղալը։