Իմ հազարաթող պապը

Ես իմ պապիկից եմ լսել, իսկ ինքը՝ իր տան մեծերից, որ մեր տոհմում մի <<հազարաթող>> նախապապ է եղել, ում այդպես են անվանել, քանի որ ուներ հազար գլուխ անասուն, ու ըստ ավանդույթի՝ ով ուներ այդքան անասուն, ամեն տարի խոր աշնանը, երբ անասուններին սարերից բերում էին տուն, մեկին թողնում էր սարերին նվեր՝ կլիներ՝ սոված գայլ ու արջին բաժին, թե՝ մի աղքատ գյուղացու՝ կյանքը գիտե։ Պատահում էր նաև, որ մի հրաշքով կենդանին կարողանում էր հաղթահարել ցուրտ ձմեռը, վայրի գազաններին ու գարնանը գալիս միանում էր իր հոտին։ Ու մի տարի էլ էս պապը իր ամենաչաղլիկ լավ գառանը կանաչ թելով նշան է անում ականջին, թողնում է սարին ու իր հոտը իջեցնում տուն։ Գարնանը սար գնալիս դեմ է առնում մի աղքատ մարդու, որն իր գառանը դեմը արած շվի է փչում։ Պապը իր նշան արած գառանը ճանաչում է, իսկ սարվորը մտքի է ընկնում, որ սա երկար է նայում գառանը՝ ուրեմն՝ տերն է։ Ու ուրախությամբ մեկնում է գառանը, թե՝-<<ա՛ռ, ախպեր ջան, քո գառը, ես քեզանից շատ գոհ եմ, ամբողջ ձմեռ կնոջս հետ կթել ենք ու սոված չենք մնացել>> ։ Էս պապն էլ սկսում է զայրանալ, որ թե գառը ձեզ է պատահել, դուք եք պահել գայլ ու արջից, ուրեմն ձերն է, ու եթե գառն էլ ողջ առողջ գարնանը իրեն պատահել է, ուրեմն իր տարին կրկնակի հաջող է լինելու։ Բայց, միևնույնն է, մի մտքի չեն գալիս ու էսպես էնքան են վեճի բռնվում, մինչև որոշում են, որ այն հավասար կիսեն․ մորթում են, միասին նստում, ուտում, ողջ գիշեր գինովցած քնում բաց սարերի տակ։ Իսկ առավոտյան էս հազարաթող պաապը երեք թոխլի է թողնում անցվորի վրանին կապած ու շարունակում իր ճամփեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *