Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն, անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջայինթեթևասահ
Ամպ ու հովերն անո՜ւշ, անո՜ւշ։

Ահա բացվեց թարմ առավոտ
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային։

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վըրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա―
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

Դուրս գրիր անծանոթ բառերը ։
 անուրջ-Երազ
շաղ-ցող, եղյամ

Սևով ընդգծված բառերը բառարանի օգնությամբ բացատրեք և բառակազմորեն վերլուծեք՝ առանձնցնելով՝ արմատները և ածանցները։
անըրջային֊երազային, տեսիլքային
թեթևասահ֊թեթևորեն սահող
եդեմային֊դրախտային

Ի՞նչ տրամադրություն է բանաստեղծությունը քեզ փոխանցում։
Բարի և շատ հանգիստ տրամադրություն

Ո՞վ է իր օրերն ու ժամերը անցկացնում սարում /հուշումը գտիր բանաստեղծությունից/
հովիվը

Որտե՞ղ կամ ի՞նչ պայմանների առկայությամբ են քո օրերն ու ժամերը երջանիկ ու թեթև անցնում։
Ես շատ երջանիկ եմ լինում , երբ գտնվում եմ գյուղում իմ եղբոր հետ։

Գրիր հետևյալ բառերի իմաստով մոտ բառեր /հոմանիշներ/՝ 
լավ֊ընտիր, թեթևասահ֊թեթևաքայլ, հով֊ քամի, առավոտ֊լուսաբաց, շողալ֊փայլել, եդեմային֊դրախտային, շվի֊սրինգ, հովիվ֊նախրապան

Թեմա՝ Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 9 սմ է։
    p=9×4=36
    s=9×9=81
  2. Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    p=24
    24:4=6
  3. Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    5×5=25
  4. Հաշվի՛ր 16 սմ և 12 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
    2×16+2×12=56
    16×12=192
  5. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 56 սմ է։
    2×56=112
  6. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 62 դմ է։
    2×620=1240
  7. Ուղղանկյան լայնությունը 10 դմ է, իսկ երկարությունը 5 դմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
    2×100+2×150=500
  8. Հաշվի՛ր 13 սմ, 14 սմ  և 15 սմ կողմերով եռանկյան պարագիծը։
    13+14+15=42
  9. Հաշվի՛ր 25 դմ, 24 դմ, 26 դմ և 27 դմ կողմերով քառանկյան պարագիծը։
    250+240+260+270=1020
  10. Քառակուսու մակերեսը 64 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    64:8=8
  11. Քառակուսու պարագիծը 44 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

44:4=11