Կրթահամալիրի յոթ հրաշալիքները

1.Առաջին հրաշալիքը <<Ընտրությամբ գործունեություն>> դասի հնարավորությունն է, որը ուղղակի հրաշք է, որ դու կարողանում ես ինքդ ընտրել քո համար դաս։ Ես օրինակ ամեն անգամ տարբեր դասեր եմ ընտրել՝ հեծանիվ, կավ, լող, այս անգամ էլ խաղերի ստեղծումն եմ ընտրել ու անհամբեր սպասում եմ շաբաթվա էն օրերին, երբ դասացուցակի մեջ իմ ընտրած դասի ընթացքը կա, ասես ես լինեմ կրթության տերը ու որոշեմ երբ ինչ է պետք սովորել։

2.Երկրորդ հրաշալիքը ճամփորդելն է․ տանը կամ շատ քիչ է ստացվում ինչ որ սարեր, վայրեր գնալը, գնալուց էլ միշտ մեծերի հետ ես, միշտ հնարած ճիշտ ու սխալների, շոր հագիր ու հաց կերի անբաժան բաների հետ։ Իսկ Կրթահամալիրում ես առաջին անգամ գիշերակացով իմ ընկերների հետ մնալու հնարավորություն ունեմ, ինքնուրույն ուտելու, հագնելու, խաղալու ընթացք։ Եվ ոչ թե տարվա ընթացքում մեկ-երկու անգամ է ստացվում ճամփորդել, այլ կրթահամալիրում անընդհատ ու ամեն տեղ։

3. Երրորդ հրաշալիքը, որ մի կրթահամալիրի մեջ բոլոր սպորտերը կան իրենց բոլոր առանձին միջավայրով-անհրաժեշտ իրերով․ առանձին բասկեբոլի դահլիճ, առանձին սուսերամարտի լսարան իր պաշտպանիչ հագուստով ու սուսերով, առանձին մարզասրահ, առանձին մարմնամարզության մեծ դահլիճ, ուր ամենաբարձր բատուտն է դրված, առանձին լողավազաններ, թենիս, ձիարան, հրաձգարան, հեծանիվների ակումբ ու վերջապես բակի մեծ ֆուտբոլի դաշտ։

4. Չորրորդ հրաշալիքն այն է, որ մեր հեռախոսներն ու համակարգիչները ոչ միայն հետներս տանում ենք դպրոց, այլ դրանք օգտագործում, մինչ այլ դպրոցներում այն հավաքում են, կամ առհասարակ չեն տանում դպրոց։ Մենք դրանցով դառնում ենք բլոգերներ։

5. Հինգերորդ հրաշալիքը Տիար Բլեյանն է, ով էս ամբողջ աշխարհը ստեղծել է ու պատասխանատու է այդ աշխարհի ամեն էակի համար, ամեն հատվածի, ամեն հրապարակված նյութի, ամեն ծառի, ամեն սովորողի ու ամեն էստեղ ապրող մտքի համար։

6. Վացերորդ հրաշալիքը Արատեսն է, ուր ես առաջին անգամ ապրել եմ իմ մտքի նման, իմ ընկերների հետ, ուր, ճիշտ է, լաց եմ եղել մամային կարոտելուց, բայց հենց հաջորդ առավոտյան զգացել եմ, որ ինքնիրան դարձել եմ իմ ներսի Վաչեն, ոնց մտածել եմ իմ մասին, էնտեղ այդպես է անցնում քո օրը։

7. Յոթերորդ հրաշալիքը այստեղի աղջիկներն են՝ մեր դասարանի Հասմիկն է, ում մայրիկը գիրք է գրում, բայց ես իրեն իմ ընտրած գիրքն եմ նվիրել և ընկեր Սեդան է ու իր աչքերի կողքին պսպղացող աստղիկներն են։

Ավ․ Իսահակյան․ «Նուկիմ քաղաքի խելոքները»

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։
    ափ է առնում-սկսվում է, սկիզբ է առնում
    խորհրդի են նստում-նստում են քննարկման
    գլուխ են տալիս-խոնարհվում են
    վար է բերում-իջեցնում է
    վրա են պրծնում-հարձակվում են
  2. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։
    Խանութպան, գանձապահ
  3. Փորձիր շարունակել հեքիաթը
    Պատգամավորները ետ են վերադառնում նույն երկար ճանապարհով, նորից առնում շաքար, խաղող ուտում-քաղցրանում, հետո նորից տաքդեղ առնում ու նույն միամիտ հավատով փորձում՝ մռմռում, մինչդեռ կարող էին հիշել ու չառնել։ Մինչ հասնում են տուն, իրոք ձմեռն անցած ամառ է արդեն լինում, հետո նորից երբ գալիս է երկու ձմեռը, մտածում են՝ թագավորին քիչ են ոսկի տարել, դա հերիքել է մեկ ամռան համար․ այս անգամ կրկնակի շատ ոսկի են լցնում քսակի մեջ, կապում նիզակի ծայրին ու նորից գնում թագավորի մոտ։ Ու այսպես ամեն կրկնակի ձմռանից հետո ավելի շատ ոսկով նույն ճանապարհով, նույն համտեսելով գնում են նույն հարցով։ Այդ գնալ-գալու ընթացքում ճամփին կանգնած գողն է շահում-հարստանում, թագավորություն հիմնում։
  4. Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
    Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:
  5. Բնութագրի՛ր թագավորին։
    Թագավորը խելացի էր, քանի որ միանգամից չպատժեց իրեն հյուր էկած պատգամավորներին, այլ փորձեց խելքը, նոր որոշում կայացրեց՝ ինչ անել։
  6. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։
    Որ պետք է խելացի լինել։
  7. Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ և նկարիր դրանցից մեկը։
    /ասացվածքներ/
    Հիմարներին բլոճ ու միջատ, խելոքին ոսկի-գանձ։
    Հարուստների թագավորության կեսը արդար է, քանի որ շրջապատում ոսկի նվիրող հիմարներ են ապրում։