Շեշտ և հնչյունափոխություն

Առաջադրանքներ

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)

հին-հնամենի ի-ն գաղտնավանկի ը
բազուկ-բազկաթոռ ու-ն սղվել է
պատիժ-պատժել ի-ն սղվել է
գլուխ-գլխավոր ու-ն սղվել է
էշ-իշամեղու ի-ն < է
անեծք-անիծել ե-ն <ի
դեմ/ք/-դիմանկար ե<ի
վրեժ-վրիժառու ե<ի

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ-բրդյա, սիրտ-սրտային, կույր-կուրացում, ծնունդ-ծննդյան, հաշիվ-հաշվապահ, հույն – Հունաստան։

3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Օրինակ՝ ձնծաղիկ – ձյուն+ծաղիկ
Թխահեր-թուխ + հեր, երգչախումբ-երգ + խումբ, մեղվապահ-մեղու+պահող, շնաձուկ-շուն + ձուկ, մրգատու-միրգ +տվող

4. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

ծաղիկ+ա+ձոր –ծաղկաձոր
շեկ+ա+հեր –շիկահեր
սեր+առատ –սիրառատ
միս+ա+կեր-մսակեր
տուն+ա+քանդ/ել/-տնաքանդ
բնագետ+ություն –բնագիտություն
հրավեր+ա+տոմս-հրավիրատոմս

5.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան-ի-ն գաղտնավանկի ը

միրգ-մրգատու-ի-ն գաղտնավանկի ը

կաղին-կաղնի-ի-ն սղվել է

որդի-որդյակ-ի-ն սղվել է

կռիվ-կռվել-ի-ն սղվել է

խիղճ-խղճալ-ի-ն գաղտնավանկի ը

կծիկ-կծկել-ի-ն սղվել է

կոշիկ-կոշկեղեն-ի-ն սղվել է

նկարիչ-նկարչություն-ի-ն սղվել է

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *