ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեք բերան․
    հավն արդեն երրորդ անգամ տեղեկացնում է որ զարթնեն։

    Խավարն անցավ գիշերային,
    Առավոտը բացվեց

    Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
    Աշխարհը արևով լցվեց,

    Ժիր մըշակի երգը հանդում
    Աշխույժ աշխատողի երգը հանդերում լսվեց
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    խո-սեց, բե-րան, աղ-մուկ, պայ-ծառ, փա-րատ
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Երբ մութը ցրվեց, բացվեց բարի առավոտվա լույսը արև շողերի հետ, աքաղաղի կանչից բոլորն արթնացան ու անցան իրենց գործին՝ երգով ու խաղով։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Քաղաքում արթնանում են զարթուցիչի երեք զանգից, իսկ գյուղում՝ աքլորի երեք կանչից։
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Առավոտվա ժամը, քանի որ առջևում դեռ լիքը ժամեր կան ինչ որ բան անելու
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ 
    քնած-արթուն, բացվել-փակվել, խավար-լույս, լցնել-դատարկել, բարի-չար, աղմուկ-լռություն, պայծառ-մռայլ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *