Ճամփորդություն դեպի մատենադարան

Մենք դասարանով գնացել էինք մատենադարան: Նախապես համարյա ամեն բան էնտեղի մասին կարդացել ու ծանոթացել էինք, բայց երբ հասանք այնտեղ, շատ ավելի տպավորիչ էր ամեն բան, քան մեր պատկերարած ու իմացած տեղեկույթն էր։ Մուտքի մոտի հայտնիների արձանները մեծ չափերի էին ու շատ ազդեցիկ, անգամ ազդեցիկ էին այնտեղի աստիճանները, որոնք բարձրանալիս մտածում էի՝ ինչ հետաքրքիր նոր բան կա դրանց վերջում, օդի մեջ շատ գրքերի ու պատմությությունների հոտ կար։ Մենք այնտեղ տեսանաք ձգված մագաղաթ, հետո ամենամեծ և ամենափոքր գրգերը․ ամենամեծ մագաղաթը 28կգ է, իսկ ամենափոքրը՝ լուցքու տուփից փոքր։ Այնտեղ մենք տեսանք որդան կարմիրը,
վիշապաքարը և այլ մտքում անընդհատ պտտվող ասելիքներ։ Մատենադարանից դուրս գալուց նոր ավելի ուշադիր նկատեցի Կորյունի և Մեսրոպ Մաշտոցի հուշարձանները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *